Բացահայտվել է թմրամիջոցների շրջանառությամբ զբաղվող կազմակերպված խումբ. 8 անձի մեղադրանք է առաջադրվել (լուսանկարներ)

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող կազմակերպված խումբ. 8 անձի մեղադրանք է առաջադրվել։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՔԿ-ը:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ՀՀ ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ: Պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ մեխանիզմը, կազմակերպված խմբի անդամներից 8-ի ինքնությունը, որոնց մեղադրանքներ են առաջադրվել: Վերջիններիս բնակարաններից և օժանդակ կից շինություններից խուզարկությամբ հայտնաբերվել են շուրջ 15կգ թմրամիջոցներ և հոգեմետ դեղահաբեր։

Այսպես՝ Բյուրեղավան քաղաքի բնակչի կողմից 2020թ. հունիս-հուլիս ամիսների ընթացքում քննությամբ դեռևս չպարզված անձից ու վայրից «Մեթանֆետամին» և «Բուբրենորֆին» տեսակի թմրամիջոցներ պարբերաբար ապօրինի ձեռք բերելու, անձամբ օգտագործելու, ինչպես նաև ՀՀ ՊՆ զորամասերից մեկի բանվոր-ծառայողին իրացնելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ նոր հանցադրվագներ: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել ՀՀ տարբեր քաղաքներում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբավորման վերաբերյալ:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի հինգ բնակիչներ, ինչպես նաև քննությամբ դեռևս չպարզված այլ անձինք քննությամբ դեռևս չպարզված անձից (անձանցից) իրացման նպատակով ապօրինի ձեռք են բերել տարբեր տեսակի թմրամիջոցներ, ովքեր իրենց հերթին ձեռք բերված թմրամիջոցները, մի խումբ անձանց օժանդակությամբ, խմբով, ապօրինի իրացրել են ՀՀ տարբեր քաղաքներում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով. որոշում է կայացվել երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու մասին:

Քննության տվյալներով՝ Երևան քաղաքի չորս բնակիչները, ստանալով տևական ժամանակ հանցավոր գործունեությամբ զբաղվելու՝ ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, փոխադրելու, պահելու և իրացնելու վերաբերյալ առաջարկ, համաքաղաքացու ղեկավարմամբ ստեղծել են կազմակերպված կայուն խումբ, մանրակրկիտ պլանավորել և հստակ դերաբաշխել յուրաքանչյուրի գործողությունները:

Պարզվել է, որ «Տելեգրամ» կայքի անհայտ օգտատերերից ձեռք բերված թմրամիջոցները նախապես փաթեթավորել և տեղադրել են Երևան քաղաքում և ՀՀ տարբեր մարզերում, որից հետո տվյալ տարածքի լուսանկարը և կոորդինատներն ուղարկել են վերոհիշյալ օգտատերերին՝ յուրաքանչյուր լուսանկարի համար ստանալով 1000-2000 ՀՀ դրամ գումար:

Այնուհետև նույն կայքի միջոցով անհայտ օգտատերերից ստանալով թմրամիջոց ձեռք բերելու առաջարկ և այդ կապակցությամբ տարբեր վճարային հավելվածների՝ իրենց օգտահաշիվներին կատարված տարբեր չափերի գումարի փոխանցման կտրոնի լուսանկար, այն ուղարկել են խմբի անդամներից մեկին: Վերջինս ստուգելով այդ նպատակով իր անվամբ բացված հաշվեհամարը և համոզվելով, որ կտրոնում նշված գումարը փոխանցվել է, այդ մասին հայտնել է խմբի մյուս անդամներին, որից հետո նրանք նախապես տեղադրված թմրամիջոցի լուսանկարը և կոորդինատները ուղարկել են թմրամիջոց ձեռք բերելու համար առաջարկություն կատարած անհայտ օգտատիրոջը, իսկ թմրամիջոցի իրացման դիմաց ստացված գումարները փոխանցել են հիշյալ օգտատերերի հաշվեհամարներին:

Շարունակելով իրենց հանցավոր գործունեությունը՝ խմբի անդամները կազմակերպված խմբի մեջ ներգրավել են այլ անդամների ևս՝ մշտապես թմրամիջոցի մեծաքանակ կայուն մատակարարում ապահովվելու համար, որից հետո պարբերաբար ապօրինի ձեռք են բերել տարբեր չափերի թմրամիջոցներ, որոնք նույն կերպ ապօրինի իրացրել են, իսկ ստացված եկամուտը բաշխել խմբի անդամների միջև:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կազմակերպված խմբի անդամներից 7-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մեկին՝ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Մեղադրյալներից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 2-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող այլ անձանց առկայությունը, նրանց ինքնությունը, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը հայտնաբերելու, ինչպես նաև՝ քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Տպել
1111 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին