ԿԲ-ն ավելի ցածր տնտեսական աճ է կանխատեսում. առայժմ ամեն ինչ անորոշ է

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Եղիշե Սողոմոնյանի կարծիքով՝ Կենտրոնական բանկի կողմից 2021 թ. տնտեսական աճի կանխատեսումը՝ 2 տոկոսից 1.4 տոկոս դարձնելը, վատատեսական կանխատեսում է: 

Օրեր առաջ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարեց, որ Կենտրոնական բանկը վերանայել է իր կանխատեսումները 2021 թվականի համար, եւ 2 տոկոսի փոխարեն սպասում են 1.4 տոկոս տնտեսական աճ: Գալստյանը հայտարարեց, որ դա պայմանավորված է 2020-ի վերջին եռամսյակի եւ 2021-ի առաջին եռամսյակի տնտեսական որոշ ճյուղերի նվազումներով: Մյուս կողմից էլ 2021 թվականի բյուջեի մասին օրենքով ֆինանսների նախարարությունը կանխատեսում է 3.2 տոկոս տնտեսական աճ, ու այս առումով փոփոխություն չի եղել կանխատեսման մեջ:

Եղիշե Սողոմոնյանի կարծիքով՝ ԿԲ-ն կանխատեսումը փոխել է՝ 2 գործոնով պայմանավորված: Առաջինը՝ հունվար-փետրվար ամիսների տնտեսական զարգացումներն են, երկրորդը՝ արտաքին գործոնները:

Նա ընդգծեց` լավատեսական սպասում ունի. «Նույնիսկ, երբ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս տարվա համար ֆիքսվել էր 3.2 տոկոս աճ, ես կարծում էի, որ մենք մեր առջեւ ավելի շատ խնդիր պետք է դնենք, ու տնտեսական աճի ակնկալիքները պետք է ավելի բարձր լինեն՝ հաշվի առնելով, որ երբ անկում է տեղի ունենում, պոտենցիալ է ստեղծվում ավելի բարձր աճ ակնկալելու առումով»:

Սողոմոնյանի խոսքով՝ շատ բան կարող է փոխվել, ու դա կախված է նաեւ ներքին քաղաքական վիճակից: Ըստ նրա՝ պետք է քաղաքական ուժերը խելամտություն դրսեւորեն եւ գան ընդհանուր հայտարարի՝ ի շահ երկրի, հատկապես ընդդիմադիր դաշտի ուժերը, որոնք այն զանգվածը չունեն, որ կարողանան քաղաքական գործընթացների վրա ազդել, բայց իրենց գործողություններով բերում են ընդհանուր մթնոլորտի վատացմանը. «Դա խանգարում է մեր հետագա տնտեսական աճին ու նաեւ այդ լարվածության թուլացմանը: Մենք ինչքան շուտ այս իրավիճակից դուրս գանք, այդքան շուտ տնտեսական աճի հավանականությունն ավելի մեծ կլինի, քան ԿԲ-ի կանխատեսումն է»:

Հարցին՝ ԿԲ-ի կանխատեսումը վատատեսակա՞ն, թե՞ իրատեսական կարելի է համարել, պատգամավորը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ վատատեսական է: Միշտ Կենտրոնական բանկի եւ ֆինանսների նախարարության կանխատեսումները գերակատարվում են: Նրանք միշտ վատատեսական են տրամադրված լինում: Իրենց համար մեծ խնդիր չեն դնում, եւ դա գերակատարվում է»:

Հարցին՝ ո՞ր ամսից հնարավոր կլինի ասել, թե տարեկան կտրվածքով տնտեսական ինչ արդյունք կարելի է ակնկալել, Սողոմոնյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ երբ 2-րդ եռամսյակն ամփոփենք, կիսամյակային արդյունքներից ելնելով՝ կարող ենք կանխատեսել, թե տարեկան որքան աճ կունենանք, եթե, իհարկե, այլ գործոններ տարեվերջում ի հայտ չգան»:

Անդրադառնալով հարցին, իր կանխատեսմամբ, տարեկան որքա՞ն կլինի տնտեսական աճը՝ պատգամավորը պատասխանեց. «Փաստացի վերլուծական տվյալներ չունեմ, բայց կարծում եմ, որ պետք է 4 տոկոս աճ ունենանք»:

Տնտեսագետ Արմեն Քթոյանը մեր զրույցում ասաց, որ կանխատեսումների վերանայումը նորմալ պրակտիկա է: Ըստ նրա՝ հետպատերազմյան իրավիճակում, նաեւ համավարակով պայմանավորված՝ կանխատեսումների ճշգրտումը կարելի է համարել իրավիճակի փոփոխմանն արձագանքելու միտում, ինչը նորմալ է այս իրավիճակում:

Խոսելով ԿԲ-ի կանխատեսած ցուցանիշը նվազեցնելու մասին՝ Քթոյանը նշեց՝ դրա պատճառն այն է, որ այն ակնկալիքները, որոնք կային տնտեսական ակտիվության խթանման գործոնների առումով, այդ ակնկալիքները որոշ չափով կա՛մ չեն արդարանում, կա՛մ լիարժեքորեն չեն արդարանում. «Օրինակ՝ պահանջարկի վերականգնումը նույն տեմպերով չէ, ինչ ակնկալվում էր, համաշխարհային տնտեսությունում, գործընկեր երկրներում վերականգնումն էլի նույն տեմպերով չէ: Գնաճային որոշ ռիսկեր են ի հայտ եկել, որն ինչ-որ առումով կարող է զսպող գործոն հանդիսանալ»:

Նրա խոսքով՝ այն գործոնները, որոնք նպաստում են տնտեսական աճին, եւ որոնց համար որոշակի դինամիկա էր կանխատեսվել, փաստացի իրողությունները ցույց են տալիս, որ գերագնահատվել են, դրա համար տեղի է ունենում որոշակի ճշգրտում նվազման ուղղությամբ: Տնտեսագետը չի բացառում, որ 2 ամիս հետո եւս որոշակի վերանայում լինի կա՛մ նվազման, կա՛մ աճի ուղղությամբ. «Կանխատեսումն ինչ-որ առումով մեր այս պահի իրողության արտացոլումն է: Իսկ մեր իրողությունը դեռեւս աչքի է ընկնում զգալի անորոշություններով, իսկ դա չի կարող տնտեսական վերականգնման տեմպերի վրա չազդել»:

Նա նշեց, որ այսօր համավարակի 3-րդ ալիք է ՀՀ-ում սկսվել, ու անորոշ է, թե դա ինչ բացասական հետեւանքներ կունենա: Բացի այդ, քաղաքական անորոշություններ կան, որ ազդում են թե՛ ներդրումային ակտիվության վրա, թե՛ տնտեսվարողների գործունեության վրա:

«Այն բացասական գործոնները, որոնք կան, դրանք դեռեւս նշանակալի են: Համենայն դեպս այն տոկոսը, որը հրապարակում է Կենտրոնական բանկը, դա միջինացված գնահատական է: Կարելի է ասել՝ իրենց տեսանկյունից դա իրատեսական կամ առավել հավանական սցենարն է»,- ասաց Քթոյանը:

Դիտարկմանը՝ ֆինանսների նախարարությունը կանխատեսում է 3.2 տոկոս տնտեսական աճ, իսկ ԿԲ-ն 2 տոկոսը դարձնում է 1.4, ստացվում է, որ 2 գերատեսչություններ տարբեր հաշվարկ են արել, տնտեսագետն արձագանքեց, որ այդ կառույցների խնդիրները տարբեր են տնտեսության մեջ, եւ նրանք իրենց խնդիրների պրիզմայով են դիտարկում տնտեսության վերականգնումը:

«Պետք է նկատի ունենանք, որ այն գործիքները, որոնք կիրառվում են կանխատեսումների համար, հավանական բնույթ ունեն: Օրինակ՝ ԿԲ-ն կանխատեսում է 1.4 տոկոս, դա որոշակի հավանականությամբ կարող է տեղի ունենալ, բայց դա չի նշանակում, որ մյուս բոլոր սցենարները բացառվում են»,- ասաց նա:

Տնտեսագետի կարծիքով՝ փորձը ցույց է տալիս, որ ԿԲ-ն իր կանխատեսումներում ավելի զգուշավոր է, քան ֆինանսների նախարարությունը: Նա ընդգծեց՝ եթե մի քանի մասնագետների առաջ խնդիր դրվի տնտեսական աճ կանխատեսելու, ամեն մեկի մոտ տարբեր կլինի այդ թիվը. «Թե՛ մեթոդներն են տարբեր, թե՛ մասնագիտական նրբություններ կան: Նայած, թե ինչ գործիքներ են կիրառում: Որպես օրինակ՝ Քթոյանը նշեց, որ տնտեսական աճի կանխատեսումներում պետք է հաշվի առնել, թե ինչպիսին կլինի պղնձի համաշխարհային գինը. «Որեւէ մեկը կարո՞ղ է ասել, թե, օրինակ, 5 ամիս հետո որքան կլինի պղնձի գինը: Այո՛, պղնձի գինն աճում է, բոլորս էլ տեսնում ենք, բայց առաջիկա 5 ամսում դա կաճի 10 տոկոսո՞վ, թե՞ 12: Հիմա ֆինանսների նախարարությունը, օրինակ, կանխատեսում է 15 տոկոս, ԿԲ-ը՝ 5 տոկոս: Այս դեպքում նրանք երկուսն էլ ճիշտ են. համարում են, որ աճ տեղի կունենա: Բայց ճշգրիտ գնահատել, թե պղնձի համաշխարհային գներն ինչպես կփոխվեն, հնարավոր չէ»:

Տնտեսագետն ասաց, թե ինքն անձամբ կանխատեսում է, որ տնտեսական աճ կլինի, բայց անորոշությունների դաշտը մեծ է, եւ դժվար է գնահատական տալ, թե այն որքան կկազմի: Ըստ նրա՝ դա արդեն կախված է նրանից, թե ինչ քայլեր կձեռնարկվեն:

Տպել
1318 դիտում

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի