Ադրբեջանում դժվար օրեր է անցկացրել. պատմում է գերությունից վերադարձած Մարալ Նաջարյանի քույրը

11/03/2021 schedule16:37

4 ամիս անց ադրբեջանական գերությունից Լիբանան վերադարձած Մարալ Նաջարյանը հիմա լավ է, մի փոքր՝ ընկճված:

Մարալի քույրը՝ Անի Նաջարյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ արդեն խոսել է Մարալի հետ: «Մարալը քիչ մը ընկճված է, հոգեբանության պրոբլեմներ ունի: 4 ամիս Ադրբեջանում դժվար օրեր է անցկացրել: Ինքը հիմա հիվանդանոցում չէ, տանն է: Հիմա բժշկությունը պիտի իրեն օգտակար դառնա՝ հոգեբան և այլն: Մենք պիտի ցույց տանք իրեն մի քանի բժիշկների, հետո իրենք կորոշեն՝ ինչի կարիք ունի Մարալը»:

Քույրը պատմեց, որ Մարալին Ադրբեջանում խոշտանգումների չեն ենթարկել: «Իրեն այնտեղ լավ են նայել, դեղերով և այլն, այսինքն՝ իրեն միգուցե չեն չարչարած, կամ վատ վերաբերմունք ցույց չեն տված»:

Անի Նաջարյանը ասաց նաև, որ տեղեկություն չունեն Մարալի հետ գերեվարված Վիգեն Էուլջեքյանի մասին: «Վիգենի մասին տեղեկություն չունենք, Մարալը բանտում մեկուսացած էր, մենակ էր, ոչ մեկը ոչ մեկից լուր չուներ»:

Լիբանանահայ Մարալ Նաջարյանը Հայաստան էր եկել Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո: Նա հաստատվել էր Արցախում. սկզբից Շուշիում էր ապրել, ապա՝ Բերձորում: Նոյեմբերի 10-ին՝ եռակողմ հայտարարության կնքման հաջորդ օրը, Մարալ Նաջարյանը ընտանիքի բարեկամ Վիգեն Էուլջեքյանի հետ իրերը վերցնելու նպատակով որոշել էր մեկնել Բերձոր, սակայն Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին նրանք գերեվարվել էին:

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ լիբանանահայ կինը վերադարձել է Բեյրութ: Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր լիբանանահայ հասարակական գործիչ Հակոբ Հավաթյանը՝ գրելով. «Ազրպէյճանական բանակին կողմէ գերեվարուած լիբանանահայ Մարալ Նաճարեանը Միջազգային կարմիր խաչին եւ Լիբանանի արտաքին գործոց նախարարութեան հետ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունիին հետապնդումներուն եւ հետեւողական աշխատանքին շնորհիւ ազատ արձակուեցաւ եւ արդէն իսկ կը գտնուի Լիբանան»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3671 դիտում

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են