Երևան
12 °C
«Իմ քայլը» խմբակցությունը որոշել է նոր լիազորություններ տալ Բարձրագույն դատական խորհրդին՝ դատական ոլորտը կարգավորելու համար:
Խորհրդարանը այսօր արտահերթ նիստի ընթացքում քննարկեց ընդունեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ կից ներկայացված օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը:
Օրինագծի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Աննա Կարապետյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Հովակիմյանը եւ Սերգեյ Ատոմյանն են:
Նախագծի համահեղինակ, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նիստի ընթացքում ասաց, որ նախագծով առաջարկվում է ԲԴԽ-ին տալ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորություն:
«Այս լիազորության անհրաժեշտությունն այն է, որ Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրությամբ, ինչպես նաեւ «ՀՀ դատական օրենսգրքով» նախատեսված իր լիազորությունների իրականացման ընթացքում, որոնք կապված են դատարանների ծանրաբեռնվածության, աշխատանքի արդյունավետ կազմակերպման, դատական պրակտիկայի կայունության ապահովման, ինչպես նաեւ գործերի արագ քննության եւ լուծման ապահովման համար մարդու իրավունքների եւ ազատությունների օրինական շահերի, պետության եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության հետ, երբեմն կարիք է ունենում հրատապ կարգավորում տալ առանձին հարցերի»:
Պատգամավորի խոսքով՝ նախագծի ընդունման դեպքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար Արդարադատության նախարարից եւ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի՝ ԲԴԽ դիմելու իրավունք կունենան նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերեւույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք, եւ պահպանված են սահմանված ժամկետները: Այս դեպքում քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումը ինքնին առիթ է լինելու՝ հարցը Բարձրագույն դատական խորհրդի կողմից քննելու համար:
Ըստ նոր նախագծի՝ ԲԴԽ-ին եւս մի լիազորություն է տրվելու: «Առաջարկվում է ԲԴԽ-ին լիազորություն վերապահել՝ առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերի քննության արդյունավետությունը եւ դատավարության մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պահպանումն ապահովելու նպատակով եւ ելնելով արդարադատության շահերից, տվյալ դատարանի կազմից ընտրել այդ գործերի քննության համար վիճակահանության մասնակից դատավորների՝ համապատասխան մասնագիտացումը կամ ենթամասնագիտացումը ունեցող այն դատավորների թվից՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից նախկինում նմանատիպ գործեր քննած լինելու հանգամանքը եւ այդ ընթացքում դատական նիստի բնականոն ընթացքը ապահովելու դրսեւորած հմտությունները»:
Առաջին ընթերցման քննարկման ժամանակ Էդմոն Մարուքյանը հայտարարեց` չի կարող կողմ քվեարկել մի նախագծի, որով կսահմանափակվեն փաստաբանների իրավունքները, գործը մի դատավորից կվերցնեն եւ կփոխանցեն մեկ այլ դատավորի։ Դիմելով համահեղինակ Վլադիմիր Վարդանյանին՝ ԼՀԿ խմբակցության ղեկավարն ասաց՝ իշխանափոխությունից հետո շատերն են փաստաբանի կարիք ունենում. «Ժողովուրդ ջան, նայեք` ինչ է առաջարկում իշխանությունը կամ «Իմ քայլի» պատգամավորները, առաջարկում են` քրեական գործով պաշտպանների իրավունքները սահմանափակել, այն դեպքում, որ չկա Հայաստանում իշխանություն, եւ չի եղել իշխանություն, որ իշխանափոխությունից հետո քրեական գործերով պաշտպանների կարիք չունենք: Ախր գոնե Դուք Ձեր մասին մտածեք, պարոն Վլադիմիր Վարդանյան: Գոնե Ձեր մասին էլ չեք մտածում»:
Մարուքյանը եւս մի դրույթ առանձնացրեց, որ, ըստ նրա, վիճահարույց է: «Պատկերացրեք՝ դատավորից գործը վերցնում, տալիս են մյուս դատավորին: Ինչի՞ համար են վերցնում. տեսնում են՝ այս դատավորն իրենց դուր չի գալիս, դատավորին փոխում են, գործը տալիս են մյուս դատավորին, որն իրենց ուզածը կանի: Այ, սրա մասին է այս նախագիծը: Փաստաբանի իրավունքները մի կողմից են սահմանափակում, որ չկարողանա միջնորդություններով հանդես գալ, մյուս կողմից էլ դատավորին են սահմանափակում, մյուս կողմից էլ ԲԴԽ-ին են լայն լիազորություններ տալիս, որ այդ գործով զբաղվի»,- նշեց նա:
«Լուսավոր Հայաստան»-ից Անի Սամսոնյանի կարծիքով էլ՝ այս նախագիծը դատավորների աշխատանքին միջամտելու նպատակ ունի: «Այս նախագծով դուք փորձ եք անում ԲԴԽ-ին օժտել լիազորություններով՝ միջամտելու դատարանների եւ դատավորների աշխատանքին: Եվ դա անում եք անորոշ իրավական ձեւակերպումներով: Այս նախագիծը, շուտափույթ բերելով, մասնագիտական քննարկումների արդյունքո՞ւմ եք արել, թե՞ քաղաքական որոշում եք կայացնում վերացնելու դատարանների անկախությունը: Ո՞վ է լինելու ձեր սրտի ԲԴԽ նախագահը, որ կատարելու է այս սեւ գործը դատարանների նկատմամբ»:
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակով վիճահարույց կետեր ունի: Նա հույս հայտնեց, որ երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ այդ խնդիրները կվերացվեն:
«Պետք է վստահ լինենք, որ ԲԴԽ-ի լիազորությունները չեն դառնա չարաշահման հնարավորություն, այլ ուղղակի կնպաստեն դատական համակարգի ավելի կայուն կայացմանը»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ վիճահարույց դրույթներից մեկն այն է, որ նախագիծը հնարավորություն է տալիս դատական գործը մի դատավորից վերցնել եւ մյուսին տալ: «Եթե նույնիսկ նպատակը դրական է, (իսկ ես չեմ բացառում, որ կարող է այդպես լինել), պետք է շատ խիստ, հստակ սահմաններում լինի, եւ ամեն դեպքում, ես որոշ վերապահումներով եմ վերաբերվում իրավասությանը, որ տալիս են ԲԴԽ-ին»: Բեքմեզյանն ընդգծեց, որ ԲԴԽ-ի օբյեկտիվությանը չի կասկածում, սակայն անընդունելի է համարում մի դատավորին լավը, իսկ մյուսին՝ վատը համարելը: «ԲԴԽ-ն, որը 10 հոգանոց կազմ ունի եւ մեծամասնությամբ պետք է նման որոշում ընդունի, քննարկելու է բոլոր հնարավոր հիմնավորված տարբերակները, բայց միեւնույն է, այդ մեխանիզմը, այդ սկզբունքը, որ փորձում ենք տարանջատել դատավորներին, որ մի դատավորը այդքան էլ լավ մասնագետ չի, ինձ համար անընդունելի է»:
Նա նաեւ ասաց, որ քաղաքացիների՝ ԲԴԽ-ին դիմելը կարող է հանգեցնել խորհրդի գերծանրաբեռնվածությանը: «Երբ քաղաքացիները անմիջապես կարող են դիմել ԲԴԽ-ին, դրանում գլոբալ առումով շատ վատ բան չեմ տեսնում, բայց թույլ տալ, որ բոլորը դիմեն ԲԴԽ-ին ցանկացած հարցով, նախ մեծ ծանրաբեռնվածություն է ԲԴԽ-ի համար, եւ ընդամենը 3 ամիս ժամանակ են տալիս այդ գործերը քննելու համար: Անհնար է պրակտիկորեն այդ ժամանակահատվածում այդ ծավալի գործ քննել»: Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի պնդմանը, որ նախագծով առաջարկվում է սահմանափակել քրեական գործով պաշտպանների լիազորությունները, Բեքմեզյանը նշեց, որ այս դրույթին վերապահումով չի մոտենում:
«Երբ կողմերը չարաշահում են իրենց դատավարական իրավունքները՝ արհեստականորեն ձգձգելով դատական նիստերը, դա միգուցե տարբերակ է այդ նիստերի անհարկի ձգձգումը դադարեցնելու ուղղությամբ: Ներկա պահին դատավարական օրենսդրությունը հնարավորություն է տալիս կողմերին անթիվ անհամար օրերով հետաձգել դատական նիստերը, ինչը խախտում է մյուս կողմի իրավունքները»:
Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է բալանսավորել կողմերի իրավունքները: «Եթե մի կողմին իրավունք ենք տալիս անընդհատ ձգձգել դատական նիստերը, պետք է հիշենք, որ մյուս կողմի իրավունքն էլ է խախտվում, քանի որ նա որոշակի պահանջ ունի դատարանից եւ ձգձգումը անպայման բերելու է նաեւ նրա իրավունքների խախտման: Եվ եկեք չկենտրոնանանք միայն քրեական գործերի վրա, եկեք խոսենք քաղաքացիական գործերի մասին, որի դեպքում էլ են լինում անհարկի ձգձգումներ»:
Ազգային ժողովի նիստին հաջորդեց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում նախագիծը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն ստացավ:
ՆԱՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT