Տրվել է հրաման, որ մեզի հրեն, ջարդելով դուրս բերեն. Շիրակի մարզպետարանում ընդհարում է եղել, մուտքը դեռ փակ է

Շիրակի մարզպետարանի ելքերն ու մուտքերն արգելափակած գերեվարված զինծառայողների ծնողներին ոստիկանները փորձել են ուժով դուրս բերել շենքից: Նրանց, սակայն դա չի հաջողվել: Ոստիկանության գործողությունների հետևանքով ընդհարում է եղել:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում ծնողները մեկ անգամ ևս հայտարարեցին, որ իրենց պահանջը ուժի մեջ է, պայմանը՝ նույնպես: Այսինքն մարզպետարանի մուտքերը կբացվեն միայն այն ժամանակ, երբ Գյումրի կգա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ոստիկանի հրամանով տեղի ունեցավ էն, ինչը պիտի տեղի չունենար: Եղել է հրաման ոստիկանապետի տեղակալի կողմից, որ մեզի ճզմեն, հրեն, ջարդելով դուրս բերեն: Բայց մենք ներսում ենք, բոլորս ստեղ ենք, և ծնողները, և ոստիկանության աշխատակիցները: Հլը բանակցությունների մեջ ենք:

Մարզպետին հարց ենք տվել, պահանջ ենք դրել, էդ պահանջը ոչ կատարել է, ոչ էլ մեզի եկել, բան է ըսել: Եկել, հետներս խոսել է, բայց կսե բաներ, որոնք որ բավարար չեն մեր պահանջների համար: Էլի կսենք, դռները փակ կմնա էնքան ժամանակ, մինչև վարչապետը չգա: Մենք չենք գնա Երևան, շատ ենք գնացել ու անիմաստ տեղը, էսօր ինքը պիտի գա»,- ասաց ծնողներից մեկը:

Ընդհարման հետևանքով լուրջ վնասվածքներ ստացողներ չեն եղել, սակայն լարվածությունից մի քանի կնոջ ինքնազգացողություն վատացել է: Շենքի ներսում են նաև մարզպետ Հովհանես Հարությունյանն ու գրեթե բոլոր աշխատակիցները:

Եթե վարչապետը չգա, կա՞ այլ պայման, որի կատարման դեպքում կբացվի մարզպետարանի մուտքը: Մեր հարցին ի պատասխան ծնողներից մեկն ասաց. «Եթե մեզ հստակ ասեն, թե երբ կգա վարչապետը»:

Նշենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողները ժամը 14:00-իս շարունակում են փակ պահել Շիրակի մարզպետարանի մուտքը: Աշխատանքային ժամն ավարտվել է, աշխատակիցները, սակայն, շենքից դուրս գալ չեն կարող:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2139 դիտում

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին