Երևան
12 °C
Նոր կորոնավիրուսի պատճառով մարտի 29-ից Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը: Թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ նախնական որոշմամբ երկու շաբաթով թատրոնը փակ կլինի, պատճառը գրեթե մեկ տասնյակի հասնող կորոնավիրուսով վարակված դերասաններն են:
«Անձնակազմի ինքնամեկուսացման ժամկետները լրանալուց հետո կտեսնենք՝ եթե ամեն ինչ նորմալ լինի, կվերսկսենք աշխատանքները: Բնականաբար, մենք անչափ կարեւորում ենք հանդիսատեսի առողջությունը, եւ եթե մեր ներկայացման մեջ զբաղված դերասանը գոնե կարճ ժամանակամիջում փոխարինելի չէ, ապա տվյալ ներկայացումը խաղալ չենք կարող, իսկ եթե ներկայացում չենք խաղում, ուրեմն թատրոնն էլ փակ է»,- ասաց նա:
Թատրոնի տնօրենի խոսքով՝ կորոնավիրուսով վարակված դերասանները հիվանդությունը հիմնականում թեթեւ են տանում:
Նկատենք՝ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ Անահիտ Զատիկյանը, «Ազատություն ռադիոկայանի» հետ զրույցում անդրադառնալով Վանաձորի թատրոնի փակմանը, նշել էր, որ, չնայած թատրոնում առանց դիմակների մուտքի արգելքին, մարդիկ մտել են առանց դիմակի: Ըստ Զատիկյանի՝ Վանաձորի թատրոնում ներկայացումների ժամանակ վաճառվել են տոմսերի 100 տոկոսը՝ հաշվի չառնելով հակահամաճարակային կանոններն ու անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը:
Լուսինե Սահակյանը հերքեց վերոնշյալ տեղեկատվությունը, թե թատրոնում սոցիալական հեռավորություն չի պահպանվել, կամ 100 տոկոսով են տոմսեր վաճառել: «Հնարավորինս պահպանվել է սոցիալական հեռավորությունը, երբ համավարակի պիկ էր եղել, մենք անգամ նստարանները սկոտչով փակել էինք, որովհետեւ բոլոր դեպքերում գտնվում էին մարդիկ, ովքեր մտածում էին, որ պարտադիր իրար կողք պիտի նստեն: Եթե նույն տրանսպորտով, օրինակ, 10 հոգով եկել, հասել են թատրոն, նրանք երազում են, որ իրար կողք նստեն մեկ շարքում: Մենք 2-ական նստարան թողել էինք, իսկ 2-ական էլ՝ փակել: Բայց բազմաթիվ օրինակներ էլ ունեցանք, որ համավարակը ոչինչ չի հարցնում, անգամ այդ 1.5 մետր հեռավորությունը, ըստ էության, դժվար հաղթահարելի տարածություն չէ»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Նա նաեւ հավելեց, որ նստատեղերի հետ կապված սահմանափակումները հանվեցին այն ժամանակ, երբ վերացվեց փակ տարածքներում մարդկանց քանակի սահմանափակումը: «Բոլոր դեպքերում այս ընթացքում մեր թատրոնը 100 տոկոսանոց դահլիճ չի ունեցել»,-մասնավորեցրեց նա:
Լուսինե Սահակյանի խոսքով՝ ապրիլի 16-ին թատրոնում սպասվում է ներկայացում՝ Հ. Թումանյանի հեքիաթներից մեկի հիման վրա բեմադրված «Լինում է չի լինումը»: Վերաբացվելուց հետո կրկին որոշակի հեռավորությամբ է հանդիսատեսը նստելու: «Հանդիսատեսի փոխարեն խոստանալ, որ ներկայացման ամբողջ ընթացքում հանդիսատեսը դիմակ է կրելու, ինչքան էլ թատրոնի աշխատակիցները փորձեն, չենք կարող, ընթացքում կարող է լինել անկարգապահ հանդիսատես, որը դիմակ չի կրի»,- նկատեց տնօրենը:
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ Վանաձորի թատրոնում տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետները (հիգիենիստները) օրերս իրականացրել են ստուգայց, սակայն հակահամաճարակային կանոնների խախտումներ չեն արձանագրել: «Թատրոնի հետ կապված բողոք, ահազանգ տեսչականում չեն ստացվել»,- հավելեցին Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT