Ռոբերտ Նազարյանի փաստաբաններին կոչ ենք անում մնալ կոռեկտության և մասնագիտական էթիկայի սահմանում. ԱԱԾ

12/04/2021 schedule19:17

Փաստաբաններին հերթական անգամ կոչ ենք անում պաշտպանական մարտավարություն ընտրելիս մնալ կոռեկտության և մասնագիտական էթիկայի շրջանակներում և քրեական գործի նյութերում առկա փաստերը աղավաղված ներկայացնելու կամ վարույթն իրականացնող մարմնի օրինական գործունեությունը կասկածի տակ առնող հիմնազուրկ հայտարարություններ կատարելու փոխարեն զբաղվել բուն մասնագիտական գործունեությամբ:

Այս մասին պարզաբանում է տարածել ԱԱԾ-ն՝ անդրադառնալով Ռոբերտ Նազարյանի պաշտպաններ Գագիկ Խաչիկյանը և Սասուն Ռաֆաելյանն այսօրվա հայտարարություններին:

«Քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Նազարյանի պաշտպաններ Գագիկ Խաչիկյանը և Սասուն Ռաֆաելյանն այսօր հայտարարություն են տարածել` նշելով, թե իբրև ՀՀ հատուկ քննչական ծառայությունը սույն թվականի ապրիլի 10-ին տարածած հաղորդագրությամբ փորձել է տպավորությունստեղծել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ինչ-որ առնչություն ունի երևակայական չարաշահումների կատարմանը` միաժամանակ ՀՔԾ-ին հորդորելով  օգտագործել դեռևս առկա հնարավորությունը և առարկայազուրկ գործը չհասցնել դատարան:

Այս կապացությամբ հարկ ենք համարում նշել, որ իրենց պաշտպանյալների անմեղության վերաբերյալ այս փուլում նմանատիպ հայտարարություններ կատարելն ընդամենը պաշտպանների կողմից տվյալ գործի վերաբերյալ հանրային կարծիք ձևավորելու անհեռանկար փորձ է, քանի որ Ռոբերտ Նազարյանին առաջադրված մեղադրանքը, որի նկարագրությունը մանրամասն ներկայացված է 10.04.2021թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից տարածած հաղորդագրության մեջ, առավել քան հիմնավորված է գործի նախաքննության ընթացքում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված հավաստի, փոխկապակցված, բազմաթիվ ապացույցների համակցությամբ:

Այսպիսով` փաստաբաններին հերթական անգամ կոչ ենք անում պաշտպանական մարտավարություն ընտրելիս մնալ կոռեկտության և մասնագիտական էթիկայի շրջանակներում և քրեական գործի նյութերում առկա փաստերը աղավաղված ներկայացնելու կամ վարույթն իրականացնող մարմնի օրինական գործունեությունը կասկածի տակ առնող հիմնազուրկ հայտարարություններ կատարելու փոխարեն զբաղվել բուն մասնագիտական գործունեությամբ: Հակառակ պարագայում նրանք առաջին հերթին կասկածի տակ են դնում հենց իրենց` պաշտպանների` որպես իրավաբանների կոմպետենտությունը»,-ասված է ԱԱԾ-ի պարզաբանման մեջ:

Տպել
575 դիտում

15 դպրոց եւ 10 մանկապարտեզ կառուցելու համար Կառավարությունը 2 մլրդ 942 մլն դրամով ավելացրեց ԿԳՄՍՆ բյուջեն

«Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններին կմասնակցի միայնակ. ցուցակում կլինեն նոր մարդիկ, հայտնի է նաեւ կարգախոսը

Քննարկում են ՀՀ-ում «Սպուտնիկ V»-ի արտադրության հարցը. Սերգեյ Լավրով

Սամվել Գրիգորյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի հաղթող

Հայ գրողները ներկայացված են Եվրոպական միության գրական մրցանակի

Ուզում եմ ավագանու անդամ դառնալ. ակներցի աղջիկը, շահած դրամաշնորհային ծրագիրն ու նպատակները

Կլիմայական փոփոխությունների վտանգավոր հետևանքները. Պեկինի բնակիչները զգուշացվել են

Լատվիան պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը

«Լուսավոր Հայաստանը» մշակել է հանրային համաձայնության հայտարարություն

Համաշխարհային բանկը 3 մլն 718 հազար դոլար կտրամադրի ՀՀ կառավարությանը՝ Արցախում իրականացվող 4 միջոցառումների համար

Դաշտում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող կնոջ դին

Այն քաղաքացիները, ովքեր կունենան պատշաճ պատվաստման հավաստագիր, ՊՇՌ թեստի հանձնման կարիք չեն ունենա. նոր որոշում

Նալբանդյան գյուղում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Հնդկաստանը նոր հակառեկորդ է սահմանել COVID-19-ով հիվանդացության դեպքերի քանակով

Ադրբեջանցիների կողմից հայկական ավտոմեքենայի քարկոծման դեպքով բավարար տեղեկություններ ձեռք չեն բերվել

Դատապարտում եմ վիրավորող այնպիսի արտահայտությունների գործածումը, ինչպիսիք են ժեխ, զոմբիներ. Արման Թաթոյան

Քոլեջների և ուսումնարանների տնօրենների ընտրության կարգի փոփոխության համար հանրային քննարկում է կազմակերպվում

Կարևորագույն հարցը Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների և պատանդների ազատ արձակումն է. Արա Այվազյան

Ապրիլ ամսվա ցուցանիշները 1 ամսվա ընթացքում հարկային եկամուտների պատմական ռեկորդ են ՀՀ-ի համար. Փաշինյան

Զինծառայությունից խուսափածների նկատմամբ կհայտարարվի համաներում. օրինագիծն ընդունվեց

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 425 նոր դեպք. գրանցվել է 17 մահ

Ով է մեղավոր զորահավաքի խնդիրների, գործողությունների ղեկավարման, հանցավոր թերացումների համար. 1580 քրգործ է հարուցվել

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 36 հարց

Մեկնարկել է Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը

Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)

1 շաբաթում Հայաստանում և Արցախում գրանցվել է թույլ ցնցումներով 5 երկրաշարժ

60 մլն դոլարի ներդրում, 1500 աշխատատեղ. մանրամասներ Ապարանում նախատեսված լեռնային համալիրի կառուցումից (լուսանկարներ)

«Բարի լույս, Երևան». Մարիա Զախարովան երևանյան սրճարանից լուսանկար է հրապարակել

Արևիկ համայնքում էլեկտրաշչակ է փորձարկվելու

Դոլարը կրկին աճել է. Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Հրշեջ-փրկարարները մարել են 4 մարզերում ընդհանուր 1,5 հա տարածքում բռնկված հրդեհները

Գիտականի ու գեղարվեստականի զուգորդումը դպրոցում. երեք ուսուցիչների նոր նախաձեռնությունը

Խցանվել է Ստեփանակերտին ջուր մատակարարող խողովակաշարը. անջատումներ կլինեն

Թուրքական մամուլը գրում է Ինջիրլիքի ավիաբազայի հնարավոր փակման մասին

Երևանում ու 6 մարզերում այսօր հոսանքի մինչև 6-ժամյա անջատումներ կլինեն

Իսպանացի 100-ից ավելի գործիչներ կառավարությանը խնդրել են միջամտել բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցում

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր գերիներին

Բարեհաճ վիճակահանություն. հայտնի են Անդրեասյանի և Մխիթարյանի մրցակիցները վարկանիշային մրցաշարում

Սևակ Ամրոյանն ու Իվետա Մուկուչյանը նախագահական նստավայրում ելույթ են ունեցել վիրավոր զինծառայողների համար (տեսանյութ)

Դատախազությունը ուսումնասիրության առարկա կդարձնի ապրիլյան քննիչ հանձնաժողովի գաղտնի զեկույցը