«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամին տրամադրվել է ԵՄ դրամաշնորհ․ շահառու համայնքների ցանկում ընդգրկվել են 3 մարզեր

22/03/2021 schedule22:58

Հայաստանի մարզային մեծ ու փոքր քաղաքներում շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ուղղված կարողությունների ընդլայնման նպատակով «Էյ Թի Փի»-ն Եվրոպական միության կողմից ստացել է €695000 դրամաշնորհ: Վերջինս դրամաշնորհի գլխավոր հայտատու կազմակերպությունն է, իսկ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը և «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը՝ համահայտատու կազմակերպություններ: Հեղեկացնում է հիմնադրամը։

«Կանաչ համայնք, դիմակայուն ապագա» խորագիրը կրող սույն դրամաշնորհային ծրագրի շրջանակում կներկայացվի կանաչ համայնքի քաղաքաշինական մոդելը՝ ուղղված Հայաստանի շրջակա միջավայրի պահպանությանն ու կլիմայի փոփոխության հարմարվողականությանը:

Շահառու համայնքների ցանկում ընդգրկվել են Շիրակի, Լոռու և Տավուշի մարզի 15 քաղաք և դրանց հարակից համայնքները:  Ֆինանսավորումը կտրամադրվի հետևյալ աշխատանքների իրականացման համար.

  • Կանաչապատել թիրախային 15 համայնքները
  • Կանաչապատել 50 դպրոցի և 10-ը այգու տարածքները
  • Ընդլայնել թիրախ հանդիսացող քաղաքային համայքների կանաչապատման կարողությունները 
  • Մարզային խոշոր և փոքր քաղաքներին կից 10-ը տեղամասում շուրջ 100 հա տարածքի վրա իրականացնել անտառտնկման աշխատանքներ
  • Հիմնել 150 տնամերձ տնկարան՝ հիմք ընդունելով «Էյ Թի Փի»-ի մրցանակակիր  տնամերձ տնկարանների ծրագրի մոդելը
  • Հիմնել մեկ տնկարան Գյումրիում՝ հիմնվելով «Էյ Թի Փի» -ի կողմից կիրարկվող Միրաք ընտանիքի անվան անտառվերականգնման տնկարանի հաջող մոդելը
  • Ստեղծել առցանց տեղեկատվության փոխանակման և ուսուցման հարթակ
  • Հզորացնել «Էյ Թի Փի»-ի գործող 5 էկոակումբների կարողությունները՝ միաժամանակ շահառու համայնքներում ստեղծելով ևս 10 էկոակումբ
  • Շուրջ 7000 դպրոցականների ընդգրկել բնապահպանական կրթության ծրագրոմ
  • Բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով իրականացնել էկոակումբների և ամենամյա աղբահավաքների ծրագրեր, որոնց ընթացքում կկազմակերպվեն նաև մրցութային արշավներ:

«Էյ Թի Փի»-ն պատասխանատու կլինի քաղաքային կանաչ տարածքների ընդլայնման, համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման և բնապահպանական կրթությանն ուղղված գործողությունների համար: «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը կկիրառի իր փորձն ու կապերը տարածաշրջանային դերակատարների կարողությունների զարգացման ոլորտում՝ համակարգելով և կապող օղակ հանդիսանալով համայնքային դերակատարների և շահագրգիռ կողմերի միջև երկխոսության ձևավորման գործում: «Հայկական էներգիայի գործակալություն» հիմնադրամը կմշակի և կիրականացնի վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործմանը (մասնավորապես արևային սարքեր) և էներգաարդյունավետության պրակտիկայի խթանմանն ու զարգացմանն ուղղված գործողություններ

Դրամաշնորհային ծրագրի շնորհիվ ընտրված համայնքներում կստեղծվեն կենսապահովման նոր հնարավորություններ: Ավելին, ծրագրի շրջանակում ծառատնկման աշխատանքներում ընդգրկված հարյուրավոր տեղաբնակների հնարավորություն կընձեռվի ստանալ եկամտի հավելյալ միջոցներ: 

«Դրամաշնորհային այս ծրագիրը մեզ հնարավորություն կտա ընդարձակելու «Էյ Թի Փի»-ի ծրագրերը՝ ընդգրկելով ավելի շատ համայնքներ, որտեղ կիրականացվեն ոչ միայն կանաչապատման աշխատանքներ, այլ նաև կնպաստենք տվյալ համայնքներում կայուն աշխատանքային պրակտիկայի և ենթակառուցվածքների ձևավորմանը: Մենք անչափ երախտապարտ ենք, որ կկարողանանք մեր բնապահպանական ծրագրերը ընդլայնելով և մեր ամենահաջողված մոդելները կրկնապատկելով մեր ավանդը բերել ներառված համայնքների տնտեսական կենսունակությանը»,- նշեց «Էյ Թի Փի»-ի ծրագրերի համակարգող Արթուր Հարությունյանը:

«Մենք ՝«Հայկական էներգիայի գործակալություն» հիմնադրամի անձնակազմը, ուրախ ենք այս ծրագրի գործընկեր լինելու համար, ինչը ևս մեկ հնարավորություն է խոսելու կանաչ էներգիայի, վերականգնվող և արդյունավետ էներգիայի օգուտների մասին: Շնորհավորում եմ «Էյ Թի Փի» և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամներին և հաջողություն մաղթում բոլորիս՝ մեր նպատակներին հասնելու համար», - նշել է հիմնադրամի գլխավոր տնօրեն Լուիզա Վարդանյանը:

EU4Environment: «Կանաչ համայնք, դիմակայուն ապագա» ծրագիրը մեկնարկել է 2021թ. մարտի մեկին Հայաստանում: Ծրագիրը նախատեսված է իրականացնել 36 ամսվա ընթացքում:

Տպել
868 դիտում

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան