Թուրքիայի կենտրոնական բանկի նախագահի ազատումից հետո լիրան կրկին արժեզրկվում է

Թուրքական լիրան կրկին գահավիժել է: Այս անգամ՝ լիրայի 14 տոկոսով անկում է գրանցվել այն բանից հետո, երբ օրեր առաջ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աշխատանքից ազատել է երկրի կենտրոնական բանկի նախագահ Նաջի Աբղալին:

Ազատված պաշտոնյան համարվում էր առանցքային մասնագետը, որն օգնել էր Թուրքիայի ազգային դրամին բարձրանալ պատմական մինիմումից: Նրա ազատումը ցնցել է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ներդրողներին, որոնք բարձր էին գնահատում Թուրքիայի կենտրոնական բանկի վարած դրամավարկային քաղաքականությունը Աբղալի պաշտոնավարման ընթացքում:

Պաշտոնանկության հետևանքները հարվածել են Ստամբուլի ֆոնդային բորսայի շուկային և մտահոգություններ առաջացրել Թուրքիայի փոխառության իրական արժեքի վերաբերյալ:

Թուրքական արժույթը կտրուկ բարձրացել էր անցյալ շաբաթ այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Նաջի Ագղալը բարձրացրել էր հիմնական տոկոսադրույքը 2 տոկոսային կետով՝ սահմանելով 19 %, ինչը կրկնակի ավելին է, քան ակնկալում էին տնտեսագետները:

Ըստ Էրդողանի, տեմպի նման զգալի աճը ճանապարհ է բացում գնաճի համար: Այժմ այն շուրջ 15 տոկոս է կազմում:

Թուրքիայի Կենտրոնական բանկի նոր ղեկավար է նշանակվել Շահապ Կավջիօղլուն: Վերջին երկու տարվա ընթացքում նա կդառնա Կենտրոնական բանկի չորրորդ ղեկավարը: Ենթադրվում է, որ նա կիսում է Էրդողանի կարծիքը դրամավարկային քաղաքականության վերաբերյալ:

Էրդողանի մտերիմ մարդկանցից մեկին Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում նշանակումը անհանգստացրել է ներդրողներին:

«Ըստ Թուրքիայի նախագահի, որի հետ կարծես համաձայն է Կենտրոնական բանկի նոր ղեկավարը, բարձր հիմնական տոկոսադրույքն ավելի բարձր գնաճ է առաջացնում: Բայց այս տեսությունը հակասում է հիմնական տնտեսական տեսությանը», -BBC-ի փոխանցմամբ, ասել է OANDA- ի ավագ վերլուծաբան Ջեֆրի Գալլին:

Փոխառությունների բարձր տոկոսադրույքը հետ է պահում սպառողներին չափազանց շատ ծախսեր կատարելուց՝ միևնույն ժամանակ ստիպելով մարդկանց գումար խնայել», - ասել է նա:

Ներդրողները վախենում են, որ Թուրքիայի կենտրոնական բանկի հաջորդ քայլը կլինի կապիտալի վերահսկումը:

Կիրակի օրը Թուրքիայի տուրօպերատորների միությունը հայտնել է, որ մինչև սեզոնի սկիզբը զբոսաշրջության ոլորտը ամբողջովին պատրաստ կլինի արտերկրից հյուրեր ընդունելուն: Համաճարակի ընթացքում թուրքական հանգստավայրերը մնում են Ռուսաստանից զբոսաշրջիկների համար մատչելի ուղղություններից մեկը `երկիր մուտք գործելու համեմատաբար մեղմ պահանջների պատճառով:

Թուրք տուրօպերատորներն ակնկալում են, որ Ռուսաստանից առաջին տուրիստական խմբերը կսկսեն ժամանել ապրիլի կեսերին:

Լիրայի փոխարժեքի անկումը ենթադրություններ է առաջացրել այն մասին, որ  տուր փաթեթները էժանանալու են: Այնուամենայնիվ, փորձագետները չեն կիսում այս լավատեսությունը:

Ria-ի փոխանցմամբ, զբոսաշրջային գործակալությունների դաշինքի գործադիր տնօրեն Նատալյա Օսիպովան հայտնել է, որ դժվար թե թուրքական լիրայի փոխարժեքի անկումը ազդի ռուսաստանցիների շրջագայությունների արժեքի վրա: Տուրօպերատորներից շատերը նախապես պայմանագիր են կնքում հիմնականում դոլարով, ուստի դժվար թե նկատվի տուր փաթեթների գների իջեցում: 

Նշենք, որ 2020թ. նոյեմբերին 1-ին դոլարի նկատմամբ սահմանված 8.58 լիրա փոխարժեքից հետո, որը լիրայի պատմական հակառեկորդն էր, մարտի 21-ին սահմանվել է 1 դոլարի դիմաց վերջին 4 ամսվա ընթացքում ամենաբարձր փոխարժեքը՝ 8.47 թուրքական լիրա: Այսինքն լիրան արժեզրկվել է մոտ 17 տոկոսով: Իսկ արդեն մարտի 22-ին դոլարի փոխարժեքը տատանվում է 7.69-7.97 լիրայի սահմաններում: 

Եվրո-լիրա փոխարժեքն էլ հետևյալ պատկերն ունի՝ 1 եվրոյի դիմաց՝  9.84 լիրա։

Սա նշանակում է, որ վերջին 4 ամիսներին ամերիկյան դոլարի նկատմամբ դիրքերը բարելաված թուրքական ազգային արժույթը կրկին անկում է գրանցում՝ մոտենալով նախկին հակառեկորդի ցուցանիշին: 

Աբղալին Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում պաշտոնավարեց մի քանի ամիս՝ նախորդ տարվա նոյեմբերից, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանի որոշմամբ աշխատանքից հեռացվել էր Կենտրոնական բանկի նախագահ Մուրադ Ույսալը:

Պատճառը հենց ազգային արժույթի ռեկորդային անկումն էր: Ույսալի փոխարեն ԿԲ նախագահ նշանակված Աբղալին նախագահի աշխատակազմի ռազմավարական և բյուջետային վարչության պետն էր, որը 2015-2018թթ. զբաղեցրել է Թուրքիայի ֆինանսների նախարարի պաշտոնը: Նույն օրերին հրաժարական տվեց նաև Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, որը նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանի փեսան է:

42-ամյա Ալբայրաքը նշել էր, որ առողջական խնդիրներ ունի եւ որոշել է հրաժարվել պաշտոնից՝ այդ պատճառներից ելնելով: Լրատվականները, սակայն գրում էին, որ Ալբայրաքի հրաժարականը կապ ուներ թուրքական լիրայի կտրուկ անկման հետ: 

Տպել
1385 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին