ԿԳՄՍՆ փոխնախարարն ընդունել է «Գործողություն սովի դեմ» կազմակերպության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է «Գործողություն սովի դեմ (Action Against Hunger)» կազմակերպության Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մարսելլա Մաքսֆիլդի և կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգորի Հովհաննիսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության իրականացրած աշխատանքները և նախանշվել առաջիկա համագործակցության ուղղությունները:

Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ 2020 թվականն իրավամբ մարտահրավերներով լի տարի էր Հայաստանի համար: Նա առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը համավարակի պայմաններում լայնածավալ ագրեսիա է սկսել՝ անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մինչ այդ հնչեցրած կոչը, որով նա աշխարհի բոլոր պատերազմող կողմերին հորդորել էր զենքերը վայր դնել` պայքարելու COVID-19-ի դեմ:

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ հետպատերազմյան շրջանում նախարարությունը մի կողմից փորձում է լուծումներ տալ առկա մարտահրավերներին, իսկ մյուս կողմից շարունակում է ԿԳՄՍ ոլորտների ռազմավարական բարեփոխումների գործընթացը:

Մարսելլա Մաքսֆիլդն իր հերթին նշել է, որ «Գործողություն սովի դեմ» կազմակերպությունն աշխարհի ավելի քան հիսուն երկրներում պայքարում է սովի և այն ծնող պատճառների դեմ: Նրա խոսքով՝ 1994 թվականից կազմակերպությունը Հայաստանում իրականացրել է տարաբնույթ ծրագրեր՝ կենսապահովման, գյուղատնտեսության, զբաղվածության, ինչպես նաև կրթական հաստատություններում առողջ ապրելակերպի, սննդի անվտանգության ապահովման և սննդակարգի խրախուսման ուղղությամբ:

Նա նշել է, որ GIZ-ի և այլ զարգացման գործընկերների հետ կազմակերպությունը գործունեություն է ծավալել նաև ՄԿՈՒ ոլորտում՝ կրթություն–աշխատաշուկա կապի ապահովման տեսանկյունից: Հումանիտար աջակցության ծրագրային բաղադրիչից զատ՝ կազմակերպությունը զբաղվածության, ձեռներեցության և կրթության ոլորտներում իրականացնում է զարգացմանն ուղղված ծրագրեր։

Այդ համատեքստում քննարկվել են «Դպրոցական կայուն սնունդ» ծրագրի շրջանակում, մասնագիտական կողմնորոշման մեթոդաբանության, ԿԶՆԱԿ-ի կարողությունների զարգացման, փափուկ հմտությունների զարգացման, դուալ կրթության ներդրման և այլ ուղղություններով հնարավոր համագործակցության հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև երիտասարդության ոլորտի կարևորությանը, որի շրջանակում փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը հասարակական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին առաջարկել է իրենց առաջիկա ծրագրերը կյանքի կոչել նաև Կապանում, որը հռչակվել է այս տարվա երիտասարդական քաղաք:

Տպել
889 դիտում

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է