Մարտակերտի հյուրատներից մեկում պայթյուն է եղել՝ հրդեհի բռնկմամբ. տուժել է 2 քաղաքացի. ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է շաբաթը.

2021 թվականի ապրիլի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 1054 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ զանգերի թիվն ավելացել է 63-ով:

Ավելացել են հրդեհի դեպքերը: Անցած շաբաթ հրդեհի մասին գրանցվել է 8 կանչ, որոնց մեծ մասը բռնկվել են չոր խոտատարածքներում և աղբակույտերում: Բոլոր դեպքերում ծառայության հրշեջ փրկարարները կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ, կրակը չի տարածվել բնակելի տարածքներում: տուժածներ չկան:

911 ահազանգման կենտրոնում ճանապարհատրանսպորտային պատահարի մասին 1 հաղորդում է ստացվել: Դեպքը տեղի է ունեցել Ասկերանի շրջանում՝ Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհին: Տուժել է 3 քաղաքացի: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները կատարել են անհետաձգելի փրկարարական աշխատանքներ, ցուցաբերել առաջին օգնություն և վերջիններիս տեղափոխել բուժհաստատություն:

Սակրավորական ջոկատները շարունակում են համագործակցել ՌԴ ԱԻՆ սակրավորների, Արցախում գործող «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպության և «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի հետ: Ամենօրյա ռեժիմով շարունակվում է զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց վնասազերծման գործընթացը: Շաբաթվա ընթացքում այս մասով ստացվել է 47 կանչ:

Շաբաթվա ընթացքում վնասազերծվել է հակատանկային 2 ական, 8 հատ պայթուցիչ, հրթիռակասետային 8 և գնդիկաբեկորային 5 ռումբ, ականանետի 24 հատ ական և թնդանոթի 92 հատ արկ:

Արտակարգ պատահար է գրանցվել Մարտակերտում: Հյուրատներից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում պայթյուն է եղել,որից հետո հրդեհ է բռնկվել: Տուժել է 2 քաղաքացի: Փրկարարները ցուցաբերել են առաջին օգնություն և տեղափոխել հիվանդանոց:

Կենցաղային բնույթի 38 զանգ է ստացվել: ԱԻՊԾ-ն շարունակում է բնակչությանն օգնելու մարդասիրական գործընթացը: Ամենշաբաթյա կտրվածքով խմելու ջուր է մատակարարվում Ասկերանի շրջանի Դաշուշեն, Խնապատ և Սառնաղբյուր համայնքների բնակիչներին:

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետ նկատելի է դարձել օձերի շարժը: Շաբաթվա ընթացքում նաև օձի հայտնաբերման 2 դեպք է արձանագրվել:

Որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումը շաբաթվա ընթացքում 7 ելք է կատարել: Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ այժմ հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն:

Տպել
760 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին