Երևան
12 °C
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է իր ամերիկացի գործընկեր Ջոզեֆ Բայդենին, վերջինիս բոլոր մեղադրանքներին պատասխանելու և հարցերի պարզաբանման համար անցկացնել բաց երկխոսություն ուրբաթ՝ մարտի 19-ին կամ առաջիկա երկուշաբթի, սակայն պայմանով, որ այն կիրականացվի ամբողջությամբ ուղիղ եթերում ու կլինի արդար:
Հիշեցնենք, նախօրեին ԱՄՆ-ի նախագահը մեղադրանքներ էր հնչեցրել Պուտինի հասցեին՝ նրան մեղադրելով Միացյալ Նահանգների 2020 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու փորձի մեջ: Բացի այդ, նշել էր, որ հանցագործ ու մարդասպան է համարում Պուտինին, իսկ ընտրություններին ունեցած միջամտության համար սպառնում էր ՌԴ-ին նոր պատժամիջոցներով:
Ռուսաստանի Դաշնության նախագահը հիշեցրել է, որ նախորդ անգամ հեռախոսազրույցի նախաձեռնությունը եղել է Բայդենից: «Ես ուզում եմ հրավիրել Նախագահ Բայդենին շարունակել մեր քննարկումները, բայց պայմանով, որ մենք դա անենք իրար նայելով, ինչպես ասում են, առցանց: Բայց առանց որևէ հապաղման, մոտակա օրերին, ուղղակիորեն բաց քննարկմամբ», - ասել է Պուտինը:
«Ես չէի թողնի այդ գործը շատ ուշ ժամանակի վրա: Ուզում եմ հանգստյան օրերին տայգա գնալ, մի փոքր հանգստանալ այնտեղ, կարող ենք վաղը կամ, ասենք, երկուշաբթի առցանց հանդիպումը կազմակերպել: Խնդրեմ, մենք պատրաստ ենք ցանկացած պահի,ամերիկյան կողմի համար ցանկացած հարմար ժամանակ: Ես հիմա համապատասխան ցուցումներ կտամ Արտաքին գործերի նախարարությանը»,-ասել է Պուտինը:
Ըստ Ռուսաստանի ղեկավարի, դա հետաքրքիր կլիներ ինչպես Ռուսաստանի ժողովրդի, այնպես էլ Միացյալ Նահանգների ժողովրդի համար:
«Եվ շատ այլ երկրների համար էլ՝ հաշվի առնելով, որ մենք, որպես ամենամեծ միջուկային տերություններ, հատուկ պատասխանատվություն ենք կրում մոլորակի ռազմավարական անվտանգության համար», - ասել է Պուտինը:
Սպիտակ տունը դեռ չի ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների ուղիղ երկխոսություն կազմակերպելու առաջարկը, պաշտոնական պատասխան չկա:
Ռուսաստանի Դաշնության նախագահը մեկնաբանել է նաև իր վերաբերմունքը Բայդենի ՝ իրեն ուղղված հայտարարություններին՝ տալով խոհափիլիսոփայական պատասխան: «Երբ մենք ինչ-որ մեկին ուսումնասիրում ենք կամ մտածում ենք, թե ուսումնասիրում ենք, տպավորություն է ստեղծվում, որ մենք ուսումնասիրության օբյեկտին նայում ենք խոշորացույցի միջոցով կամ գոնե՝ թափանցիկ ապակիով: Իրականում, մենք սովորաբար մեկին ուսումնասիրելիս հայելու մեջ ենք նայում ու տեսնում այդ արտացոլանքի մակարդակում»: - ասել է Պուտինը:
«Որպեսզի չխորտակվենք հեռակա, մենք պետք է շարունակենք մեր հարաբերությունները», - շեշտել է ՌԴ նախագահը ՝ պատասխանելով այն հարցին, թե պատրա՞ստ է Բայդենի հետ աշխատել իր հայտարարություններից հետո:
«Մենք կարող ենք խոսել երկկողմ հարաբերությունների, ռազմավարական կայունության և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման և այլ խնդիրների մասին, որոնց բախվում է մարդկությունը այսօր. Դրանք շատ կան, ես դրանք չեմ թվարկի հատ առ հատ», - ասել է Պուտինը՝ հավելելով, որ զրույցի թեման կարող է լինել նաև կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարը:
«Հայտնի է, որ Միացյալ Նահանգներում իրավիճակը բարդ է, նրանք դեռ շատ հեռու են այդ խնդիրները լուծելուց: Մենք ավելի վստահորեն առաջ ենք շարժվում, մենք խոսելու, կիսելու բան ունենք», - ասել է Ռուսաստանի նախագահը՝ կրկին հավելելով, որ Բայդենի հետ զրույցն ու քննարկումը պետք է լինի ուղիղ, իսկ անաչառությունն ապահովելու համար այն պետք է ընթանա ուղիղ եթերում:
Մեկ այլ հարցազրույցում, անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կպատասխանի իրեն որպես «մարդասպան ու հանցագործ» որակած Բայդենի հայտարարությանը, Պուտինն ասել է, թե պարզապես առողջություն կմաղթի Բայդենին:
Հիշեցնենք, ԱՄՆ-ի նախագահի խոսքերից անմիջապես հետո ԱՄՆ-ի Առևտրի նախարարությունը հայտարարել է Ռուսաստանի հետ առևտրի ոլորտում նոր սահմանափակումների մասին:
Ըստ CNN հեռուստաալիքի ՝ ամերիկյան ընտրություններին ռուսական միջամտության մասին ԱՄՆ-ի հետախուզության զեկույցի հրապարակման կապակցությամբ Սպիտակ տունը հաջորդ շաբաթ կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր խստացված պատժամիջոցների մասին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին
Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է
«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է
Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ
Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ
1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ
«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա
ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT