Պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների գրեթե 3 միլիարդ վարկային պարտավորությունները ներվել են․ Մեսրոպ Առաքելյան

Հայաստանում ֆինանսական կազմակերպությունները ներել են Արցախի պատերազմում զոհված զինծառայողների, նրանց հարազատների մոտ 3 մլրդ դրամ ծավալով վարկային պարտավորությունները:

Այս մասին այսօր ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում:

Նախարարն ընդգծեց, որ դեռ պատերազմի ընթացքում Կառավարությունը նախաձեռնել է Հարկային օրենսգրքում փոփոխություն, որը հնարավորություն է տվել բանկերին ներել պատերազմում զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ստացած անձանց ու նրանց հարազատների վարկերը առանց հավելյալ հարկային պարտավորություններ ստանձնելու:

«Այս պահին, իմ ունեցած տեղեկություններով, մոտ 3 մլրդ, հնարավոր է՝ արդեն ավելի, վարկային պարտավորություններ ներվել են բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից, թեեւ չեմ բացառում, որ որոշ դեպքերում հնարավոր է թերացումներ լինեն»,- նշեց Մեսրոպ Առաքելյանը:

Նախարարի խոսքով՝ այդ թերացումների հիմքում հնարավոր է ընկած լինի նաեւ տեղեկատվության բացակայությունը: Սակայն վստահեցրեց, որ Պաշտպանության նախարարությունը Կենտրոնական բանկի միջոցով բանկերին պատշաճ փոխանցել է զոհված զինծառայողների, նաև վիրավորում ստացած անձանց տվյալները: Համակարգային առումով Առաքելյանը գլոբալ խնդիրներ չի տեսնում՝ չբացառելով թերացումները, որոնք իրենք փորձում են հնարավորինս կարգավորել:

Նախարարը հավելեց նաեւ, որ այս պահին պատերազմի հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը գրեթե ավարտվել է։

Անդրադառնալով Արցախի տեղահանված բնակչության վերաբնակեցմանը՝ Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ ավելի շատ բնակիչների սպասարկելու հնարավորություն ունեցող գյուղական համայնքներում նոր բնակելի տներ կկառուցվեն։

«Կառուցվել է մի քանի հարյուր կացարան, ընդհանուր նախագիծը երեք տարվա համար է։ Կան գյուղեր, որոնց ենթակառուցվածքները թույլ են տալիս բնակելի տները մեծացնել, այսինքն՝ այդ գյուղի բնակչությունը վերաբնակվելու է առկա մի գյուղում, նաև հաշվի Է առնվել տվյալ գյուղի բնակչության կարծիքը։ Նաև Արցախի քաղաքացիների բոլոր սոցիալական պարտավորությունները պատշաճ կատարվում են»,- նշեց  նա։

Տպել
1158 դիտում

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին