Լրացուցիչ ժամանակ չեմ ծախսում՝ նման նյութերին ծանոթանալու համար. Բադասյանը՝ Վարդապետյանի հետ կապված տեսանյութի մասին

16/03/2021 schedule12:59

Չեմ ծանոթացել այդ նյութին, որովհետև համացանցում այնքան նյութեր կան, և տեղեկատվության շրջանակը այնքան լայն է, որ դժվար է իրական և ոչ իրական լուրերը իրարից տարբերել: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանի հետ կապված աղմկահարույց տեսանյութին:

«Ես լրացուցիչ ժամանակ չեմ ծախսում՝ նման նյութերին ծանոթանալու համար, բայց որքան լրահոսից տեղյակ եմ, Գլխավոր դատախազությունը դրան արձագանքել է»,- հավելեց նա:  

Նա ասաց, որ ժամանակին եղած հեռախոսային արդարադատությունը վերացված է: «Այս կոնտեքստում, բնականաբար, միշտ փորձում են թիրախավորել մեր իշխանությանը և որոշ տեղեկություններ, փոքր միջադեպեր կամ մտացածին միջադեպեր օգտագործում են՝ վարկաբեկելու համար մեր իշխանությանը»:

Հիշեցնենք՝ օրեր առաջ մամուլում հրապարակվել էր տեսանյութ, որում, ըստ հեղինակի, վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը խմբագրում և ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Ա. Այվազյանին ուղարկում է Ռուբեն Հայրապետյանի որդի Ռաֆիկ Հայրապետյանին՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը:

Նախարարը նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությանը անդրադարձավ, որում վերջինս առաջարկում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա և որոշ ժամանակ ապաստանի արտերկրում: «Ամեն մեկը պետք է կենտրոնանա իր քաղաքական վարկանիշի վրա, և նման անբովանդակ առաջարկները չեն նպաստելու այդ քաղաքական վարկանիշի բարձրացմանը: Կարծում եմ՝ վերջին հետազոտության արդյունքները բավական խոսուն են՝ ով որքան քաղաքական վարկանիշ ունի, ով ինչ ակնկալիք կարող է ունենալ արտահերթ ընտրությունների ժամանակ: Կարծում եմ՝ քաղաքական բնույթի հայտարարություններ են, այսինքն՝ դրանց բովանդակային քննարկումը բացառված է, լուրջ չեն նման արտահայտությունները»:

Հարցին՝ գրեթե 3 տարիների ընթացքում ի՞նչ փոփոխություններ են իրականացրել, որի համար պետք է նորից իրենց քաղաքական թիմին ընտրեն, Բադասյանն ասաց, որ նման փոփոխությունները բազմաթիվ են:

«Առաջինը համակարգային կոռուպիցային վերջ դնելն էր, և դրանից հետո՝ բիզնես միջավայրի բարելավում, որն էլ, իմ կարծիքով, հենց բիզնես միջավայրը ներկայացնող մարդկանց կողմից դրական սպասումներ է առաջացնում: Կարող եք նայել 2019 թվականի պետական բյուջեի եկամտային հատվածը, 30 տոկոսով մեծացում է եկամտային հատվածի հավաքագրվող եկամուտների, որը հնարավորություն է տվել իրականացնել բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում՝ զինվորականների աշխատավարձի բարձրացում, այլ ոլորտներում աշխատավարձի բարձրացումը, առողջապահության ոլորտում կատարված բարեփոխումները: Մեր ոլորտում կատարված փոփոխությունները, որը վերաբերում է հակակոռուպցիոն քաղաքականությանը, դատաիրավականին, որը կոնկրետ արդյունք է տվել, օրինակ՝ կոռուպցիայի ընկալման համաթվի առումով, վերջին երկու տարում 14 միավորով Հայաստանի առաջընթացը»:

Տպել
796 դիտում

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ