Նախատեսում ենք 141 օրով կանգ առնել. շուրջ 1000 մասնագետ կմասնակցի վերանորոգման աշխատանքներին. ատոմակայանի գլխավոր տնօրեն

2021 թվականը Հայաստանի էներգետիկ ոլորտի համար իրադարձություններով լի տարի է: Հիմնական պատճառներից մեկն այն է, որ աննախադեպ ժամկետով՝ 141 օրով, դադարեցվելու է Մեծամորի ատոմակայանի աշխատանքը, իսկ երկրորդ պատճառը, թերեւս, նոր ատոմակայան կառուցելու համար ՀՀ եւ ՌԴ մակարդակով մեկնարկած քննարկումներն են:

Ատոմակայանի շուրջ ծավալվող գործընթացների մասին զրուցել ենք ԱԱԾ նախկին տնօրեն, այժմ «Հայաստանի ատոմային էլեկտրակայան»-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի հետ:

- Պարոն Մարտիրոսյան, ձեր պաշտոնավարման այս 8 ամիսների ընթացքում ի՞նչ եք հասցրել եւ ի՞նչ եք նախատեսում դեռ անել:

- Վերջին 8 ամսվա ընթացքում մենք որոշակի կառուցվածքային փոփոխություններ ենք արել եւ հետագայում նույնպես նախատեսում ենք անել: Ցանկանում ենք համալրել մեր կոլեկտիվը բանիմաց եւ փորձառու մասնագետներով: Այս տարի բավականին մեծ ծավալների աշխատանք է մեզ սպասվում՝ կապված պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների հետ: Այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, մենք նախատեսում ենք շուրջ 141 օրով կանգ առնել եւ այդ ժամանակ իրականացնել վերանորոգման աշխատանքներ: Ասեմ, որ այդ ժամանակահատվածում նախատեսվում է շուրջ 1000 մասնագետների միաժամանակ աշխատանք ատոմակայանում, որոնցից 400-ը «Ռուսատոմ Սերվիս» կոնցեռնի ներկայացուցչության մասնագետներն են լինելու:

Բացի այդ՝ բյուջետային վարկի շրջանակներում էլ նախաձեռնել եւ արդեն իրականացնում ենք մի շարք ծրագրեր՝ անվտանգության մյուս հանգույցների փոխարինման, նորացման եւ այդ անվտանգության երաշխիքների բարձրացման ուղղությամբ: Բյուջետային վարկի շրջանակներում շուրջ 63.2 մլրդ դրամից արդեն ստացել ենք 18.7 մլրդ, որը ծախսել ենք անվտանգության սարքավորումների արդիականացման ուղղությամբ: Այս տարի իրականացնելու ենք հովվացման աշտարակների նորացման, ինչպես նաեւ շինարարության եւ մոդերնիզացիայի աշխատանքներ: Իրականացնելու ենք դիզելային գեներատորային կայանի եւ նոր ենթակայանի կառուցում:

Մենք ապահովել ենք ամեն ինչ, որպեսզի մեր գործող ենթակայանը շահագործվի, սակայն մոտ 2-3 տարի հետո բյուջետային վարկի շնորհիվ ունենալու ենք նոր ենթակայան: Ֆինանսավորման հետ կապված որեւէ խնդիր չունենք, ինչպես նշեցի, առաջին մասն արդեն հատկացվել է, առաջիկա ամիսներին 2-րդ եւ 3-րդ մասն էլ կհատկացվի:   

- ԱԱԾ-ից հետո հե՞շտ էր անցում կատարել այլ բնագավառում աշխատանքի, որն էլի անվտանգային եւ ռազմավարական առումով մեծ նշանակություն ունի:

- Ինչպես նշեցիք, ատոմակայանը անվտանգային եւ ռազմավարական նշանակություն ունի: Ես ինքս մասնագիտությամբ ճարտարագետ եմ, որոշ չափով դա էլ է ինձ օգնել ավելի շուտ ինտեգրվել այս աշխատանքներին: Իհարկե, ԱԱԾ-ում եւ ՀԱԷԿ-ում խնդիրները տարբեր են, բայց մի բան ընդհանուր է. դա մեր երկրի անվտանգությունն է: Ատոմակայանը նաեւ մեր տնտեսության անվտանգության երաշխիքն է:  

- Ատոմակայանը այս պահին ի՞նչ դեր ունի Հայաստանի համար:

- Ատոմակայանը մեր տնտեսության եւ անվտանգության երաշխիքն է: Հետագայում նաեւ ունենալով էժան էլեկտրաէներգիա՝ մենք կունենանք նաեւ մրցունակ տնտեսություն: Կարեւորելով ՀԱԷԿ-ի շահագործումը՝ մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի մի քանի տարի հետո ունենանք նոր ատոմակայան:

- Տարիներ առաջ ատոմակայանում դժգոհություններ կային աշխատավարձերի հետ կապված, մի շարք աշխատակիցներ անգամ դուրս էին եկել աշատանքից: Հիմա նման խնդիրներ կա՞ն:

- Այն ժամանակ խնդիրներ իրոք առաջացել էին, եւ Կառավարության ու ՀԱԷԿ-ի տնօրինության կողմից գործուն քայլեր ձեռնարկվեցին, ու բոլոր աշխատակիցների աշխատավարձը բարձրացավ: Մեր նեղ մասնագիտական աշխատանք իրականացնող աշխատակիցներն ավելի բարձր են վարձատրվում, քան՝ մյուսները: Իհարկե, աշխատավարձի հետ կապված խնդիրներ կարող են միշտ ծագել, բայց կարծում եմ՝ այս պահին նման խնդիրներ չունենք:

- ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը օրեր առաջ քննարկել են Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարցը: Ինչո՞ւ է նոր ատոմակայան կառուցելու անհրաժեշտություն առաջացել: Այս հարցի քննարկումներին դուք մասնակցելո՞ւ եք:

- Նոր ատոմակայան ունենալու հարցը միշտ բարձրացվել է իմ կողմից, քանի որ ներկա ատոմակայանի շահագործման ժամկետը լրանում է, եւ անհրաժեշտություն է առաջացել նոր ատոմակայան կառուցելու:

Ինչպես գիտեք, մեր ատոմակայանն այս տարի երկարացնելու է իր շահագործման արտոնագիրը եւս 10 տարի ժամկետով: Ընդհանուր առմամբ, այս տիպի ռեակտորները նախատեսված են շահագործման 60 տարի ժամկետով, եւ այդ ժամկետը լրանալու է 2036 թվականին, հենց այդ ժամանակահատվածում մենք պետք է ունենանք այլ փոխարինող աղբյուրներ: Հաշվի առնելով, որ ՀԱԷԿ-ը իրականացնում է ՀՀ-ում շուրջ 40 տոկոս հոսանքի մատակարարում՝ մենք կարեւորում ենք նոր ատոմակայանի կառուցման հարցը: ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը քննարկել են այդ հարցը: Դա նաեւ քննարկվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում: Պարոն Պապիկյանի կողմից հանձնարարական կա այդ ուղղությամբ աշխատանքային խումբ ստեղծելու:

Բացի այդ՝ մենք ՀՀ-ում զարգացնում ենք կանաչ էներգիայի աղբյուրները, ու կարծում եմ՝ փուլ առ փուլ նաեւ որոշակի տեղ պետք է զբաղեցնի կանաչ էներգիան:

- Հաշվարկներ կա՞ն, թե որքան գումար է անհրաժեշտ նոր ատոմակայան կառուցելու համար:

- Այս պահի դրությամբ մեզ անհրաժեշտ է շուրջ 600 մեգավատ հզորությամբ ռեակտոր, որն ամբողջությամբ կապահովի մեր էներգետիկ համակարգի բացը: Դա կարող է լինել 2 բլոկից կազմված:

Դժվարանում եմ հաշվարկների մասին ասել, քանի որ օրեցօր նոր տեխնոլոգիաներ են զարգանում, բայց կարծում եմ՝ նոր էներգոբլոկը թույլ կտա մեզ տնտեսել որոշակի միջոցներ, քանի որ օժանդակ սարքավորումներ կան, որոնք կծառայեն նաեւ նոր ատոմակայանի համար:

Նոր ատոմակայան կառուցելը առհասարակ բավականին մեծ ներդրումներ է պահանջում, տարբեր պետություններ 1000 մեգավատ հզորությամբ 1 էներգոբլոկի համար ծախսում են մինչեւ 6-7 մլրդ դոլար: Բայց ինչպես նշեցի, մեր ատոմակայանի եղած սարքավորումները կփորձենք օգտագործել լրացուցիչ միջոցներ տնտեսելու համար:

- Պարոն Մարտիրոսյան, 141 օրով ատոմակայանը կանգնեցնելը որքանո՞վ կարող է խնդիր ստեղծել Հայաստանի համար էներգետիկ առումով:

- Մայիսի 15-ից մեր հոսանքի բացը կլրացվի մյուս էներգիա արտադրող կազմակերպությունների կողմից: Խնդիր լինելու դեպքում մենք այդ 141 օրվա կանգառի քայլին չէինք գնա: Մամուլում վերջին շրջանում տարածվում են լուրեր, առանձին ուժերի կողմից էլ քաղաքական գնահատական է տրվում, թե ատոմակայանը չի աշխատում: Ուզում եմ հավաստիացնել, որ ատոմակայանն աշխատում է իր բնականոն ռեժիմով եւ արտադրում է էլեկտրաէներգիա: Մեր կանգը նախատեսված է մայիսի 15-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը: Սահմանված ժամկետից հետո ատոմակայանը շարունակելու է իր բնականոն աշխատանքը: Կարծում եմ՝ վերանորոգումից հետո կունենանք որոշ չափով արտադրվող էներգիայի ծավալների աճ՝ մինչեւ 20-30 մեգավատ, ինչը մեզ թույլ կտա հավելյալ էլեկտրաէներգիա առաքել ցանց:

- Փոխարժեքն ի՞նչ ազդեցություն ունի այս պահին ատոմակայանի սակագնի վրա:

- Իհարկե, դրամի որոշ չափով արժեզրկումն իր հետեւանքները թողնում է, եւ որոշակի չափով ավելի գումար ենք վճարում, քանի որ հիմնականում մեր մատակարար կազմակերպությունները արտերկրից են, եւ մենք ստիպված ենք լինում վճարել այդ օրվա տարադրամի փոխարժեքով:

- Ատոմակայանի վարկի սպասարկման գործընթացն ինչպե՞ս է ընթանում:

- Ատոմակայանի վարկի սպասարկումը մենք իրականացնում ենք ժամանակին, առանց որեւէ խոչընդոտների: Ֆինանսական որեւէ խնդիր չունենք եւ չենք էլ ունենալու:

- ՀԱԷԿ-ը գնումներում տնտեսումներ իրականացրե՞լ է:  

- Իհարկե, որոշ աշխատանքներ, որոնք նախատեսված են շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շուրջ, իրականացնում ենք մեր մասնագետների շնորհիվ եւ շուրջ 10 մլն դոլարի տնտեսում ենք անում այդտեղ: Գնումներով էլ ենք փորձում տնտեսումներ իրականացնել, քանի որ բաց մրցութային ընթացակարգով գործընթաց է տեղի ունենում, փորձում ենք ամեն ինչ անել, որ իրականացվեն որակյալ եւ գնային առումով մատչելի աշխատանքներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3877 դիտում

Սրանք բոլորը պետք է բանտում լինեն հակապետական քարոզչության համար. ուզում են ՀՀ-ն խլել հայ ժողովրդից

Հայկական բացառիկ գորգեր՝ Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում․ վարչապետի այցը՝ լուսանկարներով

Ոստիկանության չորս ծառայող ազատվել է աշխատանքից․ տեսանյութ

Շրջայց Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Հայանտառ»-ում բավականին ցածր են վարձատրվում, հատուկ քննարկման կարիք կա՝ աշխատավարձը բարձրացնենք․ Դանիելյան

Ընտրությունների վստահելի կազմակերպումը մնում է Կառավարության հիմնարար քաղաքական հանձնառությունը․ Հարությունյան

Փոխվարչապետն ընդունել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության պատվիրակությանը

Ավարտվել է Արարատ Միրզոյանի այցը Ժնև․ ԱԳ նախարարը մեկնել է Վարշավա․ տեսանյութ

Վարչապետը նոր նշանակումներ է արել

Թրամփն իր ամենամյա ուղերձում խոսել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության և ԱՄՆ միջնորդական ջանքերի մասին

Ընդդիմությունը ակնհայտ քաղաքական ցայտնոտի մեջ է․ պետությունը գործում է, քաղաքացին՝ զգում փոփոխությունը․ Քլոյան

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

Երևանում գործող ՀԷՑ-ի սպասարկման 4 սրահի փոխարեն շուտով կգործարկվի 7 հիմնանորոգված, կահավորված կենտրոն

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի հետ

Ղազախստանում Սու-30СМ է կործանվել

Հանդիպել են Սուրեն Պապիկյանը և ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը․ ինչ հարցեր են քննարկվել

Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան․ օրակարգը հայտնի է

Ucom-ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով

Հովհաննես Թամամյանի հանձնարարությամբ բռնություն է գործադրվել 2008թ․ մարտի 1-ի հանրահավաքի մասնակցի նկատմամբ

Մեկնարկում է պաշտոնական այցս Լեհաստան․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Շուրջ 600 հազար մեր հայրենակիցների կենսաթոշակը կբարձրանա. սա արվում է տնտեսական աճի արդյունքում. Պապոյան

Հետվճարի մեխանիզմը կշարունակի գործել, կավելանան նաև հաշմանդամության նպաստները. Բաթոյանը թվեր է ներկայացրել

Քաղաքացու խուզարկությամբ հայտնաբերվել է հերոինով լցված 14 փաթեթ. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր

Հերթական անգամ ծիծաղի առարկա չդառնալու համար կարող էին ընդամենը հարցնել արհեստական բանականությանը. Վարդանյան

Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է մոտ 225,5 մլն դրամ. Երևանի դատախազության 2025-ի աշխատանքի ամփոփումը

Ցածր տոկոսադրույքով օնլայն վարկ մի քանի րոպեում

«Վեոլիա ջրի» պարզաբանումը ջրամատակարարման գրաֆիկի փոփոխությունների վերաբերյալ

Հունվարին որքան է կազմել ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը. թվեր

Մենք աջակցում ենք ոչ թե նախագահին, այլ ուկրաինացի ժողովրդին. Զելենսկին անշնորհակալ մարդ է. Պապուաշվիլի

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ճանաչվել է «ASQ Customer Experience Awards»-ի մրցանակակիր 2 անվանակարգում

Փետրվարի 26-28-ը հանրապետության առանձին շրջաններում կթափվեն ամսական նորմայի կրկնակիի չափ տեղումներ

Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ և զոհ

Միայն 2026-ին Կառավարությունն ուղիղ կամ անուղղակի 30800 դրամով ավելացրել է ավագ սերնդի սոցերաշխիքի ծավալը

Սպասում եմ գուշակ Մանուշակի գրառմանը՝ այն պնդումով, որ իրականում ինքն է ստիպել թոշակ բարձրացնել. Ալեքսանյան

Մի հատ հավաքվեք, որոշեք՝ որ մեկդ է ստիպել, որ թոշակները բարձրացնենք, էդ տարբերակն առաջ տանենք. Հարությունյան

Կադրային փոփոխություններ Ներքին գործերի նախարարությունում և ՆԳՆ ոստիկանությունում

Մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը կլինի 17-ժամյա ռեժիմով

«Դուք սպանել եք ամերիկացիների», «դուք պետք է ամաչեք». կոնգրեսականը բղավել է Թրամփի ելույթի ժամանակ. տեսանյութ

Ադրբեջանը երկաթուղով 4500 տոննա դիզելային վառելիք կուղարկի Հայաստան