Իմ դեմ հարձակումը կազմակերպել է ռուսաստանահայ մեր հայրենակից Արամ Գաբրիելյանովը. Արման Բաբաջանյան

11/03/2021 schedule14:38

Իմ դեմ հարձակումը կազմակերպել է ռուսաստանահայ մեր հայրենակից Արամ Գաբրիելյանովը։ ՀԺ-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Հիշեցնենք, որ Խորհրդարանական քառօրյայի ընթացքում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ սուր բանավեճից հետո էլ Բաբաջանյանը հայտարարեց, որ իր հետ կապվել են օրենքով գողեր և սպառնալիքներ հնչեցրել: Դրանից հետո եւս մի քանի անգամ պատգամավորը հայտարարեցին իրեն սպառնալու, իր հեռախոսահամարը եւ տան հասցեն հրապարակելու մասին:

Հնչած սպառնալիքների և իր վարքն ուսումնասիրելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջի մասին զրուցել ենք անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ:

 - Պարոն Բաբաջանյան, պատերազմում ռուսական զենքի պարտության մասին ԱԺ ամբիոնից խոսելուց հետո հայտարարեցիք, որ ռուսական տելեգրամյան ալիքներով շրջանառվում է ձեր հեռախոսահամարը: Ինչ եք կարծում՝ ովքե՞ր են պատվիրատուները, և արդյոք ռուսական կողմից արձագանք անձամբ Ձեզ այդ հայտարարության առնչությամբ եղե՞լ է:

- Ոչ մի գաղտնիք չկա, իմ դեմ հարձակումը կազմակերպել է ռուսաստանահայ մեր հայրենակից Արամ Գաբրիելյանովը։ Գաբրիելյանովին մարդկայնորեն կարելի է խղճալ, նրան թույլ են տվել կասկածելի սխեմաներով միլիարդներ աշխատել ոչ իր նախապատմական հայրենիքին ու ժողովրդին աջակցելու, այլ շատ կոնկրետ նպատակներով։ Պետք է նշել, որ Մոսկվան օգտագործում է ոչ միայն Արամ Գաբրիելյանովին, այլև Մարգարիտա Սիմոնյանին, Անդրանիկ Միհրանյանին, Սերգեյ Կուրղինյանին, այլոց, թեեւ հանուն արդարության պետք է նշել, որ վերջինս խոստովանել է, որ հետխորհրդային տարածքում միայն հայերն ունեն պետական բեքգրաունդ։ Պետք է նշել նաեւ, որ չկա հետխորհրդային որեւէ ժողովուրդ, որի ներկայացուցիչներին Մոսկվան օգտագործի նման կերպ։ Կա՛մ չի կարողանում գտնել նման մարդկանց, կա՛մ չի ցանկանում, բայց փաստը մնում է փաստ։

Եվ այսպես, որն է իշխանության քննադատության քողի տակ Արամ Գաբրիելյանովի քայլերի գլխավոր մոտիվը։ Առաջին, հայերն ընդունակ չեն պետություն ունենալ, եւ եթե չլինի Ռուսաստանի մեծահոգությունը, հայերը կործանված են։ Երկրորդ, ռուսահայ հոծ համայնքին Հայաստանի դեմ տրամադրելը, որը նույնպես Հայաստանի դեմ Մոսկվայի քաղաքականության հիմնարար ուղղությունն է։ Ահա սա է նրա գործունեության լեյտմոտիվը։

Ժամանակները փոխվել են, այդ թվում՝ փլուզվում են կարծրատիպերը, որոնք բնորոշ են պետականություն չունեցող ժողովուրդներին։ Հայկական սուբյեկտությունը ճանաչելու խնդիրը Մոսկվայի առջեւ հառնում է ավելի համառորեն, ինչպես ասում են՝ կյանքն է ստիպում։ Գաբրիելյանովն ու հայկական ազգանուններով մյուս էմիսարները դեռեւս պահանջարկ ունեն։

Բայց ես կուզեի կանգ առնել այս հարձակման բովանդակային մասի վրա։ Ռուսական սպառազինությունը, զենքը, անկասկած, լավագույններից են աշխարհում, այդ հանգամանքը վիճարկելը անիմաստ է: Ամբողջ հարցն այն է, որ աշխարհում վատագույններից մեկն է ռուսական աշխատանքային մշակույթը: Եթե մի երկրում արտադրվում է մեքենա, որի՝ անգամ նախագահի մակարդակով ցուցադրությանը, կամ բեռնախցիկը չի փակվում, կամ շարժիչը չի միանում, ապա նույն «մշակույթն» ու «պատասխանատվությունը» լինելու է արդյունաբերական այլ հատվածներում, այդ թվում՝ ռազմական: Այստեղ է խնդիրը:

Ինչ խոսք, սպառազինությունը ենթարկվում է նաեւ պրոպագանդիստական չափազանցության, ինչը հատկապես բնորոշ է ավտորիտար երկրներին, բայց ընդհանուր առմամբ ռուսական սպառազինության հատկանիշները չէ, որ խնդրահարույց են, այլ արտադրական ցիկլի որակը: Սա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք ռուսական սպառազինությունից: Մի շարք օբյեկտիվ պատճառներով, նաեւ՝ որոշակի սուբյեկտիվ, դա մի կողմից բարդ, մյուս կողմից անպատեհ խնդիր է: Բայց մենք պետք է լրջորեն մտածենք սպառազինության՝ այլ աղբյուրների միջոցով աստիճանաբար դիվերսիֆիկացվելու ուղղությամբ, էապես դիվերսիֆիկացվելու: Ընդ որում, կարծում եմ՝ դա ոչ միայն ռազմա-տեխնիկական, այլեւ ռազմա-քաղաքական անհրաժեշտություն է: Չխոսեմ այն մասին, որ պետք է ձգտենք առավելագույնս ունենալ սեփական ռազմաարդյունաբերություն: Իհարկե, պետք է ձգտենք, բայց սա երկար տարիների աշխատանքի խնդիր է, որը համոզված եմ չի կարող լուծվել առանց այդ խնդրում էլ ռազմա-քաղաքական առաջատար գործընկերների:

- Դիմել եք ՄԻՊ-ին և ոստիկանությանը ձեր կյանքին և  ֆիզիկական անվտանգությանն ուղղված սպառնալիքներ ստանալուց հետո: Կոնկրետ ի՞նչ սպառնալիքների մասին է խոսքը, և արդյոք դա կապվա՞ծ է ԱԺ-ում ձեր այն հայտարարության հետ, որ ձեզ հետ կապվել էին մի շարք օրենքով գողեր ԱԺ-ում ԲԴԽ նախագահ Ռուբեն  Վարդազարյանի հետ 3-օրյա բուռն քննարկումներից հետո:

- Ես անձնապես չեմ կապվել ՄԻՊ Արման Թաթոյանին, տարբեր իրավապաշտպաններ են դիմել, որից հետո ինձ հետ կապվել է պաշտպանը և առաջարկել հանդես գալ հայտարարությամբ, որին ես դեմ չեմ եղել։ Անձնապես կապ եմ հաստատել ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ, ով առանձնահատուկ ուշադրությամբ լուծել է անվտանգության հետ կապված հարցեր, որի համար անկեղծորեն շնորհակալ եմ, քանի որ այս օրերին հասկանում ենք նաև, թե ինչպիսի ծանրաբեռնվածությամբ է աշխատում ոստիկանական համակարգը։ Ինչ վերաբերում է Վարդազարյանի վերաբերյալ ԱԺ քննարկումներից հետո օրենքով գողերից մեկի հետ իմ շփումներին, ապա դա ոչ մի կապ չունի վերջին օրերի հարձակումների հետ։

- ՄԻՊ-ը հայտնեց, որ դիմել է ոստիկանություն, արդեն բացատրություն տվե՞լ եք, թե՞ ոչ:

- Բացատրություն տալու անհրաժեշտություն չկա, ՄԻՊ-ն ընդամենը խնդրել է, որ ոստիկանությունը ապահովի իմ անվտանգությունը, ինչից ես հրաժարվել եմ։

- Պարոն Բաբաջանյան, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը դիմել է ԱԺ նախագահին՝ ձեր վարքն ուսումնասիրելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջով: Ինչպե՞ս կմեկնաբանեք Վարդազարյանի այս քայլը ու ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքներից ի՞նչ ակնկալիք ունեք:

- Դեռ չեմ հասցրել ծանոթանալ Վարդազարյանի նամակին։ Առաջիկայում անպայման ԱԺ գործընկերներիս հետ կքննարկեմ հարցը և հանդես կգամ համապատասխան դիրքորոշման վերաբերյալ հայտարարությամբ։

Անյուտա Աթանեսյան

Տպել
8405 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին