Ասացի՝ Հայկո, մեր ազգի համար ես պայքարում. պատերազմին մասնակցած 18-ամյա Հայկը բուժումը կշարունակի Գերմանիայում

Արցախյան վերջին պատերազմին մասնակցած 18-ամյա ժամկետային զինծառայող Հայկ Զաքարյանը 6 ամիս է՝ գտնվում է Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում: Այստեղ է տեղափոխվել հոկտեմբերի 14-ին, երբ Քարվաճառի Օմարի լեռնանցքը պաշտպանելիս հոկտեմբերի 13-ին գլխի շրջանում ստացել է բեկորային ծանր վիրավորում:

Հայկը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծանր է, բայց՝ կայուն։

«Առաջին օրը, որ մենք իրեն տեսանք, իմացանք, որ վիրահատել են։ Գիտակցությունը բավարար էր, զգում էինք, որ հասկանում է, հիշում է մեզ։ Մի անգամ ասացի՝ հիշո՞ւմ ես՝ հոպարդ եկել է մոտդ, բայց իրականում չէր եկել, ինքը մտածեց, ասաց՝ չէ, չի եկել։ Հեռախոս էի տվել իրեն, իր ուզած ծրագրերը նայում էր, զբաղվում էր, իր հոպարի աղջկա հետ էր խոսում հեռախոսով, ասում էր՝ լավ եմ: Մի օր բժիշկներին ասել էր՝ մամայիս եմ ուզում տեսնել: Հիմա տղայիս այցելում ենք ամեն օր երկու անգամ, ժամը 12-ից էստեղ ենք գալիս»,- մեզ հետ զրույցում ասաց Հայկի հայրը՝ Արթուր Զաքարյանը:

Առաջին բուժօգնությունը Հայկին ցուցաբերել են Վարդենիսի զինվորական հոսպիտալում, որտեղ էլ վիրահատել են, այնուհետև՝ տեղափոխել Երևան: Ծնողները, սակայն, չեն իմացել, որ իրենց տղան վիրավոր է: Հիվանդանոցի աշխատակիցներից մեկը, որը նրանց հարևանուհին է, տեսել է Հայկին, մտածել է՝ գուցե սխալվում է՝ Հայկը չէ, կանչել է իր տղային, որը Հայկի մտերիմ ընկերն է, վերջինս էլ ճանաչել է նրան և տեղեկացրել ծնողներին: «Մեզ իր հրամանատարը պատմեց՝ վիրավորվել է, տեղափոխել են Վարդենիս, ճանապարհին ասել է՝ հրամանատար, ինձ կփրկեք, չէ, այդ օրն էլ առաջին անգամ իր հրամանատարը ներարկիչ է վերցրել ձեռքն ու տղայիս ցավազրկող է ներարկել։ Հայկս գիտակից վիճակում է եղել հոսպիտալում, ասում են՝ ընդդիմացել է, էնքան ուժեղ է եղել, որ բոլոր կողմերից իրեն բռնել են, որ կարողանան ներարկել»,- պատմեց հայրը։

Հայկը ընտանիքի երկրորդ զավակն է։ Սովորել է Երևանի Պեյո Յավորովի անվան 131 դպրոցում, այնուհետև՝ 194 ավագ դպրոցում: Զբաղվել է ձիարշավով, գիմնաստիկայով։ Ուսումն ավարտելուց հետո՝ 2019 թվականի հուլիսի 9-ին, զորակոչվել է բանակ։ Սկզբում ծառայել է Նուբարաշեն վարչական շրջանի զորամասերից մեկում, որտեղ էլ սեփական ցանկությամբ կամավոր գրանցվել և մասնակցել է դիպուկահարի դասընթացներին: Չորս ամիս անց տեղափոխվել է Արցախ, ծառայության անցել Քարվաճառի զորամասերից մեկում: «Ամեն օր 5-6 անգամ «Բանակում» սերիալն էր նայում, երևի մտածում էր՝ ոնց սերիալում է, էդպես էլ իրական կյանքի բանակում է: Հետո զորակոչվեց, ուրախ գնաց բանակ։ Ես մի քիչ անհանգիստ էի, որ ուզում էր դիպուկահար դառնալ, բայց իր կամքով մասնակցում էր դասերին, քննություններ էր հանձնում, միշտ առաջինների մեջ էր: Մի անգամ զանգեց ասաց՝ պապ, 4 ստացա, բայց չեմ հասկանում՝ ինչի տենց եղավ, էլի»,- հիշում է հայրը։

Մեկուկես տարվա ծառայության ընթացքում Հայկը երբեք չի դժգոհել ծառայությունից, ասում են ծնողները։ Ծառայության ընթացքում էլ արժանացել է պատվոգրերի։ Մանկուց ակտիվ, իր ասածին տեր Հայկը բանակում ստիպված համակերպվել էր կանոններին։ Հիմա ծնողները ժպիտով վերհիշում են, թե իրենց հետ զրույցներում ինչի մասին էր խոսում նա․ «Մի անգամ զանգեց, ասաց՝ մամ, մի քանի հոգի պատվոգրեր են ստացել, մեկը ես եմ։ Զրույցներից մեկի ընթացքում էլ ասաց՝ զորացրվեմ, ուսումս շարունակելու եմ, հոգեբանի մասնագիտությունն էր ուզում ընտրել։ Նրբերշիկն էլ իր սիրած ուտելիքն էր, մի օր խոսում էինք, ասացի՝ Հայկո, բա ո՞նց ես դիմանալու առանց դրա, ասաց՝ էստեղ սնվում ենք՝ ոնց տանը, պապ ջան, տարբերություն չկա։ Այսինքն՝ ինձ հետ խոսելիս երբեք չէր դժգոհում»։

Պատերազմը սկսվելու առաջին օրն էլ հովազի նման արագաշարժ Հայկը պահում էր իր գնդին վստահված «Հովազ 2» դիրքը։ Առաջին օրից կապ ունեցել է ծնողների հետ, ինքը Արցախից է նրանց ոգեշնչել, նրանք էլ՝ Երևանից իրեն։ Հայրն ասել է՝ Հայկո ջան, վախենալու ոչինչ չկա, մեր ազգի համար ես պայքարում․ «Ասացի՝ Հայկո ջան, սա բոլորիս պայքարն է, իմացիր՝ դու ինչ էլ որ անես, մեր հայրենիքի համար ես անում։ Ինքն էլ շատ բան չէր ասում, մենք էլ վախենում էինք իր անվտանգության համար, մենակ լսում էի՝ լավ եմ ու վերջ։ Ասում էր՝ ամեն ինչ լավ է լինելու, պապ ջան, ամեն ինչ լավ ա»։  

Հիմա Հայկի վիճակը, ըստ բժիշկների, գնահատվում է կայուն, հանվել է շնչառական ապարատը, բայց գիտակցություն դեռ չունի: Սկզբնական շրջանում նրա առողջական վիճակը մի քանի անգամ վատթարացել է, խնդիրներ են եղել բոլոր օրգանների հետ: Հեռացվել է նաև նրա գանգոսկրի ճակատային հատվածը: Բուժման ընթացքում Հայկը վարակվել է կորոնավիրուսով, ինչպես նաև՝ մենինգիտով: «Իր վիճակը մի պահ վատացավ, դադարեց բերանով հաց ուտել, սնուցման զոնդ դրեցին: Թոքաբորբ ընկավ, հաստ աղիքը բորբոքվեց, բոլոր մկանները խնդիրներ ունեցան: Միգուցե հակաբիոտիկներից էր, որ ընդունում էր, ասում են, չէ, դեղերը մի կողմից օգուտ են տալիս, մյուս կողմից վնասում են. 6 ամիս է պառկած վիճակում է, գուցե նաև դրանից էր: Էդ ժամանակ դադարեց բերանով հաց ուտել, զոնդ դրեցին, հետո ստամոքսը լայնացավ, էլ հնարավոր չեղավ էդ զոնդով կերակրել, ավելի բարակը տեղադրեցին հաստ աղիքի մեջ, հատուկ ուտելիք կա, զոնդի միջոցով սնում էին դեպի հաստ աղիքը, բայց որոշ ժամանակ անց ստամոքսի լայնացումը բուժվեց, էլի բժիշկների շնորհիվ էդ վիճակից դուրս եկավ։

Հիմա զոնդը կա, բայց՝ ստամոքսից: Միայն գլխի վնասվածքն է ծանր, իր մարմինը վնասված չէ, դիմաճակատային ոսկորն էլ ամբողջությամբ հեռացված է, կոկորդին սարք է դրված: Բժիշկները կասկածում են՝ գիտակցություն ունի, թե չէ: Եղել են պահեր, որ ես մտածել եմ՝ լավ էլ գիտակցում է երեխես, բայց որոշ ժամանակ հետո ուզեցել եմ նորից փորձել, չի ստացվել: Օրինակ՝ ասել եմ՝ աչքերդ փակի, փակել է, բայց մտածում ենք՝ դա միամիտ է եղել, թե ինքը պետք է փակեր, բայց բժիշկները դեռ չեն հաստատում, որ ինքը մեր հրահանգները կատարում է: Բժիշկներն ասել են՝ բոլոր պոտենցիալները ունի ապաքինվելու»,- ասաց Հայկի հայրը:

Փետրվար ամսվա ընթացքում Հայկին տրվել է հաշմանդամության առաջին խումբ։ Նրան շաբաթը երկու անգամ այցելում են նաև զինծառայողների վերականգնողական կենտրոնի ֆիզիոթերապևտները և լոգոպեդը, ովքեր համապատասխան մերսումների միջոցով աշխատում են վերականգնել նրա բերանի կլման ակտի աշխատանքը և մկանային համակարգը։  

Իրեն բուժող բժիշկները 18-ամյա զինվորի համար որակյալ բուժօգնություն են ապահովել, շեշտում են ծնողները, բայց խորհուրդ են տվել տղային տեղափոխել Գերմանիա՝ բուժումը շարունակելու համար։ Այդ խնդրանքով Զաքարյանները դիմել են պաշտպանության նախարարությանը, որն էլ շատ չանցած՝ արձագանքել է իրենց դիմումին։ Ապրիլի 7-ին նախարար Վաղարշակ Հարությունյանը այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, բժշկական կենտրոնի ղեկավարության, բուժող բժիշկների հետ քննարկվել Հայկ Զաքարյանի բուժումն արտերկրում կազմակերպելու հարցը։

«Մեր տղայի բուժման հարցով դիմեցինք Պն, դիմումը գրելուց հետո մի շաբաթ էլ չէր անցել՝ արագ արձագանքեցին։ Ապրիլի 7-ին հանդիպեցինք նաև նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, Անդրանիկ Քոչարյանի հետ, միաձայն որոշեցին Հայկոյին տեղափոխել Գերմանիա։ Ամբողջ ծախսերը հոգալու է նախարարությունը։ Համապատասխան կլինիկան արդեն գտնվել է, փաստաթղթային հարցերը՝ կարգավորվել, հիմա սպասում ենք՝ երբ ենք տեղափոխվելու»,- ասաց Արթուր Զաքարյանը։

Նրա խոսքերով՝ հիվանդանոցի բուժանձնակազմը ուրախ է, որ Հայկին տեղափոխելու են արտերկիր, բայց ասում են՝ ինչ ենք անելու, որ գնա, Հայկը իրենց ընտանիքի մի մասնիկն է դարձել․ «Հայկս աստղով երեխա է, ուր գնում է, սիրվում է բոլորի կողմից։ Հեռախոսներս դադար չունի, ամեն տեղից՝ սփյուռքից, արտերկրից, զանգում են ծանոթ-անծանոթ մարդիկ, իր մասին հարցնում։ Բուժքույրերն էլ գնում-գալիս, իր այտերն են պոնչո անում։ Իր հրամանատարներն էլ են մեզ հետ կապի մեջ»։

Սեպտեմբերի 28-ից Զաքարյանները կանոնավոր պարբերականությամբ գնում են եկեղեցի, ինչպես պատերազմի օրերին, այնպես էլ հիմա մոմ վառում բոլոր զինվորների և իրենց տղայի առողջության համար: Հույսն ու հավատը չեն կորցնում, ասում են՝ իրենց տղան պատերազմ է տեսել, սա էլ կհաղթահարի:

Մերի Խաչատրյան

Տպել
1498 դիտում

Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդն այցելել է Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)

Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստյան գոտում կանցկացվի հայ-վրացական երիտասարդական ֆորում

Լիտվայի արդարադատության նախարարի անունից դեսպան Ստանիչե-Տոլոչկիենեն Կարեն Անդրեասյանին հրավիրել է Վիլնյուս

Առաջիկա օրերին որոշ շրջաններում ձյուն, մյուսներում՝ անձրև կտեղա. ջերմաստիճանը կբարձրանա

Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Էդգար Պենյա Պառայի՝ ընդլայնված կազմով հանդիպումը

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ազատման դիմում է ներկայացրել

Երկարացվել են Սիրիայում և Իրաքում Թուրքիայի ռազմական ներկայության ժամկետները

Վանաձորի նախկին քաղաքապետի գլխավորած «Ասլանյան դաշինք»-ում ընդգրկված է երկու կուսակցություն

Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

Արցախի ՔԿ վարույթ է ընդունվել ադրբեջանցիների կողմից Ճարտար գյուղի բնակչի 32 կովն ու 13 հորթը հափշտակելու գործը

Սենատը Ջեֆ Ֆլեյքին հաստատել է Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում

Գործարկվելու է Զառիթափ բնակավայրի շչակը

Ովքեր են Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուները

Ըստ «Ֆորբսի»՝ Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ ամենահարուստ մարդն աշխարհում

Երկարաձգվել է «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի հայտերի ընդունման ժամկետը

ԱԺ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում քննարկում է Արտակ Մանուկյանի թեկնածությունը. ինչ կենսագրություն ունի նա

Հայաստանում 1 օրում կորոնավիրուսի 2074 նոր դեպք է հաստատվել

Ընդդիմության հետ կոնսեսուսի չեկանք. ՔՊ-ն չմիացավ ընդդիմադիրների հայտարարությանը

Արցախում բուժում է ստանում կորոնավիրուսի 145 վարակակիր. 18 մարդու վիճակը ծայրահեղ ծանր է

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Քեթրին Քլարկի հետ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկետները կրճատող նախագիծը

ՀՀ նախագահը Սաուդյան Արաբիայում այցելել է «Ապագա ներդրումային նախաձեռնություն» 5-րդ համաժողովին, զրուցել թագաժառանգի հետ

Հայկ Սարգսյանը Տաջիկստանում հանդիպել է ՀԱՊԿ Փոխգործակցություն-2021 զորավարժությունների մասնակիցներին

«Դու գնացիր կռիվ, տղես». Արսեն Սաֆարյանի նոր տեսահոլովակում նկարահանվել են պատերազմում զոհվածների ծնողները (տեսանյութ)

Ամանորի տոները կրճատելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Իրավական ծառայությունների գրասենյակն արցախցիների համար գործելու է ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբի տարածքում

Նոր Երզնկա համայնքում շչակ է գործարկվելու

Գանձաքարի բնակիչը ապօրինի հատել է 111 հատ ծառ. փայտանյութով «Զիլ»-ը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

Սաակաշվիլիի առողջական վիճակը կարող է սրվել. ընդդիմադիրներն ու ՀԿ-ները պահանջներ ունեն

Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 22-րդ տարելիցը

Կարևոր համաձայնություններ ձեռք բերվեցին, հստակ աշխատանքային ծրագիր հաստատվեց. ԱԺ նախագահն ամփոփում է Կիպրոս այցը

Երևանի և 6 մարզերի մի մասում հոսանքի մի քանի ժամյա անջատումներ կլինեն

Հրդեհի մասին անցած 2 օրերին ահազանգեր են եղել Երևանից, Արմավիրից և Աբովյանից

Անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ (լուսանկարներ)

Վերին Գետաշեն և Ներքին Գետաշեն համայնքներում կատարվել են ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքներ

«Հայրենականչ» թերթի գլխավոր խմբագիր Ռաֆայել Սահակյանը պարգևատրվել է մարզպետի պատվոգրով

Նախագահ Արմեն Սարգսյանը պատմական այց է կատարել Սաուդյան Արաբիա (տեսանյութ)

Եկեք պատվաստվենք․ հոկտեմբերի 31-ը պատվաստումների օր Գյումրիում

Կամերային երաժշտական թատրոնի շենքում այլևս ներկայացումներ չեն խաղալու

Բարեկարգվում են Արարատ համայնքի փողոցները