2020թ. ընթացքում հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները զգալիորեն աճել են

13/03/2021 schedule16:16

2020թ. ընթացքում հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները զգալիորեն աճել են: Ըստ ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրության, սա կապված է 2019թ. դեկտեմբերին ՀՀ քրեական օրենսգրքում կատարված լրացումների և փոփոխությունների հետ, որի արդյունքում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, այս կատեգորիաների անձանց կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու արարքները քրեականացվում են:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

2020թ. ընթացքում միայն ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածով նախատեսված վերոնշյալ հանցակազմերով հարուցվել է 974 քրեական գործ: Վարույթն ավարտված 670 քրեական գործից 617-ը նույնքան անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Դատարանում այս հոդվածով քննվել է 367 քրեական գործ, որից 360-ով նույնքան անձ դատապարտվել է տարբեր պատիժների: Մասնավորապես՝ ճնշող մեծամասնության՝ 327 անձի նկատմամբ նշանակվել է պատիժ տուգանքի ձևով, 1-ի նկատմամբ՝ կալանք, իսկ 7 անձ դատապարտվել է ազատազրկման: 25 անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել:

Նման վիճակագրությունը վկայում է, որ նշված արարքների քրեականացումը, պատասխանատվության խստացումը և այդպիսի դեպքերի հայտնաբերումն ու օբյեկտիվ քրեաիրավական գնահատականների արժանացնելը էականորեն մեծացնում են ինչպես քրեական հետապնդման մարմինների, այնպես էլ դատարանների՝ առանց այն էլ զգալի ծանրաբեռնվածությունը: Սակայն դա այն «գինն» է, որը վճարվում է պետության կողմից վարվող՝ ճանապարհատրանսպորտային պատահարների նվազման քրեական քաղաքականության, տրանստորտային երթևեկության անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի ու առողջությամբ պաշտպանության պետության պոզիտիվ պարտականության կատարման համար:

Այս մոտեցումը, ըստ Գոռ Աբրահամյանի, կարծես թե ստեղծում է դրական արդյունքների շոշափելի նախադրյալներ և սպասելիքներ: Մասնավորապես, եթե 2019 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների քանակն ավելացել էր 225 դեպքով, ապա 2020 թվականին, տրանսպորտային միջոցների քանակի աճին զուգահեռ, այն նվազել է 163 դեպքով:

Տվյալ դեպքում, առաջնայինը հենց նման նվազման շարունակականության ապահովումն է, անշեղ միտումների վերածելը, իսկ քրեական պատասխանատվության ապահովումն առավելապես զսպող, կանխարգելող նշանակություն ունի:

Այս իմաստով չափազանց կարևոր է դառնում հատկապես վարորդների կամ պոտենցիալ վարորդների իրազեկվածությունն այն մասին, որ նախկինում վարչական իրավախախտում համարված վերոնշյալ արարքները այլևս քրեական հանցագործություններ են՝ դրանից բխող հետևանքներով: Հետևաբար նրանք պետք է իմանան, որ՝

.Եթե տրանսպորտային միջոց են վարում՝ զրկված լինելով դրա իրավունքից, ապա թույլ եք տալիս քրեորեն պատժելի արարք:

.Եթե տրանսպորտային միջոց են վարում՝ դրա իրավունքը կասեցված լինելու պայմաններում, ապա թույլ եք տալիս քրեորեն պատժելի արարք:

.Եթե տրանսպորտային միջոց են վարում՝ չունենալով դրա իրավունքը, ապա թույլ են տալիս քրեորեն պատժելի արարք:

Վերոնշյալ հանցավոր արարքները պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մինչև երկու ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Եթե վերոնշյալ երեք դեպքում էլ տրանսպորտային միջոցը վարում են ոչ սթափ վիճակում կամ հրաժարվում են սթափության վիճակի զննություն անցնելուց, ապա դա համարվում է ավելի ծանր հանցավոր արարք և պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Տպել
1729 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին