ԱԺ-ն քննարկեց COVID-19-ի հարցով հանձնաժողովի լիազորությունները երկարացնելու որոշման նախագիծը

23/03/2021 schedule12:17

Ազգային ժողովը քառօրյայի ընթացքում քննարկեց Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունները 6 ամիս երկարաձգելու վերաբերյալ որոշման նախագիծը:

«Որպեսզի մենք կարողանանք տրամաբանական ավարտին հասցնել հանձնաժողովի աշխատանքները, մեզ անհրաժեշտ են լիազորությունների ժամկետի երկարաձգում, հետևաբար հանձնաժողովը այս առաջարկությամբ հանդես է գալիս և ներկայացնում է սույն որոշման նախագիծը»,- ասաց հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Խաչատրյանը նաև ասաց, որ անցած 2 ամիսների ընթացքում հանձնաժողովը մեծ աշխատանք է կատարել: «Հանձնաժողովի կողմից իրականացվել է 10 հարցում՝ 333 հարցերով: Այդ հարցերից 2-ը ընդհանուր առմամբ ուղղվել է կառավարությանը՝ դրանք հասցեագրելով 10 նախարարությունների, Կառավարության ենթակա մարմիններին և վարչապետի ենթակա երկու մարմինների: Հարցումներ են ուղղվել անկախ մի շարք մարմիններին, մասնավորապես՝ Կենտրոնական բանկին, Գլխավոր դատախազությանը, Հաշվեքննիչ պալատին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին»:

Նա նաև ասաց, որ Կառավարության կողմից առաջարկվել է ողջամիտ ժամկետ համապարփակ, ամբողջական պատասխաններ ներկայացնելու համար մինչև սույն թվականի մարտի 30-ը:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն էլ հիշեցրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: «Եթե 6 ամսով երկարացնում ենք, բայց քաղաքական պայմանավորվածությունների համաձայն գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, հնչեցված ժամկետը 6 ամսից առաջ է լինում, դուք նայե՞լ եք կարգավորումները, ի՞նչ է լինելու հանձնաժողովի ճակատագիրը»:

«Նույնիսկ այն պարագայում, եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու պայմաններում քննիչ հանձնաժողովը հնարավորություն չունենա, չհասցնի ամբողջապես ավարտել աշխատանքը, ես կարծում եմ, որ կատարված աշխատանքը ամենևին կորած չի լինելու, և ես լիահույս եմ, որ մյուս Ազգային ժողովի համար ևս կորոնավիրուսի հետ կապված հարցերի քննությունը օրակարգային և կարևոր ուղղություններից մեկն է լինելու»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ հանձնաժողովը իր աշխատանքները կկատարի այնքանով, որքան կհասցնի, իսկ ստացված տեղեկատվությունը կարխիվավորվի և կփոխանցվի հաջորդ Ազգային ժողովին:  

Տպել
680 դիտում

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել