Իրազեկման աշխատանքը չպետք է ավարտվի մարզպետարանից ստացած գրությունը համայնքապետարանի պատին փակցնելով. Շիրակի մարզպետ

06/04/2021 schedule18:12

«Աշնանացանը չի ցրտահարվել, ձմեռային զորակոչը կազմակերպվել է նորմալ, ջրամբարներում ջուր կա, շչակների թիվն ու անասնագլխաքանակը Շիրակի մարզում ավելացել է, բայց համայնքներ կան, որոնք լուրջ թերացումներ ունեն հատկապես սեփական եկամուտների հավաքագրման գործում».

Շիրակի մարզպետարանն ամփոփել է 2021 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքը: Ապրիլի 1-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները ընդհանուր առմամբ կատարվել են միջինը 69.5 %-ով՝ նախատեսված 766692.7 հազ դրամ սեփական եկամուտներից ընդամենը հավաքագրվել է 532486.3 հազ. դրամ:

Սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Մարմաշեն խոշորացված համայնքում՝ 24.3%: 2021թ. սեփական եկամուտները Գյումրին կատարել է 80.6%, Արթիկը՝ 91.8 տոկոսով:

Մարզի 21 համայնք չի ապահովել 2021թ. երեք ամիսներին արձանագրված սեփական եկամուտների կատարման մարզի միջին ցուցանիշը՝ 69.5%-ը:

ՀՀ պետական բյուջեով 2021 թվականին երեք ամիսներին նախատեսված 1624580.4 հազ. դրամ դոտացիան ամբողջությամբ ֆինանսավորվել է:

Համայնքների ղեկավարների հետ համատեղ աշխատանքների արդյունքում  աշխատանքային վիճակում գտնվող շչակների թիվը 25-ից հասցվել է 65-ի, որոնք տեղադրված են 42 համայնքի 44 բնակավայրերում: Առկա քանակը, սակայն, բավարար չի համարվում: Միջոցներ են ձեռնարկվելու մարզի բոլոր բնակավայրերում ազդարարման համակարգեր ունենալու ուղղությամբ:

2021թ. կատարվել է 14.936 հա աշնանացան ցորենի ցանք, որը նախորդ տարվանից ավելի է 134 հա-ով: Ձմեռացման ընթացքում աշնանացան ցորենի ցանքատարածությունների ցրտահարության դեպքեր չեն գրանցվել:

2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ իրականացված գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառման հանրագումարները կազմել են խոշոր եղջերավոր կենդանիներ՝ 90.879 գլուխ, որը ավելի է նախորդ տարվանից 3.784 գլխով, խոզ՝ 18.904 գլուխ, որը նախորդ տարվա համեմատ պակասել է 4772 գլխով, մանր եղջերավոր կենդանիներ՝ 74.986 գլուխ, որը ավելի է նախորդ տարվանից 8.540 գլխով և 215 667 թև թռչուն, որը պակաս է նախորդ տարվանից 14.430 թևով։

Այս տարի մարզում «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականացվելու է համայնքային անտառների հիմնման աշխատանքներ Գյումրի, Ախուրյան, Աշոցք, Մարմաշեն, Ամասիա, Անի և Լեռնակերտ համայնքներում:

2021 թվականին պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու համար ներկայացվել է սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 70 սուբվենցիայի ծրագրի հայտ է ներկայացվել 32 համայնքի կողմից:

Պետության առաջարկած աջակցության ծրագրերից արդյո՞ք բոլոր համայնքներ են օգտվել, եթե ոչ, ապա ինչն է պատճառը: Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը հանձնարարեց մարզպետարանի վարչություններին ու բաժինների պատասխանատուներին լինել ավելի ուշադիր, հասկանալ, թե ինչու մարդիկ եթե չեն օգտվել ծրագրերից, ցանկությո՞ւն չեն ունեցել, թե իրազեկման պակաս կա:

«Իրազեկման աշխատանքները չպետք է ավարտվեն միայն մարզպետարանից գրություններն ուղարկելով և համայնքապետարանների պատերին փակցնելով: Այդ աշխատանքները պետք է կատարվեն ամենօրյա ռեժիմով, մարդկանց պետք է տեղեկացնեք դրանց մասին, որ լիարժեք օգտվել կարողանան: Հաճախ հանդիպում եմ մարդկանց, որոնք խնդիր ունեն և աջակցության կարիք, պարզվում է, որ չգիտեն պետական ծրագրերի մասին ոչինչ: Մարդիկ կան շահառու են ջերմոցների ծրագրի, խելացի անասնագոմերի ծրագրի, բայց այդ աշխատանքները կատարում են վարկով, պարտքով»,- ասաց մարզպետը:

Հովհաննես Հարությունյանը նաև լրագրողներին խնդրեց այս հարցում աջակցել իրենց և պետական աջակցության ծրագրերի մասին ավելի շատ խոսել:

Տպել
902 դիտում

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել