Երբ հավաքականի լավ խաղը դառնում է նորմալ երևույթ. ինչպես է Կապառոսը փոխում հայկական ֆուտբոլի հոգեբանությունը

Երբ Հայաստան-Ռումինիա հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսում Տիգրան Բարսեղյանին հարցրին այն մասին, որ Հայաստանի հավաքականը երբեք չի հաղթել Ռումինիային, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն իրեն բնորոշ վստահությամբ իրավացիորեն նկատեց՝ Իսլանդիային ևս երբեք չէինք հաղթել։ Երբ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խաղի 87-րդ րոպեին՝ այն բանից հետո, երբ Վարազդատ Հարոյանը հավասարեցրեց հաշիվը, ձեռքերով հանգստության կոչ էր անում, կար հավատ, որ սա դեռ վերջը չէ․ Հայաստանի հավաքականը խաղում էր միմիայն հաղթանակի համար։ Եվ, իսկապես, Հայաստանի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Ռումինիային։

Բայց եթե խոսենք ռեկորդներից ու «առաջին անգամներից», ապա կարելի է երկար շարունակել․ առաջին անգամ Հայաստանի հավաքականը երեք անընդմեջ հաղթանակ տարավ աշխարհի առաջնության ընտրական փուլում, առաջին անգամ երեք անընդմեջ հաղթանակ տարավ ընտրական փուլերի մեկնարկային երեք տուրերում, առաջին անգամ պատմության մեջ չի պարտվում 8 խաղ անընդմեջ, առաջին անգամ 5-րդ անընդմեջ հաղթանակն է տանում, առաջին անգամ ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում նման ցածր վարկանիշ ունեցող թիմը (97) աշխարհի առաջնության ընտրական փուլում մեկնարկեց երեք անընդմեջ հաղթանակով։ Մեծ ցանկության դեպքում այս ցանկը դեռ կարելի է շարունակել և շարունակել։ Սակայն այդ ամենը, իրականում, երկրորդական է․ կարևորն այն է, որ Հայաստանի հավաքականը երեք տուրից հետո միանձնյա գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը՝ երեք միավորով առաջ անցնելով Գերմանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականներից։ Թե որքանով էր Հայաստանի հավաքականին ձեռնտու կամ վնաս մակեդոնացիների անակնկալ հաղթանակը Գերմանիայի նկատմամբ, դժվար է ասել։ Այդ ամենը կարելի է քննարկել միայն ընտրական փուլի ավարտից հետո, բայց մի բան ակնհայտ է․ Հայաստանի հավաքականին այսօր առանձնապես չեն հետաքրքրում, թե ինչպես են իրար մեջ խաղում մրցակիցները։ Կապառոսը կարողացել է այնպիսի թիմ ստեղծել, որը գնում է խաղից խաղ՝ տրամադրվելով յուրաքանչյուր կարգի թիմի դեմ։ Այնպես որ մրցակիցների միավորներն այս պահին քննարկելու կարիք չկա։ Միավորները աշնանն են հաշվում։

Ինչի՞ հաշվին Կապառոսի թիմը կարողացավ այս երեք խաղերում հաղթանակի հասնել։ Իհարկե, մեծ դեր ունի թիմի կարգապահությունը, կենտրոնացվածությունը և յուրաքանչյուր ֆուտբոլիստի տրամադրվածությունը։ Հենրիխ Մխիթարյանը ժամանակին դժգոհում էր, որ հավաքականում վախենում են խաղն իրենց վրա վերցնել։ Հիմա, երբ (ոչ թե եթե) Մխիթարյանը միանա նորից միանա հավաքականին, կտեսնի, որ թիմակիցներից յուրաքանչյուրն ինքնուրույն կարող է լուծել դրվագը ու ոչ թե ապավինել իր լավագույն խաղացողին։ Տիգրան Բարսեղյանը, Խորեն Բայրամյանը, Սարգիս Ադամյանը, Ալեքսանդր Կարապետյանը, Արշակ Կորյանը, Էդուարդ Սպերցյանը, նույնսիկ 19-ամյա Ժիրայր Շաղոյանը չեն վախենում վերցնել խաղն իրենց վրա վերցնել ու դա, միանշանակ, Կապառոսի մեծ հաղթանակն է։ Ընդ որում, մարզիչը դրան հասել է միմիայն պաշտոնական խաղերի միջոցով, քանի որ ընկերական խաղեր անցկացնելու հնարավորություն դեռ չի ունեցել։ Ամռանը Խորվաթիայի ու Շվեդիայի հավաքականների ընկերական հանդիպումներում Միստերը վերջապես կկարողանա փորձարկումներ անել։

Իսպանացի մասնագետը նաև հրաշալի է կարողանում ընտրել խաղի մարտավարությունն ու մեկնարկային կազմի և փոխարինման դուրս եկող ֆուտբոլիստներին։ Դրանում, անկասկած, նրան օգնում են ֆիզպատրաստության մարզիչները՝ այդ գործում աշխարհում լավագույն մասնագետներից մեկի՝ Խավյեր Մինյանոյի գլխավորությամբ։ Եթե թիմը կարողանա պահել այս տեմպը, աշնանը Մխիթարյանի հետ միասին հավաքականը կարող է ավելի մեծ խնդիրներ լուծել։

Այս ամենով հանդերձ, շատ կարևոր է շարունակել գործել սառը գլխով։ Առայժմ Կապառոսը կարողանում է պահել հավասարակշռությունը էմոցիոնալ ֆոնի և սառնասրտության միջև։ Շատ բարդ է հայ ֆուտբոլիստներին տրամադրել էմոցիոնալ խաղի, բայց միևնույն ժամանակ լինել սառնասիրտ ու հավասարակշռված, չընկնել երկրպագուների ու մասնագետների էմոցիաների ալիքի տակ։ 

«Ինչու՞ չի խաղում Բիչախչյանը, ինչու՞ Բայրամյանը մեկնարկային կազմում չէր, ինչու՞ էր խաղում Հակոբյանը, ինչու՞ Ոսկանյան և ոչ Չալըշըր»,- այս հարցերը, միգուցե տեղին էին նախորդ մարզիչների, բայց ոչ Կապառոսի ժամանակ։ Պետք է հասկանալ, որ ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը իսպանացու ձեռքում արժեքավոր հաղթաթուղթ է, որը նա ցանկացած պահի կարող է նետել դաշտ ու ստանալ սպասելի արդյունքը։ Այդ պատճառով էլ  որակազրկման պատճառով հավաքականի առանցքային երեք ֆուտբոլիստների՝ Բարսեղյանի, Բայրամյանի և Հարոյանի բացակայությունը սեպտեմբերին կայանալիք Մակեդոնիայի հետ խաղին այդքան էլ սարսափելի չի թվում:

Այս հաղթանակները ճանապարհի միայն մի մասն են։ Հայաստանի հավաքականը խնդիր ունի հաղթահարել ընտրական փուլի արգելքը։ Ավելորդ էմոցիաները տեղին չեն։ Հավատը, որ թիմը մեծ խնդիրներ կարող է լուծել, կա։ Ամենակարևորը դրան հավատում են իրենք՝ ֆուտբոլիստները։ Այնպես որ դեռ որոշ՝ կարճ ժամանակ կարելի է ուրախանալ երեք անընդմեջ հաղթանակներով, բայց հետո արագորեն պետք է անցնել աշնանային հանդիպումների խնդիրները լուծելուն։ Միայն այդ դեպքում միավորները հաշվելիս կարող ենք դրական արդյունք կարող ենք ունենալ։ 

Ռաֆաել Խալաթյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2458 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ