Ովքեր ուզեն համակերպվել մեր ունեցած կորստի հետ, այս ֆիլմը թույլ չի տա. տեղի ունեցավ «Երբ որ քամին հանդարտվի»-ի պրեմիերան

Մարտի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի հայստանյան պրեմիերան: Ֆիլմն ընդգրկվել է Կաննի 73-րդ կինոփառատոնի պաշտոնական ցուցակում:

«Սեպտեմբերի 26-ի երեկոյան ֆիլմի ֆրանսիական կողմի ներկայացուցիչների հետ ուրախանում էինք, թե ինչ լավ արեցինք, որ Արցախի մասին նման ֆիլմ նկարեցինք, իսկ 27-ին արթնացանք ու կարդացինք, թե ինչ է կատարվում Արցախում: Շատ հետաքրքիր է նաեւ, որ ֆիլմի մասին դրսում արդեն գրվել է՝ «Ճանաչում Արցախին կինոյով, բայց ոչ քաղաքականությամբ»»,- այս մասին այսօր ֆլիմի դիտմանը հաջորդած ասուլիսում ասաց ռեժիսոր Նորա Մարտիրոսյանը:

Նա նաեւ կարեւորեց այն փաստը, որ այս շաբաթ ֆիլմը ցուցադրվելու է Ժնեւի Մարդու իրավունքների փառատոնում. «Դա եւս շատ կարեւոր է, որովհետեւ եթե մենք այդ ասպարեզ չենք կարող դուրս գալ քաղաքական ձեւով, ֆիլմն է փորձում այդ ճանապարհը կերտել»:

«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը Հայաստանի, Ֆրանսիայի եւ Բելգիայի համատեղ արտադրություն է: ֆիլմի փարիզյան պրեմիերան եղել է 2020 թվականի սեպտեմբերի 26-ին:

Ռեժիսորի խոսքով՝ փորձել է նկարել ոչ քաղաքական ֆիլմ, սակայն ստանալ մի բան, որը ցույց կտա Արցախի ֆիզիկական կայունությունը: «Պատերազմի ժամանակ ես չէի կարողանում խոսել ֆիլմի մասին: Բայց ինչ-որ մի պահ հասկացա, որ քաղաքական ոչ մի բան չասելու իրավունք պարզապես չունեմ: Հասկացա, որ, որպես հայ ռեժիսոր, այլեւս իրավունք չունեմ փորձել թեթեւացնել այդ խնդրի խորությունը»,- նկատեց նա: Նորա Մարտիրոսյանը նաեւ զարմանքով նկատեց՝ դրսում, որքան էլ մեզ զարմանալի թվա, ֆիլմը դիտողները հասկացել են դրա թաքնված, նուրբ ուղերձները:

«Երբ որ քամին հանդարտվի, Արցախը կկարողանա շնչել». սա է հիմնական ուղերձը: Այն պատմում է օդանավակայանների աուդիտորի՝ ազգությամբ ֆրանսիացի Ալեն անունով տղամարդու մասին, որը ժամանում է Արցախի Հանրապետության՝ բոլորովին նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամի պետություններով շրջապատված եւ ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե արդյոք վերաբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում, Արցախում ապրելու, անգամ մեկ օրով սահմանին գտնվելու ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չէ, բայց գոյություն ունի՝ իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով: 

Նորա Մարտիրոսյանը կարծիքով՝ ֆիլմում նաեւ անչափ կարեւոր էր ջուր ծախող փոքրիկի՝ Էդգարի կերպարը. «Շատ կարեւոր մեսիջ կար, երեխան ջուրը ծախում է, որպեսզի հողը չծախեն: Ֆիլմում նմանատիպ մի այլ ուղղերձ էլ Արման Նավասարդյանի խոսքն է՝ «Ո՞ւմ է պետք հողը, եթե դու դա չես մշակում, չես օգտագործում»:

Ֆիլմում իրենց մասնակցությունն են ունեցել հայ եւ ֆրանսիացի դերասաններ Նարինե Գրիգորյանը, Դավիթ Հակոբյանը, Արման Նավասարդյանը եւ Գրեգոր Քոլինը:

Դերասան Արման Նավասարդյանը, որը մարմնավորում է գլխավոր կերպարներից մեկը, հայտնեց, որ նկարահանումների ժամանակ մտածում էին՝ բա որ հանկարծ մի հրաշք կատարվի ու ֆիլմից հետո օդանավակայանն աշխատի: «Նկարահանումների ժամանակ Նորայի հետ էլ էինք խոսում, որ անգամ եթե օդանավակայանը չբացվի, այն իր ասելիքով շատ լուրջ տեղ պիտի գրավի: Այդպես էլ եղավ: Ադրբեջանը նամակ է գրել «Կաննի» փառատոնի ղեկավարությանը, բողոքել, թե՝ հերիք չէ հայերը օկուպացրել են մեր տարածքները ու ֆիլմ են նկարել, դուք էլ դա ընդունել եք ձեր փառատոնում: Այստեղ, կարծում եմ, ֆիլմն իր գործն արեց»,- ասաց Արման Նավասրադյանը:

Դերասանն անկեղծացավ, որ ինքը դեռ չի էլ նայել ֆիլմը, բայց այն բազմաթիվ հուզական պահեր ունի: Նկարահանվել է այնպիսի վայրերում, որտեղ այլեւս արգելված է գնալ: «Արցախում ես շատ-շատ եմ եղել: Ինձ համար այս ֆիլմով չէ, որ բացահայտվել է: Կատարվածից հետո տեղեր կան, որ էլ չեմ կարող գնալ, իսկ այդ վայրերում մենք շատ նվիրական կտորներ ենք նկարահանել: Ֆիլմում կա նաեւ Շուշիի ծննդատունը, որտեղ իմ երեխան է ծնվում...»,- ասաց դերասանը՝ հուզմունքից չկարողանալով շարունակել միտքը:

Դերասան Վարդան Պետրոսյանը, որի մասնակցությունը համեմատաբար ավելի քիչ է ֆիլմում, պատմեց, որ դժվարությամբ է համաձայնել նկարահանվել: «Շատ քմահաճ եմ կինոյում նկարվելու հարցում, որովհետեւ ես ու կինոն իրար չենք համակրում, ճակատագրական հարաբերությունների մեջ ենք՝ վատ ամուսինների պես: Նորան ինձ զանգեց ու սցենար ուղարկեց, բնականաբար, մտածում էի, որ պիտի մերժեմ: Բայց հետո Նորան ջղայնացավ ու մի էնպիսի բան արեց, որ սիրտս խոցեց. նա ուղարկեց իր կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ասելով՝ անկեղծ ասած՝ ես այս ֆիլմը չէի նկարի: Արվեստի, կինոյի աշխարհում հազվադեպ մարդիկ կարող էին այդպես սիրով, բայց անկեղծությամբ վերաբերվել իրենց աշխատանքին: Այդ ֆիլմով ես Նորային ճանաչեցի՝ որպես զարմանալի ու կախարդական հոգու տեր մի մարդու, կարծում եմ՝ այս ֆիմում էլ տեսաք դուք դա»,- ասաց Վարդան Պետրոսյանը:

Խոսելով ֆիլմի աշխատանքի, դեպի Արցախ ճանապարհի ու այժմ այնտեղի որոշ տարածքների արգելված գոտի դառնալու մասին՝ Պետրոսյանն ասաց. «Ընդհանրապես մարդ ամենաշատը սիրում է այն, ինչ կորցնում է, որովհետեւ սկսում է սիրել կորցրածի սիրով: Ինձ ճիշտ հասկացեք, այս ֆիլմը կարծես ճիշտ ժամանակին դուրս եկավ, բայց լավ իմաստով, թե վատ իմաստով, կդժվարանամ ասել»:

Վարդան Պետրոսյանը նաեւ նկատեց՝ պատերազմից հետո ֆիլմի կերպարներն ու պեյզաժները բոլորովին այլ կերպ են ըմբռնվում: «Մենք հիմա այս ֆիլմին կնայենք բոլորվոին ուրիշ աչքերով: Այն մեզ համար կդառնա հիշողության մի մարգարիտ, անընդհատ մեզ կհիշեցնի մի շատ կարեւոր բանի մասին: Սա զարմանալի հայեցի կինո է: «Երբ որ քամին հանդարտվին» պատմական կինո է դառնալու: Այն պիտի սերունդների հետ խոսի Արցախի մասին: Կարծում եմ՝ շատերը այս ֆիլմը նայելուց հետո կոգեշնչվեն ու կհասկանան, որ այն կորուստը, որը մենք ունեցանք, ժամանակավոր է: Ինչ որ տեղի ունեցավ, ես դրա հետ չեմ համակերպվել ու չեմ համակերպվելու: Շատերը, որոնք հոգու խորքում կուզեն համակերպվել մեր ունեցած կորստի հետ, այս ֆիլմը նրանց թույլ չի տա»,- եզրափակեց Վարդան Պետրոսյանը:

Ֆիլմում Ալենի կերպարը մարմնավորող ֆրանսիացի դերասան Գրեգոր Քոլինը առաջին անգամ նկարահանման ժամանակ է եղել Արցախում: Խոսելով իրեն անծանոթ երկրում աշխատելու եւ տպավորությունների մասին՝ ասաց. «Ես չգիտեմ, թե ինչու էր պետք այդ ճամփորդությունը, բայց երեւի ճամփորդությունները պետք են, որ վերջապես հասնես ինքդ քեզ: Կարծում եմ՝ ինձ համար Արցախը յուրահատուկ ճամփորդություն էր, որի շնորհիվ ես կարողացա տեսնել ու բացահայտել այդ երկնային դրախտը»:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում էլ Քոլինը հայտնեց, որ հուզմունքով ու տխրությամբ է հետեւել Արցախում տեղի ունեցած զարգացումներին: Դերասանը նաեւ նկատեց՝ կատարվածի վերաբերյալ, իհարկե, ունի իր տեսակետը, սակայն դա կիսում է միայն իր ընկերների ու հարազատների հետ, իսկ հրապարակային խոսել կատարվածի մասին չի ցանկանում, քանի որ դրա մասնագետը չէ:

«Իրականում շատ բան փոխվեց իմ մեջ: Հենց սկզբից գոյություն ուներ մի բան, որի գոյությունը հարցականի տակ էր: Առաջ շատ անկայուն վիճակ էր այնտեղ, եւ խոսել ապագայի մասին հնարավոր չէ, իսկ հիմա այդ անկայունությունը շատ ավելի անորոշ է դարձել»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ: Կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը ուրախությամբ փաստեց, որ երբ 2018 թվականին ֆիլմն ընդգրկել էին ֆինանսավորում ստացող պրոյեկտների ցանկում, չէին էլ պատկերացնում, որ այն նման հաջողություններ կգրանցի: Նա նաեւ նկատեց՝ Ֆիլմի հայաստանյան ցուցադրությունը պիտի նախորդ տարի անեին, բայց հայտնի պատճառներով այն հետաձգվել էր:

«Մենք շատ ուրախ ենք, որ ֆիլմը ունեցավ հաջողություն, անկախության 30 տարիներին Հայաստանը հայկական կինոյով Կաննի միջազգային փառատոնում չէր ներկայացել: Նորայի շնորհիվ ունեցած հաջողությունը մեր հայկական կինոյի համար մեծ ձեռքբերում է: Պիտի խոստոանեմ, որ ես հուզած եմ: Վաղուց սպասում էինք այս օրվան»,- ասաց Միրզախանյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
38298 դիտում

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը