Երրորդ փորձից. ինչպես Հայաստանի հավաքականը վերջապես գրավեց «Ռեյնպարկը»

Վերջին երեք տարվա ընթացքում Լիխտենշտեյնի հավաքականը երրորդ անգամ է որպես մրցակից բաժին հասնում Հայաստանի ընտրանուն՝ սկզբում Ազգերի լիգայում, հետո Եվրոպայի առաջնության ընտրական փուլում, հիմա էլ՝ աշխարհի առաջնության որակավորման փուլում: Ու եթե նախորդ երկու դեպքերում հավաքականը Երևանում հաղթում էր, երբեմն դժվարությամբ, երբեմն՝ առանց լուրջ խնդիրների, ապա Վադուցի «Ռեյնպարկ» ստադիոնը նախորդ երկու դեպքերում անառիկ ամրոցի պես էր; 2018թ.-ին գրանցվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով. Սկզբում առջևում Հայաստանի հավաքականն էր, հետո՝ հյուրերը, և Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը ստիպված էր փրկվել խաղի վերջում: 2019թ.-ին գրանցվեց 1-1 հաշիվը. դաշտի տերերը հավասարեցրին հաշիվը երկրորդ կեսում և զրկեցին Գյուլբուդաղյանցի թիմին Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու շանսերից:

Երրորդ փորձից Հայաստանի հավաքականը կարողացավ գրավել «Ռեյնպարկը»: Բայց հաջողությունը հեշտ չտրվեց, «օգնեցին» նաև «ներսից»: Խոակին Կապառոսի թիմը գրոհեց 90 րոպե, 26 հարված հասցրեց մրցակցի դարպասի ուղղությամբ, բայց հաղթեց մրցակցի ինքնագոլի շնորհիվ, որը խփվեց 83-րդ րոպեին:

Կապառոսը Հենրիխ Մխիթարյանի և Արշակ Կորյանի բացակայության պայմաններում այս խաղի համար ընտրել էր դասական՝ 4-4-2 մարտավարությունը՝ առանց ենթահարձակվողի: Պաշտպանությունում ամեն ինչ կանխատեսելի էր. դարպասում՝ Դավիթ Յուրչենկոն, եզրերում Կամո Հովհաննիսյանն ու Հովհաննես Համբարձումյանը, կենտրոնում՝ Վարազդատ Հարոյանն ու Անդրե Չալըշըրը: Վբեյմար Անգուլոյի բացակայությամբ հենակետային գոտում Արտակ Գրիգորյանի կողքը գործում էր Սոլոմոն Ուդոն: Հարձակման եզրերում խաղում էին Խորեն Բայրամյանն ու Տիգրան Բարսեղյանը, կենտրոնում՝ Սարգիս Ադամյանն ու Նորբերտո Բրիասկո Բալեկյանը: Մարզիչը պահեստայինների թվում էր թողել Ալեքսանդր Կարապետյանին՝ որոշելով շեշտը դնել ավելի արագ ու կոմբինացիոն խաղի վրա:

Չի կարելի ասել, որ մարզչի մտահղացումները չիրականացան: Հարձակման քառյակը՝ եզրերից ստանալով նաև Համբարձումյանի և Հովհաննիսյանի օգնությունը, բավականին լավ էր համագործակցում, և հայ ֆուտբոլիստները հաճախ էին հայտնվում հարվածային դիրքերում: Մյուս կողմից՝ չի կարելի ասել, որ հարյուր տոկոսանոց գոլային պահեր կային, բայց այդքան պահերից մեկը գոնե պետք է ավարտվեր արդյունավետ հարվածով:Դաշտի տերերը մեծ ուժեր էին կենտրոնացրել պաշտպանությունում, բայց Բայրամյանն ու Ադամյանը ոչ ստանդարտ և արագ գործողությունների շնորհիվ կարողանում էին այն ճեղքել, Բալեկյանն ու Բարսեղյանըդ դուրս չէին մնում կոմբինացիոն խաղից, բայց վերջին հարվածը կամ բարձր էր ընթանում, կամ շեղ, իսկ կտրող փոխանցումների ժամանակ հաշվենկատ էր գործում դարպասապահ Բենջամին Բյուխելը: Դրվագներից մեկում մրցավարը պարտավոր էր 11 մետրանոց նշանակել Բայրամյանի նկատմամբ կանոնները խախտելու համար, բայց 

Բյուխելը, ընդհանրապես, առանձին պատմություն է. նախորդ երկու խաղերում այս դարպասապահը բազմիցս փրկել էր թիմին վտանգավոր դրություններում, և այն, որ նրան խոցելը հեշտ չի լինելու, պարզ էր: Երկրորդ կեսում Բյուխելն աչքի ընկավ նաև մի քանի տպավորիչ փրկություններով: Բայց այս խաղում ավելի շատ ոչ թե դարպասապահն էր փայլում, այլ հայ հարձակվողների դիպուկությունն էր ընկած:

Երկրորդ կեսում Կապառոսը դաշտ դուրս բերեց Կարապետյանին՝ հանելով հենակետային կիսապաշտպաններից մեկին՝ Գրիգորյանին: Ադամյանն ու Բայրամյանը սկսեցին ավելի խորքից գործել, Բալեկյանը տեղափոխվեց եզր: Եզրերից փոխանցումները հաճախ էին տուգանային հրապարակում հասնում Կարապետանին, բայց գլխով հարվածները շեղ էին: Միրանյանի դաշտ դուրս գալը նույնպես շատ բան չփոխեց. «Ուրարտուի» հարձակվողը աչքի ընկավ միայն մեկ դրվագում, երբ սուր փոխանցում կատարեց Կարապետյանի ուղղությամբ:

Հայ ֆուտբոլիստներն աստիճանաբար հոգնում էին, Բայրամյանին փոխարինեց Բաբայանը, Ադամյանի անցումները հազվադեպ էին դարձել, իսկ Կապառոսը չէր ցանկանում դաշտ դուրս բերել Վահան Բիչախչյանին, որը լավ հարվածների է տիրապետում տուգանային հրապարակի մատույցներից: Երբ 80-րդ րոպեին Բարսեղյանը լավ համագործակցեց Ադամյանի հետ, հարվածային դիրք դուրս եկավ, բայց փայլուն խաղաց Բյուխելը, թվաց, թե այս անգամ էլ «Ռեյնպարկը» չի ընկնելու: Բայց երեք րոպե անց Համբարձումյանի փայլուն անցումն ընդհատվեց կոպիտ խախտումով, իսկ տուգանայինի իրացումից հետո փոխարինման մտած Նոա Ֆրոմելտն առաջ անցավ Բյուխելից և գնդակն ուղարկեց սեփական դարպասը:

Հայաստանի հավաքականը իր պատմության մեջ երկրորդ անգամ մեկնարկեց հաղթանակով աշխարհի առաջնության ընտրական փուլերում, բայց խաղից հետո. Իհարկե, հարցեր մնացին: Ամենակարևորը՝ գոլային պահերի ցածր իրացումն էր: Յուրա Մովսիսյանի պես քիլլեր-հարձակվողի պակասը նկատելի է: Կարապետյանն իր խաղային ոճով և գոլային պահերի իրացումով, թերևս, ամենամոտն էր Մովսիսյանին, բայց վերջին մի քանի ամիսներին հարձակվողի արդյունավետությունն ընկել է, դա զգացվում է նաև Հայաստանի առաջնությունում: Հաջորդ երկու խաղերում գոլային հնարավորությունները այդքան շատ չեն լինելու, այնպես որ դրանց իրացումը շատ կարևոր է: Ուրախացրեցին պաշտպանների գործողությունները. նման խաղերում, երբ մրցակիցը ամբողջովին զիջում է նախաձեռնությունը, շատ կարևոր է մնալ ուշադիր և կենտրոնացած, քանի որ յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական լինել, ինչպես և լինում էր Լիխտենշտեյնի հետ նախորդ արտագնա խաղերում: Այս անգամ Հայաստանի հավաքականի պաշտպանական գծի խաղացողները մրցակցին ոչ մի շանս չտվեցին դարպասին մոտենալու. ոչ մի հարված Յուրչենկոյի դարպասի ուղղությամբ: Դժվար է հիշել, երբ է Հայաստանի հավաքականը նման ցուցանիշ գրանցել: Իհարկե, մրցակցի կարգը շատ ցածր էր, դաշտի տերերը առանձնապես չէին էլ մտածում գրոհելու մասին, բայց նույնիսկ խփած գոլից հետո Հայաստանի հավաքականը ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին, հակառակը, շարունակեց ակտիվ գրոհել, երկրորդ շնչառությունը բացվեց Ադամյանի մոտ: Իհարկե, Իսլանդիայի և  Ռումինիայի հավաքականի հետ խաղերում պաշտպանության վրա շատ ավելի մեծ ճնշում կլինի:

Այժմ առջևում երկու տնային հանդիպումներ են, որոնցում, մեծ հաշվով, պարզ է դառնալու՝ ինչի համար է պայքարելու Հայաստանի հավաքականը ընտրական փուլում: Մնում է հուսալ, որ կարևոր խաղերում հայ հարձակվողների դիպուկությունը կվերադառնա: Թեև հայ ֆուտբոլասերներից ոչ ոք դժգոհ չի լինի, եթե հավաքականը հաղթի մրցակցի ինքնագոլերի շնորհիվ:

 

Ռաֆայել Խալաթյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2024 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ