Երևան
12 °C
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ռեկտորի ընտրությունից հետո դեռ շարունակվում են քննարկումները՝ այդ ընտրությունն արդար, թե անարդար էր, ու կարծես արդեն հարցը աստիճանաբար տեղափոխվում է իրավական դաշտ:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ հաշվիչ հանձնաժողովի 5 անդամներից երկուսը, այդ թվում՝ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գոհար Մամիկոնյանը, հրաժարվեցին հաշվիչ հանձնաժողովի անդամ լինելուց: Մամիկոնյանն իր լիազորությունները վայր դնելը պատճառաբանեց նրանով, որ հաշվիչ հանձնաժողովի անդամները սահմանված նմուշից շեղված նշումներով երկու քվեաթերթիկները վավեր էին համարել: Հայտնվելով բավականին անորոշ իրավիճակում՝ մյուս անդամները, այնուամենայնիվ, հաստատեցին քվեարկության արդյունքները՝ Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր ընտրելով պրոռեկտոր Գոռ Վարդանյանին:
Սակայն մրցույթից հետո պարզ դարձավ, որ քվեարկության արդյունքների արձանագրությունը ստորագրել են հաշվիչ հանձնաժողովի ոչ թե երեք անդամ, այլ ընդամենը՝ երկու:
Ռեկտորի նախկին թեկնածուներից Դավիթ Ղազարյանը, որ մասնակցել էր ընտրության առաջին փուլին, սակայն բավարար ձայներ չստանալով` դուրս էր մնացել ընտրապայքարից, իր ֆեյսբուքյան էջում կրկին անդրադարձել է ռեկտորի մրցույթին՝ միեւնույն ժամանակ գրելով, որ իր գրառումը թող ընդունվի որպես հաղորդում՝ հանցագործության մասին եւ նշել, որ կա՛մ Հաշվիչ հանձնաժողովի երկու անդամները թող իրեն դատի տան զրպարտության համար, կա՛մ էլ պետք է կրեն պատասխանատվություն:
«ՀԱՊՀ ռեկտորի «ընտրության» 2-րդ փուլն ավարտվեց կատարյալ խայտառակությամբ՝ որն ի ցույց դրեց Պոլիտեխնիկի ներկայիս վիճակը և լիովին արտացոլեց մեր նշած անփառունակ կառավարումը: Հանձնաժողովի երկու անդամները հոգաբարձուների խորհրդին հայտնել են, որ առկա է 3 ստորագրություն և հոգաբարձուների խորհուրդը 18 կողմ ձայնով հաստատել է այդ «արձանագրությունը»: Սա հաղորդում է հանցագործության մասին։ Կամ թող նշված երկու անդամները ինձ դատի տան զրպարտության համար կամ կրեն պատասխանատվություն»,- գրել է Ղազարյանը։
Հիշեցնենք նաեւ, որ ավելի վաղ նա հայտարարել էր աշխատանքից ազատման դիմում գրելու եւ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի առաջին, երկրորդ փուլերի արդյունքները դատարանում վիճարկելու մասին:
ՀԺ-ի հետ զրույցում այն հարցին, թե ինչ նկատի ունի «Պոլիտեխնիկի անփառունակ կառավարում» ասելով՝ Դավիթ Ղազարյանն այսպես պատասխանեց. «Համալսարանի այսօրվա իրավիճակն է, որը հանգեցրեց նրան, որ տեխնոլոգիական պատերազմի օրերին երկրին առաջարկելու ոչինչ չուներ Պոլիտեխնիկը: Այս տեխնոլոգիական պատերազմի պարտության ակունքները պետք է փնտրել նաեւ Պոլիտեխնիկի շարունակական վատ կառավարման մեջ: Ովքեր համալսարանն այս իրավիճակին են հասցրել, իրենք պետք է չկառավարեն պարզապես»:
Հարցին՝ թե ովքեր են համալսարանի «անփառունակ կառավարողները»՝ նա նշեց, որ վարչակազմի անձինք են, նրանք, որոնք համալսարանը հասցրել են այս վիճակին. «Կեղծիքի միջոցով մարդիկ ռեկտոր են ընտրում եւ հայտարարում, շնորհավորում նույնիսկ: Եթե իրենք ցանկանում են մեկնաբանել, թե «ինչի եք պտիչկայի հետեւից ընկել», ես էլ ասում եմ՝ հատուկ ինչ-որ մեկին գուցե ասել, պարտադրել են, որ պտիչկան այնպես կդնես, որ մենք իմանանք, որ դա դու ես»,- նշեց նա:
Դավիթ Ղազարյանը նշեց նաեւ, որ բուհի ղեկավար կազմը սկսել է հետապնդել ՀԱՊՀ այն աշխատակիցներին, որոնք ստորագրել էին Հոգաբարձուների խորհրդի անդամներին ուղղված ուղերձի տակ:
Հիշեցնենք, որ Պոլիտեխնիկի ռեկտորի մյուս 5 թեկնածուները, որոնցից երկուսն իրենց ելույթներից հետո հայտարարել էին ընտրապայքարից դուրս գալու մասին, իսկ մյուսները չէին անցել երկրորդ փուլ, մրցույթի երկրորդ եւ որոշիչ փուլի օրը նաեւ երեսուն այլ աշխատակիցների անունից հայտարարությամբ կոչ արեցին հոգաբարձուների խորհրդի անդամներին գերադասել պետական եւ հանրային շահը եւ չընտրել Գոռ Վարդանյանին:
Ավելի վաղ էլ ռեկտորի թեկնածուներից մի քանիսը նշում էին Գոռ Վարդանյանի հովանավորչությամբ կատարված անօրինականությունների, ռեկտորի թեկնածուների համար ստեղծված անհավասար պայմանների մասին՝ նշելով, որ բուհի ղեկավար կազմի կողմից արդեն իսկ կա նախընտրելի թեկնածու՝ նկատի ունենալով հենց Վարդանյանին:
«Հիմա ղեկավար կազմը սկսել է ճնշումները, փորձում են գտնել, թե ովքեր են այդ ստորագրողները. սա էլ անփառունակ կառավարման եւս մեկ դրսեւորում է: Համակարգն այնպես է ամբողջապես կառուցված, որ ով խոսեց, նրան լռեցնում են, սպառնալով որ կազատեն աշխատանքից, իսկ այն մարդիկ, որոնց դա չի վախեցնում, իրենց կոկորդին կանգնած են։ Թող տպավորություն չստեղծվի, թե մենք լռել ենք այսքան ժամանակ և նոր ենք սկսել խոսել»,- նախկին թեկնածուն:
Իր ֆեյսբուքյան էջում Դավիթ Ղազարյանը նշել էր նաեւ, որ դեռ մարտի 15-ին դիմել է Հոգաբարձուների խորհրդի քարտուղարին, երեկ էլ՝ հոգաբարձուների խորհրդի նախագահին, որպեսզի իրեն տրամադրվի նիստի արձանագրության պատճենը, սակայն մինչև հիմա պատասխան չի ստացել։
«Հաշվիչ հանձնաժողովի 2 անդամները հայտարարել են, որ երեք ստորագրություն կա արձանագրության մեջ, եւ պարոն Մուսայելյանը (բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը-խմբ.) դա ներկայացրել է Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը: Հաստատվել է 18 անդամի կողմից: Բայց Մուսայելյանը տեղյա՞կ է եղել, որ այնտեղ երկու ստորագրություն է միայն, թե չէ, դա չեմ կարող պնդել: Այնուամենայնիվ, նա է դրել քվեարկության. եթե նույնիսկ նրան մոլորության մեջ են գցել՝ ասելով՝ երեք ստորագրություն է, ու ինքն այդպես է դրել քվեարկության, ինչ խոսք, նաեւ նրա մեղքն էլ կա. որեւէ մեկը սրա համար պե՞տք է պատասխանատվություն կրի»,- նշեց նա:
Դավիթ Ղազարյանը նաեւ մանրամասնեց, որ իր կողմից ներկայացվող դատական հայցը ձեւավորման վերջնական փուլում է:
«Մենք դիմում ենք դատարան առաջին և երկրորդ փուլերի արդյունքները ընթացակարգային խախտումների պատճառով չեղարկելու պահանջով։ Միաժամանակ սպասում ենք նաեւ նախարարության պատասխանին, որն էլ կարծես սպասում է թե ինչ արձանագրություն կներկայացնի ՀԱՊՀ հոգաբարձուների խորհուրդը»,- ասաց նա:
ԿԳՄՍ նախարարությունը դեռեւս պաշտոնական դիրքորոշում չի արտահայտել ընտրությունների վերաբերյալ, սպասում է Հոգաբարձուների խորհրդի կողմից համապատասխան պաշտոնական գրությանը: Նախարարությունը, սակայն, չի բացառում ընտրության արդյունքների բողոքարկումը:
Փորձեցինք կապ հաստատել նաեւ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները մնացին անպատասխան:
Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնն առաջացել էր նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո:
Մարիամ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ժողովրդի մասին «մտածող» Տաշիր Սամոյի փաստաբանը կոչ է անում ԵՄ-ին փող չտալ Հայաստանին. Չախոյան
Արդյո՞ք պոլիկլինիկաները պատրաստ են բարեփոխմանը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է. տեսանյութ
Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է ցունամիի վտանգ
Սա կարող է վճռորոշ պահ լինել. Եվրոպացի առաջնորդներն ու Զելենսկին հրատապ հանդիպում են ունեցել Լոնդոնում
Քոչարյանն ու Կտրիճը նույն օրը բռնազավթել են ՀՀ-ն. ինչ եղանակով է նա ընտրվել կաթողիկոս. Վիգեն Ավետիս. տեսանյութ
Վստահ հաղթանակ է տոնել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը. բռնցքամարտի ԱԱ
ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն ընտրում է 24/7 ռեժիմի ծառայողներին
Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սերգեյ Մանկոն
Դիտարկել Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը. Սարջվելաձեն՝ Թորոսյանին
Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
Արամը Ա-ն կարող է բացառիկ քայլ անել, չլինել զուգահեռ կաթողիկոս և ամենամեծ պառակտումը դադարեցնել. Ղազարյան
Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Գևորգ Պապոյան
Վարչապետը նոր խորհրդական ունի
Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ պարտության է մատնել մրցակցին. բռնցքամարտի ԱԱ
Ո՞վ է Արամ Ա-ն. նրա հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը. Ադամյան. տեսանյութ
Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան
Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր
Ինչո՞ւ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է. վարչապետը մանրամասնել է. տեսանյութ
Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան
Որպես անհետ կորած որոնվում է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը
Ժեստ է վրացական կողմից. դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին. ինչ հարցեր են քննարկվել
Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետն ընդունել է Նազիկ Ավդալյանին
Գարեգին Բ-ն սպառնո՞ւմ է սրբազաններին. պատարագ բառն առել են կասկածի տակ. հայտարարություն է տարածվել
Մի քանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել
Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է՝ եկեղեցու բարեփոխումների ժամանակ զրկվի կաթողիկոսական գահից. կոչը դրա համար է
Միհրան Հակոբյանը մոլերից մեկի ավտոկայանատեղիից տեղափոխվել է բուժօգնության. դեպքի հանգամանքները պարզվում են
Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 8-ին
Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում
Քոչարյանը գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան
Վարդենիսում ՊՆ զինծառայողի մահը գրանցվել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ
Վրաստանը տուրքեր չի գանձի ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար դեպի Հայաստան
Երկրաշարժ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում
Երբեմնի հսկա գործարանը քանդեցին, տեղը մոլ կառուցեցին ու հիմա էլ «գործարան-գործարան» են գոռում. Գաբրիելյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT