Երևան
12 °C
Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Աբովյան քաղաքի N1 ավագ դպրոցում դասապրոցեսը կանգ է առել: Ուսուցիչները դեռ գործադուլ են անում, ծնողներն էլ աստիճանաբար սկսում են ավելի դժվար հանդուրժել ստեղծված իրավիճակը, եթե անգամ ի սկզբանե դեմ չեն եղել նախկին տնօրենին վերադարձնելու համար սկսված այս պայքարին:
Հիշեցնենք, որ Մետաքսյա Բաբայանի պաշտոնավարման 5 տարի ժամկետը լրանալուց հետո տնօրենի թափուր պաշտոնի նոր մրցույթ էր անցկացվել: Մրցույթին մասնակցել էր թե նախկին տնօրենը, եւ թե մեկ այլ դպրոցի ուսուցչուհի Քարմիլե Առաքելյանը: Երկու թեկնածուները հավասար ձայներ էին ստացել ու սահմանված կարգով վերջնական որոշումը կայացրել էր կրթության նախարարը՝ տնօրենի պաշտոնում նշանակելով Քարմիլե Առաքելյանին: Այդ ընտրությունն, ահա, ուսուցիչները ոչ մի կերպ չեն ցանկանում ընդունել:
Այսօր մեր այցելության պահին նորանշանակ տնօրենի աշխատասենյակում էին մի խումբ ծնողներ, որոնք եկել էին՝ փորձելու պարզել, թե ինչքան է շարունակվելու այս իրավիճակը: Նրանք դեռ տատանվում են՝ երեխաներին տեղափոխե՞լ այլ դպրոց, թե՞ գուցե մեկ-երկու օրից հակասությունները կհաղթահարվեն, եւ ուսումնական գործընթացը կվերադառնա բնականոն հուն:
«Մեր երեխաները մեկ ամիս մի քանի օր է՝ դպրոց չեն հաճախում: Այս դրվածքը ճիշտ չէ: Մեր երեխաները պիտի՛ կրթություն ստանան՝ անկախ ամեն ինչից, անկախ այս պայքարից: Պայքարը թող լինի իրենց մեջ, բայց ոչ մեր երեխաների կրթության հաշվին: Եթե էսպես շարունակվի, էլ սպասելու ժամանակ չունենք: Եթե այլ դպրոց էլ գնան, իրենք այս մեկ ամիս, մի քանի օրվա ծրագիրը բաց են թողել: Դեռ հարց է՝ ոնց ենք դա լրացնելու»,- մեր զրույցում ասաց ծնողներից մեկը, որի երեխան սովորում է 10-րդ դասարանում:
Ծնողները նշեցին, որ երեխաներն անհամբերությամբ են սպասում, թե երբ են նորից դպրոց հաճախելու: Իրենք կնախընտրեն, որ տեղափոխելու անհրաժեշտություն չլինի, որովհետեւ հիմնական դպրոցից ընդամենը կես տարի առաջ ավագ դպրոց փոխադրված աշակերտներն արդեն հարմարվել են նոր միջավայրին, դասարանին ու ուսուցիչներին եւ նոր տեղափոխությունը լրացուցիչ սթրես կլինի նրանց համար:
«Անհամբեր, սրտատրոփ սպասում ենք, որ մի լուծում լինելու է, բայց ոչ մի լուծում էլ չկա: Մենք ո՛չ դեմ ենք տիկին Առաքելյանին, ո՛չ էլ դեմ ենք տիկին Բաբայանին: Մեզ համար կարեւորն այն է, որ կրթությունը չտուժի: Մենք չենք աշխատել տիկին Առաքելյանի հետ, մենք չգիտենք ինքը ինչ ձեւի տնօրեն կարող է լինել: Պիտի աշխատենք, որ հասկանանք, չէ, լավն է, թե վատը: Իսկ տիկին Բաբայանի մասին շատ լավ բաներ լսել ենք»,- ասաց մեր զրուցակիցը:
Իսկ արդյոք նախկին տնօրենի այդ արժանիքներն այնքան բացառի՞կ են, որ հանուն դրանք կրողին վերադարձնելու արժե զոհաբերել դպրոցում ուսումնական գործընթացը, որ նրա վերանշանակման նպատակին հասնելու համար պետք է այսպես ոտնահարել երեխաների կրթության իրավունքը, ընդ որում՝ դեռեւս անորոշ ժամկետով: Հետաքրքրվեցինք՝ ծնողները գործադուլ անող ուսուցիչներից փորձե՞լ են ստանալ այս հարցի պատասխանը. «Արժանիքներ ինձ թվում է ունի, որ ամբողջ կոլեկտիվը կանգնել է ու պայքարում է: Մենք այնքանով ենք հասկանում, որ եթե ամբողջ կոլեկտիվն է, ուրեմն արժանիքներ կան: Մենք վեց ամիս ենք ճանաչել, իսկ իրենք տարիներ շարունակ աշխատել են նրա հետ: Եթե գործադուլ է ուրեմն գործադուլ է, ինչ պիտի անենք»: Ծնողների խոսքով, սկզբում իրենք դեմ չեն եղել, որ երեխաները միանան պայքարին, մտածել են՝ դա կարող է տեւել մեկ, առավելագույնը երկու շաբաթ: Բայց խնդիրը չի հանգուցալուծվում անթույլատրելիորեն երկար ժամանակ. «Մտածել ենք՝ եթե պայքարում են բոլորը, հաստատ ինչ-որ մի բան կա: Մենք էլ մեր երեխաներին ասել ենք՝ ոնց բոլորը, այնպես էլ դուք»:
Դպրոցի տնօրեն Քարմիլե Առաքելյանը նշում է, որ աշխատակազմի գործադուլն անօրինական է: Ինքը դիմել է դատարան: Բացի այդ, ստացել է ՀՀ արհմիութենական կազմակեպության գրությունը, որ գործադուլն անօրինական է ճանաչվել (դպրոցում, ըստ նրա, արհմիություն չկա): Աշխատանքի տեսչական մարմնից նույնպես տնօրենը կարգադրագիր ունի: «Ինձ են ուղարկել, որ ես իմանամ, որ «կազմակերպության մանկավարժական խորհուրդը 2021 թվականի փետրվարի 11-ից հայտարարել է գործադուլ, որն անօրինական է: Տնօրենի նշանակման հետ կապված հարցը կոլեկտիվ աշխատանքային վեճ չէ, իսկ մանկավարժական խորհուրդը գործադուլ հայտարարելու իրավասություն չունի: Այսինքն՝ իրավասություն ունի այն դեպքում, երբ դիմի արհմիութենական կազմակերպությանը»,- փաստաթղթից մեջբերում անելով ասաց Քարմիլե Առաքելյանը: Դրա հիման վրա էլ արդեն տույժեր է կիրառել ու աշխատանքից ազատել պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանին, որը գործադուլի կազմակերպիչներից է համարվում:
Անդրադառնալով այն հարցին, թե ուսուցիչներն իր հետ զրույցում ինչպես են հիմնավորում իրենց այս քայլերի անհրաժեշտությունը, նորանշանակ տնօրենը նշեց. «Ուսուցիչներն ասում են՝ կոլեկտիվը ոնց որոշի: Ընդամենը մի քանի հոգի են այս ամեն ինչի կազմակերպիչը: Ու եթե կասեն՝ այդպիսի բան չկա, մենք բոլորս ենք միահամուռ, սխալ կլինի: Դուք գիտե՞ք ինչ հոգեբանական ճնշման մեջ են դրել մեր հաշվապահին ու գործավարին, մեր գրադարանավարին՝ անցնելով անձնական վիրավորանքների: Նրանց հետեւից կանչում ու գոռում են՝ «դավաճան», «ծախված», «120 հազար դրամ է քո պատիվը»: Իսկ իրենց ինչ է թվում, իրենք մարդկանց հոգեկան այդ իրավիճակում դնելու իրավունքն ունե՞ն: Շատ լավ հասկանում եմ՝ ինչ են ուզում անել ու ինչի են ուզում հասնել: Խարդախ, անօրինական քայլերով չի կարելի հասնել ինչ-որ բաների: Ամենաթողություն է, չի կարելի այդպես, մենք պիտի հենց դրա դեմն առնենք»:
Չցանկանալով խոսել գործադուլի մասնակիցների հետապնդած նպատակի մասին՝ տնօրենը նաեւ չհամաձայնեց ձեւակերպմանը, որ ավելի քան մեկ ամսվա ընթացքում իրեն չի հաջողվել հասնել խնդրի լուծմանը: «Մենակ ես կատարում եմ շատ աշխատանքներ, որ նախկինում այլ աշխատակիցներ են կատարել»,- արձագանքեց նա: Քարմիլե Առաքելյանը հույս ունի, որ դատարանի որոշումն ամեն ինչ իր տեղը կդնի, եթե, իհարկե, դա եւս հաստատի գործադուլի անօրինականությունը: Միեւնույն ժամանակ չի բացառում, որ այդ որոշումը կբողոքարկվի ավելի բարձր ատյաններ ու այս իրավիճակը կձգձգվի մինչեւ անվերջություն. «Ես վստահ եմ, որ իրենք մինչեւ անվերջություն ուզում են ձգել, բայց մի բանում վստահ չեմ՝ բարոյական նկարագրի հետ կապված: Արդյոք ուսուցիչը իր առջեւ այդ նպատակն է դրել: Չի տեսնո՞ւմ, որ ծնողներն էլ են անհանգստացած երեխաների կրթությամբ: Եւ ուսուցիչը ինչու է այդքան շահագրգիռ իմ այստեղ չլինելով»:
Նկատենք, որ դպրոցի 372 աշակետներից 23-ի ծնողներն արդեն իսկ վերցրել են երեխաների գործերը եւ տեղափոխել այլ դպրոցներ: Մի խումբ ծնողների, ինչպես նշեցինք, տնօրենի աշխատասենյակում հանդիպեցինք (ի դեպ, այցելել էինք առանց պայմանավորվելու): Դուրս գալիս տեսանք, որ եւս մեկ ծնող է եկել նրա հետ խոսելու: Նախորդ օրն էլ լրատվամիջոցներում տարածվել էր ծնողների հայտարարությունը՝ կրթական գործընթացը վերականգնելու պահանջով: Ասել է թե՝ ստացվում է՝ հանուն նախկին տնօրենին վերադարձնելու ուսուցիչների այս պայքարը նաեւ հանուն երեխաների կրթության չէ, որը իրենց կարծիքով կարող է ավելի որակյալ լինել Բաբայանի շարունակաբար պաշտոնավարելու դեպքում: Գործադուլ անող մանկավարժները կրթական նպատակ, փաստորեն, չունեն, եւ նրանց չի մտահոգում, որ երեխաները կա՛մ հետ են մնում ծրագրից, կա՛մ ստիպված են ենթարկվել դպրոցը փոխելու սթրեսին:
Իսկ եթե մանկավարժները պատրաստ են նոր տնօրենին մերժելու այս պայքարը շարունակել ընդհուպ աշակերտների մեկը մյուսի հետեւից հեռանալու գնով, ուրեմն իրականում հանուն ինչի է նրանց պայքարը: Մանավանդ, որ եթե անգամ նախկին տնօրենն արժանավոր էր ու նրա ղեկավարած դպրոցում սովորողները որակյալ կրթություն էին ստանում, իրենք չեն կարող վստահ լինել, որ նոր տնօրենն ավելի արժանավոր չէ ու ավելի արդյունավետ չի աշխատելու: Ի դեպ, նկատենք, որ գործադուլի պատճառով ուսուցիչներին չի վճարվել նախորդ գրեթե մեկ ամսվա աշխատավարձը: Արդյոք այդ գումարի կարիքը նրանց ընտանիքները չունե՞ն, թե՞ իրենց պայքարը գաղափարական են համարում, որին ստորադասվում է ցանկացած չափի փողը:
Մենք փորձեցինք զրուցել նաեւ ուսուցիչների հետ: Նրանցից միայն խուսափողական պատասխաններ ստացանք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հունիսի 1-ը՝ Ազատության հրապարակում. լուսանկարներ
Անվտանգ պետությունում երեխաները պետք է համարձակորեն բացահայտեն աշխարհը և վստահությամբ նայեն ապագային․ Սարգսյան
Էկոնոմիկայի փոխնախարարները ԱՄԷ-ի, Քուվեյթի, Իրաքի և Կատարի դեսպանների հետ քննարկել են առևտրատնտեսական հարցեր
Երևանում վթարի է ենթարկվել Մհեր Սահակյանի անչափահաս որդին
300 հազար ադրբեջանցիների մասին ստեղծած տեսանյութերը ահաբեկչություն են. Խառատյան. տեսանյութ
Հունիսի 2-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը
Գազի վերաբերյալ կան ավելի ցածր գներով առաջարկներ․ Խաչատուր Սուքիասյան
Հայտնի է վարչապետի նկատմամբ սպանություն պլանավորած անձանցից մեկի անունը. խափանման միջոցը՝ կալանք
Ինչու է սպառնում Պուտինը. եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը, Հայաստանն ունի այլընտրանք. Ղևոնդյան. տեսանյութ
Մեծ ծրագրեր՝ փոքրերի համար․ ինչպես է Կառավարությունն աջակցում երեխաներին
Կշարունակենք աջակցել ՀՀ-ին․ ԵՄ-ն դատապարտել է Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումները
Վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել տարբեր երկրների ղեկավարներ և գործընկերներ
Միկա Բադալյանի կազմակերպած ընտրողները Հայաստան են ժամանելու հունիսի 4-ին. հաղորդում է ներկայացվել
Ինչի համար է կալանավորվել Արթուր Օսիպյանը. Սիմոնյանը գրառումներ է հրապարակել
Սամոյին ըսինք՝ կարգին փող տայիր, հելնեինք օբյեկտի վերևից ըդրան գյուլեինք պրծնեինք. ձայնագրություն
Այսօր երեկոյան տեղի է ունենալու նախընտրական առաջին՝ «Հայաստանն ընտրում է» բանավեճը. ովքեր են մասնակցում
Վարչապետի նկատմամբ սպանություն պլանավորած անձանցից մեկի նկատմամբ կհայտարարվի հետախուզում. նա ՌԴ-ում է
Անհամբեր սպասում ենք ՀՀ-Ադրբեջան արդյունավետ քննարկումներին․ Թրամփ
«Ուժեղ Հայաստան»-ից 8 հոգի ձերբակալվել է. մանրամասներ
Նա Մոսկվայում է. Զախարովան՝ Կոպիրկինի մասին
Բնակարանային աջակցություն 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին․ Կառավարության նոր ծրագիրը
Մեր պարտականությունն է ստեղծել պայմաններ, որտեղ յուրաքանչյուր երեխա կկարողանա լիարժեք բացահայտել իր տաղանդները
Քոչարյանականները սրացման են գնում. ասում են՝ Հոկտեմբեր գյուղում մահամերձ վիճակի էին հասցրել ՔՊ համակրին
Փաշինյանի ու Պուտինի միջև ջերմ զրույց է եղել, առկա բոլոր հարցերը կլուծվեն. Պապոյան
Հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները
Հուշարձանի կարգավիճակ են ստացել 12 պատմամշակութային կառույցներ
ԱԺ-ում հունիսի 8-ից կմեկնարկեն 2025-ի պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները
Դրա համա՞ր էր տղեդ նախարարություն բացում, ծալապակա՛ս սուտասաններ. Չախոյան
Հզոր պայթյուն է տեղի ունեցել Մալթայի հրավառության միջոցներ արտադրող գործարանում. կան տուժածներ
Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար
Գագարինում բացվում է հայկական Eleveight AI ընկերության կառուցած ԱԲ առաջին գործարանը
Նաիրի Հոխիկյանի և Գևորգ Խաչատրյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ
Մարտի 1-ի գործով հանրային քրեական նոր հետապնդումներ են հարուցվել մի շարք անձանց նկատմամբ. մանրամասներ
Ավել փողը փորդ չի ծակի, չլնի-չլնի, 100 մանեթը ջեբդ ա, եթե վիզ դնես. ԲՀԿ աջակիցներին առնչվող նոր ձայնագրություն
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել ԵԱՏՄ նիստի արդյունքները
ԲԸՏՄ-ն կասեցրել է 10 ապօրինի հորի շահագործում
Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի համար ձկան հավաստագրումը. կարտահանվի միայն 2 գործարանի արտադրանք
«Սիրում ենք քեզ, վարչապետ ջան, ծնունդդ շնորհավոր». քաղաքացիները կրկին տորթով են դիմավորել Փաշինյանին
Ավարտվել է ՀՀ ԱԱԾ շենքի մոտ ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Հանրաքվեի հիմքեր ներկայում չկան. Փաշինյանի արձագանքը՝ ԵԱՏՄ 4 երկրի նախագահների հայտարարությանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT