Երևան
12 °C
«Հանրապետություն» կուսակցությունը՝ Արամ Սարգսյանի գլխավորությամբ, պատրաստվում է մասնակցել հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին: ՀԺ-ն զրուցել է Արամ Սարգսյանի հետ:
- Պարոն Սարգսյան, ի՞նչ ձեւաչափով եք մասնակցելու արտահերթ ընտրություններին:
- Ընտրություններին մասնակցելու ձեւաչափը որոշվում է այն ժամանակ, երբ մնացած քաղաքական ուժերն են իրենց մասնակցության ձեւերը հայտնում: Երբ դեռ չկա որոշակիություն, նույնիսկ իշխող ուժի մասով՝ միայնակ է հանդես գալու, թե դաշինքով, մնացածի մասին խոսելը համարում եմ ժամանակավրեպ: Տվյալ պահին կուսակցությունը որոշում ունի, որ մենք ընտրություններին մասնակցելու ենք «Հանրապետություն» կուսակցությամբ, մեր ուժերով: Կոալիցիաներ կազմելու խնդիրը խորհրդարան անցնելուց հետո է: Երբ անցնենք խորհրդարան, այդ ժամանակ, կախված մեր ուժի ունեցած պատգամավորների քանակից, գաղափարական մոտեցումներից, նաեւ խորհրդարանական հանրապետության մոդելի ձեւից, ոչ միայն չեմ բացառում, այլ նաեւ շատ հնարավոր եմ համարում, որ ներսում կոալիցիաներ ձեւավորենք:
- Մամուլում գրվեց, որ դուք «Հանուն Հանրապետության» կուսակցության» ղեկավար Արման Բաբաջանյանի հետ դաշինք եք կազմելու, ճի՞շտ են այս տեղեկությունները, քննարկումներ ունեցե՞լ եք:
- Քննարկումներ, իհարկե, եղել են Արման Բաբաջանյանի հետ: Բայց մենք որոշում ունենք՝ այս ընտրություններին մեր կուսակցությունը մասնակցելու է միայնակ եւ դաշինքներ չենք ձեւավորելու:
- Կուսակցության ցուցակն արդեն ձեւավորվա՞ծ է:
- Այո՛, քննարկումներ կան: ...Կան մարդիկ, որոնց հետ մենք զրուցել ենք եւ առաջարկել ենք հանդես գալ մեր ցուցակով: Քանի չունենք այդ մարդկանց համաձայնությունը, բարոյական չի լինի անուններ հնչեցնելը: Առավել եւս, եթե անունները վերջնական էլ լինեն, հիմա չէի բարձրաձայնի, քանի որ քաղաքական առումով չեմ համարում, որ դրա ժամանակն է: Եթե այստեղ կա ինտրիգ, գերադասում եմ՝ այդ ինտրիգը մնա:
- ԸՕ փոփոխություններին ինչպե՞ս եք վերաբերում:
- Համամասնական համակարգը խորհրդարանի դերը եւ խորհրդարանում ներգրավված պատգամավորների որակը՝ քաղաքական առումով, բարձրացնում է: Համամասնականը նաեւ ուժեղացնում է կուսակցություններին, նրանց ազդեցությունը հանրային կյանքում: Եթե մարդն ուզում է զբաղվել քաղաքականությամբ, լինել պատգամավոր, ինքը պարտավոր է որեւէ կուսակցության անդամ դառնալ: Բացասական էլ համարում եմ այն, որ հնարավոր է՝ ընտրությունների մասնակցության քիչ տոկոս լինի: Նույնիսկ նախորդ ընտրություններին, երբ հասարակության ակտիվությունը բարձր էր, գործում էր վարկանիշային ընտրակարգը, որի արդյունքում հետաքրքրվածությունը ընտրությունների հանդեպ մեծ էր, ընտրություններին մասնակցած քաղաքացիների տոկոսն ընդամենը 48-ն էր։ Մասնակցության ցածր տոկոսը կարող է հետագայում խորհրդարանի լեգիտիմության հետ կապված խնդիր առաջացնել: Բայց, որպես քաղաքական կուսակցություն, մեզ ձեռնտու է համամասնական ընտրակարգը: Մենք ե՛ւ համամասնականի, ե՛ւ վարկանիշայինի պարագայում պատրաստ ենք ընտրություններին մասնակցել:
- Ընտրություններին ընտրողների ցածր մասնակցության վտանգը պայմանավորված է միայն համամասնական ընտրակարգի անցմա՞մբ, թե՞ այլ պատճառներ էլ կան:
- Պատերազմական իրավիճակը, հանրային հուսահատությունը, եւ այս պայմաններում վարկանիշային ընտրակարգից հրաժարումը խնդիր կարող է առաջացնել: Երբ կա վարկանիշային ընտրություն, կան մարդիկ, ովքեր քաղաքական առումով հանրությանը քիչ ծանոթ են, սակայն տեղերում ճանաչված են, ունեն գերդաստաններ, մեծ շրջապատ, ովքեր ուզում են, որ իրենց տեղացին ներկայացնի իրենց տեղամասն ԱԺ-ում: Այդ առումով լրացուցիչ զանգված է ավելանում, հետաքրքրություն առաջանում, եւ ընտրություններին մասնակցողների թիվն ավելանում է: Խնդիրներ առաջացել են պատերազմից հետո, եւ դա ակնհայտ է, բոլոր հարցումները դա են ցույց տալիս: Լրատվական դաշտն էլ, երբ փորձում է փողոցում հարցումներ իրականացնել, մեծ մասը հրաժարվում է հարցերի պատասխանել: Մենք էլ մեր այցերի ժամանակ տեսնում ենք՝ մարդիկ, երբ տեսնում են քաղաքական թիմերի, առավել եւս, երբ կան տեսախցիկներ, շրջանցում են. առաջ այդպիսի բան չի եղել:
- Պարոն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ վերադառնում է քաղաքականություն, պատրաստվում է մասնակցել ընտրություններին: Ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս է Քոչարյանն իր մասնակցությունն ունենալու. կոալիցիա կազմելո՞վ, թե՞ որեւէ քաղաքական ուժով:
- ՀՀ ցանկացած քաղաքացի, որը չունի տարիքային ցենզի, բնակության, օրենքի եւ այլնի հետ խնդիրներ, կարող է տեսակետ հայտնել, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը: Շատ է խոսվում, որ Ռոբերտ Քոչարյանը հանդես է գալու ՀՅԴ-ի հետ: ՀՅԴ-ն աջ կուսակցություն է՝ սոցիալիստական գաղափարներ կրող, Ռոբերտ Քոչարյանը լիբերալ գաղափարներ կրող անհատ է, այդ դեպքում կառաջանա լուրջ քննադատության առիթ: Պետք է ասեմ, որ ՀՅԴ-ն մինչ այս Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին մասնակցել է միայնակ, ՀՅԴ-ն պատմություն ունեցող կուսակցություն է, եւ կարծում եմ՝ իրենք չեն խախտի այդ մոտեցումը: Երկրորդ՝ խնդիր է առաջանալու հենց ՀՅԴ-ի համար, պետք է այդ դեպքում իրենց թեկնածուից պահանջեն սոցիալիստական գաղափարներ: Հակառակ դեպքում իրենց ներսում հակասություններ կառաջանան: Բայց այդ խնդիրն իրենց մեջ է, ինձ հետ չէ:
- 16 կուսակցությունների դաշինքի հետագա ճակատագիրն ինչպե՞ս եք տեսնում: ԲՀԿ-ն եւ «Հայրենիք»-ն արդեն հայտարարել են, որ առանձին են հանդես գալու: Ի՞նչ եք կարծում՝ մնացյալ ուժերը կմասնակցե՞ն, թե՞ դաշինքի պայքարը կշարունակի մնալ փողոցում:
- Ընտրություններ անցկացնելու վարչապետի հայտարարությունից հետո 16 կուսակցությունների դաշինքն ինքնին, իր ներսում լուրջ խնդիրներ ունի, որը պետք է լուծի եւ ներկայացնի հանրությանը: Ես իմ խնդիրը չեմ համարում ներդաշինքային խնդիրները վերլուծել, ոչ էլ կարեւոր եմ համարում: Ինձ համար ողջունելի է այն քաղաքական ուժերի դիրքորոշումը, որոնք հայտարարում են, որ մասնակցելու են արտահերթ ընտրություններին:
- Պարոն Սարգսյան, ի՞նչ նոր որակներ կարող է ունենալ նոր ձեւավորվելիք խորհրդարանը:
- Իմ կարծիքով՝ խորհրդարանական մոդելի հանրապետությունը մեզ համար վատթարագույնն է: Մարդիկ կային, որ ժամանակին ինձ ասում էին՝ Իսրայելն էլ է թշնամիներով շրջապատված, բայց Իսրայելում այդ մոդելն իրեն արդարացնում է: Հիմա այդ մարդկանց կարող եմ պատասխանել՝ տեսեք, որ Իսրայելում էլ չի արդարացնում, երկու տարվա մեջ չորս ընտրություն է տեղի ունեցել: Այս մոդելը բազմաթիվ թերություններ ունի մեր նման երկրի համար: Ես ամբողջական նախագահական մոդելի կողմնակից եմ: Սահմանադրական այն փոփոխությունները, որոնք արվեցին երրորդ նախագահին երրորդ ժամկետ տրամադրելու համար, բնականաբար, թե՛ նպատակով, թե՛ ձեւով, վատն էին ու արդյունք չտվեց: Գտնում եմ, որ Ընտրական օրենսգրքի որոշակի փոփոխությունների հետ կարելի է Ազգային ժողով մտցնել նաեւ Սահմանադրության որոշակի կետերի փոփոխություններ, որպեսզի հետագայում Օնիկ Գասպարյանի պատմության նման պատմություններ էլ չկրկնվեն, ու խնդիրը չհասնի նրան, որ առաջին ատյանի դատարանը որոշի, թե ով է լինելու մեր ԳՇ պետը:
- Պնդում կա, որ արդյունավետ խորհրդարան ունենալու համար չպետք է մեկ քաղաքական ուժ մեծամասնություն կազմի, որպեսզի միանձնյա որոշումներ չկայացվեն խորհրդարանում, Դուք ինչ տեսակետ ունեք այս հարցում:
- Բազմաթիվ երկրներ կան, որտեղ քաղաքական երկու ուժ են, բայց այդ խորհրդարանները լավ աշխատում են, մասնավորապես՝ ԱՄՆ-ում, որտեղ «Հանրապետականները» եւ «Դեմոկրատներն» են որոշում, բայց դրանից նրանց սենատի որակը չի ընկնում: Խնդիրը այլ հարթության մեջ է, մեծամասնությունը չպետք է լինի 70-80 տոկոս: Այդ դեպքում գործող վարչապետը դառնում է իր թիմի գերին, թիմն անընդհատ պահանջում է ավելին, ինչքան էլ գործող վարչապետն անի, միեւնույն է, թիմը չի բավարարվելու: Օրինակ՝ Եվրոպայում գործող իշխանություններն անցնում են 30-35 տոկոսով, ինչն ապահովում է արդյունավետ աշխատանք:
- Ո՞ր ուժերին եք ակնկալում տեսնել խորհրդարանում՝ որակապես նոր խորհրդարան ունենալու համար:
- Խորհրդարանում տեսնում եմ այն ուժերին, որոնց քվե կտա ՀՀ քաղաքացին: Ես ժողովրդավարությանն այլընտրանք չեմ տեսնում: Որքան էլ ասեն, ժողովուրդը երբեմն սխալ ընտրություն է անում, այո՛, անում է, բայց ընտրություններին մասնակցելով է, որ ժողովուրդը սովորում է ճիշտ ընտրություն անել: Ինչ վերաբերում է կանխագուշակումներին, ես հավատացյալ մարդ եմ, բայց Աստված ինձ մարգարեական շնորհքներով չի օժտել:
ԱՆՅՈՒՏԱ ԱԹԱՆԵՍՅԱՆ
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բելառուսի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Հայաստանի ընտրանուն
0-1. ընթանում է Հայաստան-Բելառուս ընկերական ֆուտբոլային հանդիպումը
Գնացինք կեցավայր. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մարդատյաց արնախումերի ոհմակը նույնիսկ եկեղեցում է մնում այդպիսին. Ղազարյանը՝ միջադեպի մասին
Վարչապետն իրական Հայաստանի քարտեզների մակետներն է նվիրում երեխաներին ու անցորդներին. տեսանյութ
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Գողթ բնակավայրում վրաերթի են ենթարկվել մայրն ու 8-ամյա երեխան
ՀՀ ավտոճանապարհներին գրանցվել են քարաթափումներ․ փրկարարները հեռացրել են թափված քարերը
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվել է 3 անձ. նրանք և փաստաթղթերը փոխանցվել են ՔԿ
Թաց ձյուն, անձրև և քամի. մարզերում ու Երևանում առաջիկա օրերին ինչպիսի եղանակ է սպասվում
Կսկսեն սրտաճմլիկ հոդվածներ գրել, թե վարչապետին հարվածել փորձողն ինչ հայրենասեր ու ազնիվ մարդ է. Թունյան
Շարունակվում են հանդիպումները Էրեբունի վարչական շրջանում․ Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
«Յարխուշտա»-ն այսուհետ կհնչի որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն. տեսանյութ
Իրաքյան Քուրդիստանի նախագահի տունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման
«Թեմու»-ի հետ բանակցում ենք, որ հայկական արտադրանքն իրենց հարթակներում ներկայացվի. Փաշինյան
Երկրի ղեկավարի նկատմամբ ֆիզիկական բռնության ցանկացած փորձ պետականության հիմքերը սասանելու փորձ է. Մանավազյան
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության ընթացքում հարվածել է ավելի քան 11 հազար թիրախի. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն
Խոսում են Աստծուց, բարությունից, եկեղեցուց, բայց գազազած շան պես եկեղեցու ներսում մեջքից հարվածում. Սիմոնյան
Արնախումները եկեղեցու ներսում էլ են արնախում. Ալեքսանյան. տեսանյութ
Սրանց շրջապատից ուրիշ ի՞նչ սպասես, եթե ոչ թիկունքից հարձակում, սադրանք. Հակոբյանը՝ եկեղեցու միջադեպի մասին
Եկեղեցում տեղի ունեցած միջադեպին առնչվող 2 անձ ձերբակալվել է. ՆԳՆ
Կարևոր է, որ իշխանության որոշումներից դժգոհ անձանց արձագանքը լինի բացառապես ժողովրդավարական մեխանիզմներով
Սպերցյանը բացակայում է. հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Բելառուսի դեմ խաղում
Վարչապետի վրա սանձարձակին ուղարկողները սխալվել են իրենց հաշվարկներում. նրան զուգարանում չեն ծեծելու. Չախոյան
Էրեբունիում ենք. ՀՀ վարչապետն ու ՔՊ կուսակցականները քաղաքացիների հետ հանդիպումներ են ունենում
ՀՀ վարչապետն ու ՔՊ կուսակցականները մետրոյում են. տեսանյութ
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի մասում
Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Սևանի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում
ՀՀ վարչապետն ու ՔՊ կուսակցականները Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում են պատարագի. տեսանյութ
Էլի «կոֆե-կենտրոն». վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է Վարդենիսում վեճի կենտրոնում հայտնված վարժական հավաքի մասնակցի խափանման միջոցը
5-րդ գիշերն անընդմեջ ուկրաինական ԱԹՍ-ները գրոհում են Լենինգրադի մարզը. մանրամասներ
Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը կցորդով բեռնատարների համար փակ են
Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է
Քաղաքացիների նամակները շատ են, կարդացողը՝ քիչ. վարչապետ
Հայտնի են ՔՊ-ում քվեարկության արդյունքները․ ովքե՞ր են առաջատար հնգյակում
Զելենսկին Աբու Դաբիում և Էր Ռիադում պայմանավորվել է պաշտպանական համագործակցության մասին
Արարատ Միրզոյանն ու Կատարի վարչապետը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ
Վերադարձանք Երևան, հասցրի կատարել կուսակցական պարտքս․ Պապիկյան
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT