Երևան
12 °C
Վաղը՝ ժամը 13:00-ին, «Հանուն հանրապետության» կուսակցությունը հրավիրում է բողոքի ակցիայի Բարձրագույն դատական խորհրդի շենքի առջեւ:
Այդ մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ վերջին 25 տարում դատական ապօրինություններից տուժած քաղաքացիներին հրավիրելով ակցիայի:
Խոսելով դատական համակարգում առկա իրավիճակի մասին՝ Բաբաջանյանը արձանագրեց, որ «Իմ քայլից» Անդրանիկ Քոչարյանը օրերս ներողություն խնդրեց ՍԴ սխալ դատավորներ ընտրելու համար: «Ես կարծում էի, որ նման հայտարարություն կլինի «Իմ քայլը» խմբակցության անունից»,- ասաց պատգամավորը:
Խոսելով Սահմանադրական դատարանի կողմից օրերս Ռոբերտ Քոչարյանին վերագրվող հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին՝ Բաբաջանյանն ասաց՝ որեւէ դատարան չի կարող սրբագրել Մարտի 1-ի զարհուրելի հանցագործությունը, որեւէ մեկը չի մոռանա Քոչարյանի դերակատարությունը Մարտի 1-ի իրադարձություններում, որը, ըստ Բաբաջանյանի, իրականացվել է ոստիկանության, բանակի եւ քրեաօլիգարխիայի միջեւ հանցավոր համաձայնությամբ:
Թվարկելով Մարտի 1-ի 10 զոհերի անունները եւ ներողություն խնդրելով նրանցից այս փուլում նման մեծ տապալման համար՝ Բաբաջանյանը շարունակեց. «Մենք չկարողացանք դատական արդար քննությամբ հասնել ճշմարտության բացահայտմանը, բայց հույս ունեմ, որ մեզ, ի վերջո, հաջողվելու է բացահայտել կատարվածի ողջ պատկերը»:
Ըստ պատգամավորի՝ ՍԴ որոշումից հետո նախկին իշխանությունները փորձելու են հասնել ռեւանշի եւ վերականգնել հին համակարգը:
«Ձեռնոցը նետված է, եւ մենք պետք է համախմբենք եւ փոխենք միջավայրը՝ փոխելով նաեւ դատական համակարգը: Այսօր դատական համակարգն ի վիճակի չէ իրականացնել արդարադատություն, եւ մեզ անհրաժեշտ է իրականացնել արմատական փոփոխություններ»,- հայտարարեց պատգամավորը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT