Մարտի 1-ի գործը չի կարճվի. ըստ Սեդա Սաֆարյանի՝ ՍԴ դատավորների իրավագիտակցությունը 0-ից ցածր մակարդակի վրա է

Կարծում եմ, Սահմանադրական դատարանի որոշումը որեւէ ազդեցություն չի ունենա Մարտի 1-ի գործի վրա եւ այն չի կարճվի:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Սահմանադրական դատարանի այսօրվա որոշմանը, որով Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական, այսպիսի հայտարարություն արեց Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ ըստ ՍԴ այսօրվա որոշման՝ մասնավորապես,  ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր։ Այս հոդվածները վերաբերում  են համաչափության և որոշակիության սկզբունքներին։

Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՍԴ որոշման հրապարակումից հետո, Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի Քրեական օրենսգիրքն այլևս չունի 300.1 հոդված և Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի։

«Ափսոսում եմ անգամ Սահմանադրական դատարանի որոշման կապակցությամբ կարծիք ասել, ինձ համար 0-ից ցածր մակարդակի վրա է Սահմանադրական դատարանի դատավորների իրավագիտակցությունը, Սահմանադրության մեկնաբանությունը»,- մեր զրույցում ասաց Սեդա Սաֆարյանը՝ ենթադրելով, որ հավանաբար ՍԴ-ն չի էլ նայել, թե  2008 թվականին Ռոբերտ Քոչարյանի կողմից համաչափության, որոշակիության սկզբունքը ինչ կերպ է խախտվել:

Նա ընդգծեց՝ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականին Սահմանադրության գրեթե բոլոր նորմերը խախտել է.

«Եվ հանկարծ պարզվում է, որ այդ մարդը 300.1 հոդվածի հանցակազմում 1-ից 5 հոդվածների նորմերի որոշակիությունը եւ համաչափությունը չի պատկերացրել ու չի իմացել, որ անձի անձեռնմխելիության իրավունքը չի կարելի խախտել: 2008 թվականին, ոստիկանություններում պոլի վրա փռված են եղել քաղբանտարկյալների այսպես ասած մարմինները եւ բոլորը խոշտանգման են ենթարկվել թե՛ փողոցում, թե՛ ոստիկանությունում: Փաստորեն, մեր Սահմանադրական դատարանը, Սահմանդրությունից դուրս հարգում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների իրավունքները, իսկ այդ նույն Սահմանադրությամբ երաշխավորված ժողովրդի իրավունքների վրա թքած ունի: Կարծում եմ, ես առիթ կունենամ այդ ամեն ինչը ներկայացնել նաեւ Եվրոպական դատարան եւ թող ԵԴ-ն իմանա, թե մենք ինչ հսկա դատական համակարգ ունենք՝ հանձինս Սահմանադրական դատարանի դատավորների»,- նկատեց Սաֆարյանը:

Խոսելով այն մասին, թե արդյոք ՍԴ որոշման արդյունքում Մարտի 1-ի գործը կկարճվի՞՝ Սաֆարյանը բացասական պատասխան տվեց.

«Այն փաստական հանգամանքների շարադրանքը, որը ՀՔԾ-ն մեղադրական եզրակացությունով դատարան է ուղարկել, ակնհայտորեն չի խոսում բացառապես սահմանադրական կարգը տապալելու՝ Ռոբերտ Քոչարյանին վերագրված հանցավոր արարքի մասին: Դա խոսում է նաեւ հանցավոր համագործակցության առկայության մասին եւ այդպիսի նկարագիր կա մեղադրական եզրակացության  մեջ: Հետեւապես, կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի գործը կշարունակվի այդ նույն մեղադրական եզրակացությամբ շարադրված փաստական հանգամանքների պայմաններում եւ չի կարճվի»:

Մեր զրույցի մյուս հատվածը՝ հարցուպատասխանով.

- Այսինքն՝ ՍԴ որոշումը ազդեցություն չի՞ ունենա քննվող գործի վրա:

- Կարծում եմ՝ չի ունենա եւ չի կարճվի, որովետեւ եթե Արամ Վարդեւանյանը գտնում է, որ չկա հոդված, չկա հանցանք, ես գտնում եմ, որ կա հանցագործության դեպք եւ դրան առնչվող Ռոբերտ Քոչարյան եւ մյուսներ. հանցագործության դեպքի փաստական հանգամանքների ուժով ոչ ճիշտ արարքի որակումը դեռեւս չի խոսում այն մասին, որ հանցագործություն չի եղել: Հանցագործություն եղել է եւ արարքի որակման հետ կապված պետք է դատարանը փաստական հանգամանքները շարադրի, հրապարակի եւ մենք մեր տեսակետները արտահայտենք: Ուստի, կարծում եմ, որ այդ գործը իր շարունակությունը կստանա:

- ՍԴ որոշման հրապարակումից հետո Արամ Վարդեւանյանն ասաց, որ գործով քրեական հետապնդումը կդադարեցվի:

- Դա իրենց ցանկությունն է: Մենք երեք տարի ասում ենք, որ Սահմանադրական դատարանը մեր չարիքն է այս գործով, որովհետեւ ՀՀ բոլոր քաղաքացիները գիտեն, որ Հրայր Թովմասյանը լծված է Ռոբերտ Քոչարյանի քրեական գործը ապաքրեականացնելով: Դա արդեն տեսանք ինչ եղանակով արվեց: Եվ վստահ եմ, որ առաջին ատյանի դատավորի գրած որոշան ձեւակերպումները այդ դատավորին չեն պատկանում (խոսքը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի մասին է,-խմբ.), վստահ եմ, որ այդ որոշումը գրվել է շատ շատերի ուժերով եւ համագործակցմամբ: Մեր իշխանությունը պետք է հասկանար, որ Սահմանադրական դատարանի կոսմետիկ փոփոխությունները ոչինչ չեն տալու Հայաստանի Հանրապետությանը, առավել եւս այդպիսի կոսմետիկ փոփոխությունները, որոնց նշանակման հարցում մենք դրական կարծիք չենք ունեցել: Եթե մենք ունենայինք Սահմանադրական դատարան, ապա 2008 թվականի պատմություն չէինք ունենա, 4-5 ընտրություն կեղծիք չէինք ունենա, հետեւապես այն, ինչ մենք չենք ունեցել, դրա մասին խոսելն ավելորդ է:

- Տիկին Սաֆարյան, ձեր խոսքից ճի՞շտ հասկացա, որ գործի քննությունը կշարունակվի այնպես, ինչպես կար: Բայց արդյո՞ք ՍԴ որոշումը կատարման ենթակա չէ: ՀՀ ՔՕ 300. 1 հոդվածն անվավար է ճանաչվել, փաստացի այն չկա, չէ՞:

- Հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել իբր որոշակիություն չունենալու համար: Կարծում եմ, որ նորմի փաստացի դադարման մեկնաբանությունները կարող է տալ միայն այդ գործի ապացույցների հրապարակումը: Եթե դուք չգիտեք այդ փաստերը, ինչպե՞ս եք այդ փաստերի վրա կառուցել այլ կարգի եզրահանգում: Կարծում եմ, որ 85 հատոր քրեական գործերին ՍԴ-ն ծանոթ չէ եւ այսօրվա որոշումը դրա վառ ապացույցն է, հետեւապես այն մեղադրանքի ծավալը, որով դատարան գործ է ուղարկվել, դրա անունը 300.1 կլինի, թե 223, պիտի քննության առարկա դառնա: Արարքի որակման հետ կապված մեր տարաձայնության հանգամանքը եւ  մեղադրական եզրակացությունում առկա նկարագիրը բավարար են, որպեսզի դատարանը այդ գործի քննությունը շարունակի: Այսինքն՝ այդ հոդվածի հակասահմանադրական ճանաչելը դեռեւս չի խոսում այն մասին, որ գործում ներկայացված փաստական հանգամանքները իրենց մեջ հանցավորության տարրեր չեն պարունակում:

Մենք զրուցեցինք նաեւ փաստաբան Գեւորգ Գյոզալյանի հետ: Ըստ նրա՝ Սահմանադրական դատարանն այսօրվա որոշմամբ կանխորոշել է քրեական գործի հետագա ճակատագիրը: «Ես ՍԴ որոշմանը չեմ ծանոթացել, բայց ենթադրում եմ, որ ըստ ՍԴ-ի՝ քանի որ այդ հոդվածով է մեղադրանք առաջադրվել եւ այդ հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել, ապա մեղադրանք չէր կարող առաջադրվել: Բայց պետք է սպասել ՍԴ որոշմանը եւ տեսնել՝ արդյո՞ք դիմողի նկատմամբ ենթակա է վերանայման ինչ-որ դատական ակտ: Մինչեւ չծանոթանանք ՍԴ որոշմանը, հստակ գնահատական չենք կարող տալ»,- ասաց Գյոզալյանը: Հարցին՝ սա նշանակում է, որ Քոչարյանի նկատմամբ այդ հոդվածով քրեական հետապնդումը կդադերցվի՞, Գյոզալյանը պատասխանեց, որ ՍԴ որոշման բովանդակությունից է կախված քրեական հետպնդումը կդադարեցնե՞ն, թե՞ մեղադրանքը կլրացնեն, կամ կփոփոխեն. «Շատ վաղ է հիմա դրա մասին խոսել, քանի դեռ այդ որոշումը չի հրապարակվել»,- եզրափակեց Գյոզալյանը:

Սահմանադրական դատարանից տեղեկացանք, որ որոշումը ՍԴ կայքում կհրապարակվի երկուշաբթի: Այսօր չհրապարակվեց նաեւ դատավոր Երվանդ Խունդկարյանի հատուկ կարծիքը՝ որոշման մասին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19681 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ