Կենդանաբանական այգու թութակն անընդհատ կանչում է իրեն խնամած տիկնոջը. նա արդեն 1 տարի է՝ մահացել է (տեսանյութ)

Երեւանի կենդանաբանական այգու 5 տարեկան բնակիչն իր աշխուժությամբ բոլորի ուրախությունն է դարձել. դեղնիրան լորի տեսակին պատկանող թութակն այգում միակ խոսող թութակն է, անունը՝ Հայկո:

Հայկոն շատախոս ու քմահաճ է, երբեմն նույնիսկ արտառոց վարքի տեր: Եթե ինչ-որ մեկը իրեն դուր չի գալիս, ապա նրան «էշ» է անվանում: Ի դեպ, դա նրա ամենակիրառելի բառերից է:

Մեր այցի ժամանակ թութակին կենդանաբանականի ձմեռային փակ այգուց նոր էին տեղափոխել դուրս՝ գարնանային այգի, դեռ ադապտացման պրոցեսում էր: Թռչունների բաժնի ավագ խնամող Գարեգին Խլղաթյանի խոսքով՝ դրանով էր պայմանավորված Հայկոյի համեմատաբար քչախոսությունը: «Մի քչ առաջ փոքրիկ պրոցեդուրաներ ենք արել, «պեդիկյուրն» ենք թարմացրել, (եղունգներն ենք կտրել) դրա համար տղուկը մի քիչ ջղայնացած է»,-ասաց խնամողը:

Հայկոն ինքն է ընտրել իր անունը: Պարզվեց, տեւական ժամանակ թութակը չի համաձայնվել եւ չի արձագանքել այգու աշխատակիցների դրած որեւէ անվան, հետո աշխատողներից մեկը նրան Հայկո է կանչել, արձագանքել ու հասկացրել, որ ուզում է իրեն հենց այդ անունով դիմեն: Խնամողը նկատեց՝ հավանաբար նախկին տերն էլ է թութակին այդպես անվանել, կամ էլ դա իրեն հարազատ ու ծանոթ անուն է:

Հայկոն գրեթե նույնությամբ կրկնօրինակում է հեռախոսազանգերի ձայները, հատկապես այն ձայները, որոնք իրեն խնամողնրի հեռախոսներից է լսել: Մեր այցի ժամանակ էլ երբ թութակը լսեց հեռախոսազանի ձայնը մի քանի վայրկայն լրջացած մնաց ու սկսեց «ալո» ասել, ապա  քթի տակ ինչ-որ բաներ խոսել, տպավորություն ստեղծելով, թե ինչ որ մեկի հետ շատ կարեւոր հարց է քննարկում:

Կարճատեւ դադարներ տալով Հայկոն անընդհատ Մարո անունն էր կանչում՝ «եկավ» «ուր ես» «Մարո՜». պարզվեց Մարոն այգու երկար տարիների աշխատակիցներից է եղել, որը խնամել է Հայկոյին: «Մարոն մեծ կին էր, ցավոք սրտի մահացել է, գրեթե մեկ տարի է անեցել, բայց Հայկոն հիշում ու անընդհատ կանչում է նրան»,-ասաց Գարեգին Խլղաթյանը:

Կենդանաբանական այգին Հայկոյին նվեր է ստացել: Խնամողի խոսքով՝ թութակն այգու միակն է ոչ միայն եզակի տեսակով, այլ բոլոր առումներով: «Շատ է սիրում ձայներ, դրանից ավելի է ոգեւորվում  ու ավելի շատ է խոսում: Ընդհանրապես այս լորի տեսակը շատ շուտ ընտելացող են, դե Հայկոն էլ հենց սկզբից կարծես մարդկանց ընտելացած եկել է մեզ մոտ»,-պատմեց Գարեգինը:

Հայկո ձեռնասուն է, մարդամոտ, ու շատախոս, նաեւ չափազանց շատ է սիրում խաղալ, խաղում է ձեռքի տակ ընկած ամեն ինչով՝ ճյուղ, փետուր: Սիրելի խաղալիքներից է անպոչ ավելը, որը նա իր երկու ճանկերով բռնած այս ու այն կողմ է գցում, պտույտներ կատարում:

«Հիմնականում ուրախ ու ակտիվ է, բայց երբեմն ջղայնանում ու վատ բառեր է ասում: Մենք էլ որ երբեմն կերը ուշացնում ենք, կամ ինչ-որ բան իր սրտով չենք անում մեզ էշ, կամ այլ վատ բառեր է ասում», -ժպիտով պատմեց խնամողն ու այդ պահին ավելը վերցրեց Հայկոյի ճանկերից: Հայկոն թերեւս խնամողից նման վերաբերմունք չէր սպասումջղայն տոնայնությամբ սկսեց ձայներ արձակել, խնամողի հետ կռվել, ապա սկսեց վիրավորական արտահայտութունների տարափը:

«Հիմա իր փետրափոխման ժամանակն է: Գարնանը միշտ փետուրները փոխում է, մուգ կարմիրին խփող ավելի սիրուն գույն է ստանում: Մի 20 օրից Հայկոն լրիվ այլ, ավելի սիրուն տղու տեսք կունենա»,-կատակում է խնամողը:

Խլխաթյանի խոսքով՝ թութակների այս տեսակը մոտ 20 տարի է ապրում, Հայկոն այժմ 5 տարեկան է, արդեն սեռահասուն: Թութակի այս տեսակից այգում միայն մեկը կա, աշխատակիցների խոսքով, եթե լինի էգ առանձնայկ, ապա շատ ցանկալի է, որ բազմացնեն նրա յուրահատուկ տեսակից: Հայաստանում՝ ճիշտ է քիչ, բայց կա դեղնիրան լորի տեսակից:

ՀԳ. Ապրիլի 1-ին աշխարհում՝ որպես էկոլոգիական տոն նշվում է Թռչունների միջազգային օրը: Նպատակը թռչունների բազմազանության ու թվաքանակի պահպանումն է: 1906-ի ապրիլի 1-ին ստորագրվել է «Թռչունների պահպանության մասին» միջազգային կոնվենցիան: Թռչունների միջազգային օրը սկսել են նշել ԱՄՆ-ում 1984-ից, եւ այն արագ տարածվել է ամբողջ աշխարհով: Հայաստանի բնապահպանական օրացույցում եւս առկա է այս տոնը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6551 դիտում

Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն

Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը

15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից

Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի

Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը

Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ

Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել

Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում

Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել