Ես ուրիշներին եմ սովորեցնում զարգացման ծրագիր գրել, իմ ծրագիրը մերժում են. Վանեսյանը բողոքարկել է մրցույթի արդյունքները

Կոտայքի մարզի «Հրազդան բժշկական կենտրոնի» տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հունվարի 26-ին մրցույթ էր անցկացվել: Սակայն մրցույթին մասնակցած 7 թեկնածուներից ոչ մեկին այդպես էլ չէր հաջողվել ընտրվել: Ավելին՝ թեկնածուներից Նարեկ Վանեսյանը, ով ներկայումս «Ավան» կլինիկայի ղեկավարն է, դիմել է դատարան՝ հայց ներկայացնելով ընդդեմ Կոտայքի մարզպետարանի։ Նա համաձայն չէ, որ մրցույթի հանձնաժողովը իրեն հաղթող չի ճանաչել:

Վանեսյանը պնդում է՝ ինքը թեկնածուներից միակն է եղել, որ հաջողությամբ անցել է մրցույթի երեք փուլերն էլ։ Հանձնաժողովի անդամները, որի նախագահն էր Կոտայքի մարզպետը, իրեն քննել են մոտ 2.5 ժամ: «Մրցույթի բոլոր փուլերը անցել եմ, ոչ բոլոր թեկնածուներն են դա հաղթահարել։ Երկրորդ փուլը հարցազրույցն էր, մինչ ինձ մասնակցած 4 մասնակիցները կտրվել էին։ Երրորդ փուլում արդեն ներկայացրել եմ կազմակերպության նախնական զարգացման իմ ծրագիրը, բանավոր կերպով, ընդ որում, այդ ծրագրերը մրցույթը լինելուց երեք օր առաջ ենք ներկայացնում մարզպետարան։ Ինձ, եթե չեմ սխալվում, 2 ու կես ժամ քննել են, այսինքն՝ ես խոսում էի, իրենք՝ լսում, մենախոսություն էր։ Ինձ հարց է տվել երկու հոգի, մեկ հարց էլ եղել է մարզպետի կողմից, որին պատասխանել եմ։ Դրանից հետո տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն: Ինձ դեմ են քվեարկել 5-ը, կողմ՝ 2-ը։ Երբ որ ես հանձնաժողովին հարցրի՝ ինչն է պատճառը դեմ քվեարկելու, ոչինչ չպատասխանեցին, ես էլ օգտվեցի իմ իրավունքից, որ կարող էի մրցույթի արդյունքները մեկ ժամվա ընթացքում բողոքարկել՝ բողոքարկեցի»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց Նարեկ Վանեսյանը։

Ըստ Վանեսյանի՝ չնայած բողոքարկման հանձնաժողովը կազմել է եզրակացություն, որ իր ներկայացրած զարգացման ծրագիրը համապատասխանում է մրցույթի չափանիշներին, միևնույն է, մարզպետը մրցույթի արդյունքները թողել է անփոփոխ:

Բուժկենտրոնի տնօրենի պաշտոնի հավակնորդը զարմանում է՝ ինչի համար է հանձնաժողովը զարգացման իր ծրագրին դեմ քվեարկել։ Ինքն ուրիշներին է սովորեցնում՝ ինչպես գրել այդ ծրագրերը, իր ուսանողները դառնում են տնօրեններ, ղեկավարներ։ Մտածում է՝ մարզպետն է ուղղորդել հանձնաժողովի անդամներին, որ իր ծրագրին դեմ քվեարկեն․ «Տնտեսագիտական համալսարանում ես դասավանդում եմ։ Ունենք մագիստրոսական ծրագիր, որը կոչվում է «Առողջապահության կառավարում և վարչարարություն», ունենք «Հոսպիտալ մենեջմենթ» կարճատև ծրագիրը։ Ես բոլորին զարգացման ծրագիր գրել եմ սովորեցնում: Այն, ինչ որ ես դասավանդում եմ, նրանք հաջող կերպով յուրացնում են, դառնում են տնօրեններ, ղեկավարներ, Կոտայքի մարզպետը առանց պատճառի որոշել է, որ ենթադրենք՝ 162 հոգու զարգացման ծրագիր գրել սովորեցնող մարդու զարգացման ծրագիրը լավը չէ, բայց հարց է առաջանում՝ արդյոք այդ մարդիկ մասնագիտական առումով իրավունք ունեն դա որոշելու, թե ոչ: Մի բան է, որ կառավարության որոշումը ասի՝ հանձնաժողովը պետք է ձևավորվի մարզպետարանից, այնուամենայնիվ, այդ հանձնաժողովում գոնե պետք է այնպիսի մարդիկ լինեն, որ ոլորտի հետ առնչվում են, հակառակ դեպքում դա դիտարկում եմ ուղղորդված, այսինքն՝ ինձ մրցույթից, քննությունից կտրելու փաստը համակարգել է մարզպետը, մարզպետը չի ուզել, որ ես ընդունվեմ, մնացածը դեմ են քվեարկել»,- ասում է Նարեկ Վանեսյանը։

Փետրվարի 24-ին Նարեկ Վանեսյանը դիմել է դատարան։ Մարտի 9-ին դատարանը բավարարել է հայցի ապահովումը, որի համաձայն՝ Կոտայքի մարզպետին արգելվում է Հրազդան բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ հայտարարել, ինչից հետո միայն կսկսվի դատական բուն գործընթացը, որով Վանեսյանը խնդրում է դատարանին՝ անվավեր ճանաչել մրցույթի արդյունքները, տեղի ունեցած մրցույթում իրեն հաղթող ճանաչել և պարտավորեցնել Կոտայքի մարզպետին իրեն նշանակել ԲԿ տնօրենի պաշտոնում։

«Մինչ կլիներ դատարանի որոշումը, Կոտայքի մարզպետարանի  կողմից փետրվարի 13-ին Հրազդան ԲԿ-ում արդեն հայտարարվել էր մրցույթ»,- նշեց Վանեսյանը։ Ըստ նրա, մրցույթին դիմել են նախորդ մրցույթում դուրս մնացած 4 թեկնածուները. «Եվ ասեմ, որ մասնակիցների մի մասը այդ հիվանդանոցի տնօրենի նախկին պաշտոնակատարներն էին կամ նախկին տնօրենը։ Հիմա դատարանը հայցս բավարարել է հայցի ապահովման մասով, մինչև դատաքննությունը կսկսվի, և կորոշեն՝ ես հաղթած եմ համարվում, թե ոչ»։

Վանեսյանն ասում է՝ ինքը ձգտում է Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրեն դառնալ՝ հաստատության զարգացումն ապահովելու նպատակով․ «Երբ որ կարանտինի ժամանակ ես Աղավնաձորն էի համակարգում, առիթ ունեցա շփվել Հրազդանի ԲԿ-ի հետ՝ որպես մոտակա տեղակայված կենտրոնի։ Ես բավականին խնդիրներ էի տեսել, որոնք ցանկանում էի լուծել։ Հրազդան գնալը ինձ համար միսիայի պես ինչ-որ բան է, քան աշխատանք ունենալու խնդիր: Ես ինձ համար աշխատանքի խնդիր չեմ լուծում, ես ուղղակի ուզում եմ գնալ՝ իմ հնարավորությունները, գիտելիքները, փորձը, կապերը  օգտագործեմ, որպեսզի Հրազդանի ԲԿ-ն մի քայլ առաջ գնա, տարածքի առումով լավ հիվանդանոց դառնա՝ հաշվի առնելով, որ Ծաղկաձորը մոտ է, զբոսաշրջիկները շատ են լինում, նորմալ բժշկական սպասարկում ունենանք կամ ավելի լավը ունենանք, որ կարողանանք բժշկական տուրիզմը զարգացնենք, Հրազդանի ազգաբնակչությունը մեծ մասամբ չփորձի գալ Երևանում բուժում ստանալու: Ես տեսնում եմ՝ ինչքան դժգոհություն կա այդ մարդկանց կողմից ԲԿ-ի հանդեպ»։   

Թե ինչ որոշում է կայացրել Կոտայքի մարզպետը, որն է լինելու մարզպետարանի այս հարցի վերաբերյալ հետագա քայլը, մարզպետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի պատասխանատու Քրիստինա Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ այս պահին մարզպետարանը չի որոշել, թե ինչ է անելու․ «Մարզպետարանը ստացել է մրցույթը կասեցնելու վերաբերյալ գրությունը, սակայն մարզպետի համապատասխան որոշումն այս պահին չկա։ Գործընթացն այս պահին կասեցված է, քանի որ դատական գործընթաց է գնում»։

Անդրադառնալով Վանեսյանի պնդմանը, այն է՝ մարզպետը չի ցանկացել, որ ինքը ճանաչվի հաղթող մրցույթում, այդ պատճառով էլ նրան դեմ են քվեարկել, մամուլի պատասխանատուն վստահեցրեց՝ դա անհեթեթություն է. «Կոտայքի մարզպետը որևէ մեկի հետ որևէ խնդիր չունի։ Չհաղթած կողմը կարող է ցանկացած բան պնդել»։

Իսկ ինչու է Վանեսյանի կողմից քվեարկությունը բողոքարկելուց հետո մարզպետի որոշումը մնացել անփոփոխ: «Վանեսյանը հաղթահարել է մրցույթի գրավոր և բանավոր փուլերը։ Երրորդ փուլում ներկայացրել է ԲԿ-ն զարգացնելու իր ծրագիրը, որը մրցույթի հանձնաժողովի մեծամասնության հավանությանը չի արժանացել, ինչի արդյունքում ինքը հաղթող չի ճանաչվել։ Նշեմ, որ քվեարկությունը տեղի է ունեցել փակ, այսինքն՝ հայտնի չէ՝ ով է կողմ քվեարկել, ով՝ դեմ»,- ասաց Քրիստինա Պողոսյանը:

Մերի Խաչատրյան

Տպել
2096 դիտում

Փոփոխություններ WhatsApp-ում. ինչ նոր ֆունկցիաներ են առաջարկվում

Հայտնի է, թե որ համարի ներքո Բրյունետը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում

Գոհար Ավետիսյանը ցույց է տվել, թե ինչպես է փոխվել իր կազմվածքը վիրահատությունից հետո (լուսանկարներ)

6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արգենտինայում

Ռուսական զորամասը Մեղրու տարածաշրջանում պայթեցման աշխատանքներ կիրականացնի

Հակառակորդի կրակոցից այսօր զոհված Արշակ Սարգսյանն Ագարակ քաղաքից էր

Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան. հայտնի է քննարկման թեման

Կհայտարարվեն վարժական հավաքներ. հարցը Կառավարության վաղվա նիստի օրակարգում է

Հին Նորքի կոլորիտն ու բլրի վրա գտնվող թաղամասի խնդիրները (տեսանյութ)

Ինչ է կատարվում օրգանիզմում ծխելը դադարեցնելուց հետո

Արցախի պետնախարարը Հանրային խորհրդի անդամներին է ներկայացրել սոցիալ-տնտեսական վիճակը

Վայք-Սարավան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատար է այրվում

Խոշոր ավտովթար Աշտարակի խճուղում. բժիշկները պայքարում են տուժածների կյանքի համար

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում. պատգամավորները խոսափողներով իրար են հարվածել (տեսանյութ)

ՌԴ-ն Կուրիլյան կղզիներից մեկում հրթիռային Bastion համակարգի ստորաբաժանում է տեղակայել

Հրդեհված ավտոտնակում դի է հայտնաբերվել

ՀՀ-ում լայնածավալ շինաշխատանքներ են մեկնարկել. ինչ է կառուցվում (լուսանկարներ)

Վրաստանի դեսպանը համագործակցության հեռանկարներ է տեսնում նաև բարձրագույն կրթության ոլորտում

Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանն ազատ է արձակվել

Քեմալ Քըլըչդարօղլուն առաջադրվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու

ՀՀ-ն սադրանքների չի գնում. ԵՄ առաքելությունը մեզ համար խաղաղություն բերող գործիք է․ Արարատ Միրզոյան

Առաջիկայում կա ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն. Միրզոյան

Աննա Հակոբյանն ընդունել է ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին և Վիեննայի կոնսերվատորիայի տնօրենին

Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը շեշտադրվել է Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի արհեստական շահարկման փորձը

Ադրբեջանցիները կրակ են բացել իրենց մոտեցած ռուս զինծառայողների վրա, կան տուժածներ (լուսանկարներ)

Պաշտոնյայի ստացած ո՞ր նվերներն են դառնում պետության կամ համայնքի սեփականությունը

Սկսվել է ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի 2023-2024 ուստարվա ընդունելության հայտադիմումների ընդունումը

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նոր հայցադիմումներ են ընդունվել Հակակոռուպցիոն դատարանի վարույթ

Երևանում կանցկացվի «Բացահայտելով թվային ապագան» խորագրով առաջին Doing Digital Forum-ը

Պրոբացիայի ծառայության Երևանի պետին և ավագ մասնագետին «նախազգուշացում» է տրվել

Նոր ագրեսիայի վտանգ կա և՛ ՀՀ-ի, և՛ ԼՂ-ի դեմ. Արարատ Միրզոյան

Ավազի լվացմամբ զբաղվող «Բլեսկ»-ն Արմավիրում ապօրինություն է թույլ տվել

Իսպանիայում ձերբակալվել է «օրենքով գող» «Էրո Տոմսկի» մականվամբ հայտնի Էրիկ Ջաղինյանը

Որտեղ է կառուցվում Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կացարանը

Հայաստանը ստացել է Ադրբեջանի հերթական առաջարկները․ Արարատ Միրզոյան

Քասախում 5 հոգով ծեծել են կնոջն ու տղամարդուն. կան ձերբակալվածներ

Ինչ է կատարվում Սոթքի տարածքում. Վարդենիսի համայնքապետարանի հայտարարությունը

ԱԽ քարտուղարն Իրանի փոխարտգործնախարարին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանի և ԼՂ-ի իրավիճակը

Պարեկին կաշառք առաջարկելու կասկածանքով ձերբակալվել է փաստաբան Լևոն Գևորգյանը