Կարեն Կարապետյանի նախկին խորհրդականը Սամվել Բաբայանի ուժի անունով կուսակցություն է հիմնում

Ապրիլ ամսվա ընթացքում Հայաստանում 8 կուսակցություն կգրանցվի: «Կայունությունը», որի նախաձեռնող խմբի անդամ է Ֆիրդուս Զաքարյանը, համագումարի օր է հայտարարել ապրիլի 3-ը:

Ապրիլի 10-ին Մելիք Ադամյան հասցեում գտնվող Կառավարության նիստերի դահլիճում համագումարի է հրավիրում «Հայրենասերների» կուսակցությունը: Կուսակցության հիմնադրի մասին տեղեկություն ներկայացված չէ: Հիշեցնենք՝ այս անունով դաշինք կա հարեւան Վրաստանում:

Այնուհետեւ ապրիլի 13-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում համագումար կանցկացնի «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունը: Այս կուսակցության հիմնադիրը Մանուկ Սուքիասյանն է, որը ավելի վաղ «Առաքելություն» կուսակցության անդամ էր: Սուքիասյանը չի հերքում, որ կուսակցությունը գրանցում է ընտրություններին մասնակցելու համար:

Ապրիլի 17-ին էլ հիմնադիր համագումար կանցկացնի «ԱԶԳ-ԲԱՆԱԿ-ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցությունը: Հիմնադիրը, մեր տեղեկություններով, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանն է: Նա պատրաստվում է մասնակցել արտահերթ ընտրություններին: Հիշեցնենք՝ Գեւորգյանը 2018-ին եւս ցանկանում էր ընտրությունների մասնակցել, սակայն ԲՀԿ-ն նրան չընդգրկեց իր ցուցակ:

Հաջորդը՝ ապրիլի 21-ին, տեղի կունենա «Ազգի ձայն» կուսակցության հիմնադիր համագումարը: Նախաձեռնողը, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, երգիչ Մհեր Արմենիան է: Այս կուսակցությունը եւս ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել:

«Սասնա ծռերի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա համախոհների «Ազգային-ժողովրդավարական բեւեռն» էլ համագումար կանցկացնի ապրիլի 22-ին Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում:

Ապրիլի 22-ին հիմնադրվելու է «Ինքնիշխան Հայաստան»-ը, իսկ 23-ին՝ «Միասնական Հայրենիք»-ը:

«Միասնական Հայրենիք», ինչպես հայտնի է, կոչվում է նաեւ Արցախի անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը: Այն գրանցված է Արցախում եւ այնտեղ խորհրդարանական ուժ է:

Փորձեցինք պարզել, թե Բաբայա՞նն է ՀՀ-ում այդ անունով գրանցվող կուսակցության հիմնադիրը:

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հասարակական հիմունքներով խորհրդական Մհեր Տերտերյանը մեր զրույցում ասաց, որ կուսակցության նախաձեռնողն ինքն է, կուսակցության գրանցման հայտարարությունը հրապարակելուց հետո է իմացել, որ Ստեփանակերտում այդ անունով գրանցված մեկ այլ կուսակցություն կա:

- Պարոն Տերտերյան, դուք պնդում եք, որ Սամվել Բաբայանի հետ կապ չունի՞ ձեր կուսակցությունը:

- Չէ, որեւէ կապ չունի: Ոչ անունն է համաձայնեցված, ոչ որպես անձ ենք իր հետ ինչ-որ քննարկում ունեցել, ծանոթ էլ չեմ անձամբ, գրանցումից հետո փորփրելով ինտերնետը՝ պարզվեց, որ նման անվանումով կուսակցություն կա, հետաքրքրեց, ուզեցա ավելի մանրամասն իմանալ, միգուցե գաղափարներն են մոտիկ, դա կերեւա ընթացքում:

- Իսկ Կարեն Կարապետյա՞նը. նա որեւէ առնչություն ունի՞ կուսակցության հետ:

- Չէ, չէ, ոչ մի կերպ:

- Ի՞նչ ուղղվածություն է ունենալու ձեր կուսակցությունը:

- Ստեղծված հետպատերազմական ճգնաժամի հակախոսություն է առաջ գալիս մեր հասարակության մեջ: Այդ հակախոսության մեջ հիմնականում ատելության մթնոլորտ է ձեւավորվում, վրեժխնդրության մթնոլորտ: Մեր կարգախոսն ու աշխատանքային ուղղվածությունը լինելու է հանդես գալ կոչով՝ միավորել առողջ գաղափարական ուժերին, որոնք կարողանում են կառուցողական ծրագրեր առաջարկել դեպի երկրի զարգացում, անվտանգության ապահովում: Միտքն այն է, որ մենք կոչ ենք անելու բոլորին խաղաղվել, տվայտանքները թողնել եւ կառուցողական աշխատանք տանել դեպի վաղվա օր, ոչ թե քննադատելով էլ ավելի խորացնել ճգնաժամը եւ էլ ավելի բաժանել մեր հասարակությանը սեւ-սպիտակ, նախկին-ներկա, սյունիքցի-ղարաբաղցի, քոչարյանցի-վարչապետցի, այսպես ասեմ, որ ոչ մեկին չնեղացնեմ... էդ բաժանման ճանապարհը մենք համարում ենք վտանգավոր ճանապարհ Հայաստանի համար եւ ուզում ենք մեր աշխատանքով եւ կարգախոսով ստեղծել պայման, որ նա, ով հասկանում է այդ վտանգը, ում կարողանում ենք այդ վտանգը ճիշտ ներկայացնել եւ դաշտ բերել, որ ձեւավորվի մի խումբ, որի հետ մենք կկարողանանք Հայաստանի վաղվա ապագան ճիշտ կազմակերպել:

- Ես նկատի ունեի՝ ձեր կուսակցությունը լինելու է ընդդիմադի՞ր, թե՞ իշխանամետ:

- Մենք չենք ուզում ընդդիմադիր կարգախոսով ռեյտինգ հավաքենք, ուզում ենք աշխատանքով եւ ոչ թե ուրիշի թերությունների վրա կառուցենք մեր տեսլականը, այլ պարզապես ներկայացնենք վաղվա մեր պատկերացրած Հայաստանը՝ ոչ մեկին չվիրավորելով:

- Պարոն Տերտերյան, դո՞ւք կղեկավարեք կուսակցությունը:

- Մենք ուզում ենք հայտարարել մեր գաղափարների մասին, տեսնենք՝ ինչ համայնք է ձեւավորվում եւ ընթացքում այդ համայնքից արժանի եւ ունակ մարդկանց առանձնացնենք, որ աշխատանքը ճիշտ կազմակերպենք ընթացքում: Ձեւավորված համայնքը եթե կցանկանա, որ ես լինեմ ղեկավարը, թե ուրիշ մեկը, դա ինձ համար էական չէ:

- Ընտրություններին մասնակցելո՞ւ եք:

- Անպայման պատրաստվում ենք մասնակցել եւ տրամադրված ենք ունենալ մեծ հաջողություն:

- Միայնա՞կ կմասնակցեք, թե՞ դաշինքով:

- Որեւէ դաշինք մենք մտադրություն չունենք կազմելու: Ավելի շատ նպատակաուղղված ենք անհատների հետ աշխատել: Յուրաքանչյուր հասկացողություն, որ բերում է նախկին-ներկա, սեւ-սպիտակ, թիմ եւ կամ ինչ-որ անձի շուրջ ձեւավորված գաղափար, մենք այդ համագործակցությունը չենք ողջունում, մենք ողջունում ենք անհատի հետ համագործակցությունը, որը չի ունեցել ինչ-որ անցած ճանապարհ, որում իրեն վարկաբեկող հանգամանք կա:

- Արդեն հայտնի՞ է, թե առաջիկա ընտրություններում ով կգլխավորի ձեր կուսակցության ցուցակը:

- Մենք ունենք որոշ ժամանակ, որպեսզի դա կուսակցությունում քննարկենք: Դա լինելու է կուսակցության խորհրդի որոշմամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6031 դիտում

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ