Ռուսաստանում ստեղծված տելեգրամ ալիքներում ակտիվորեն տարածվում է իմ անձնական հեռախոսահամարը․ Արման Բաբաջանյան

09/03/2021 schedule18:10

Նախօրեին մեկնարկած մեդիահարձակումները շարունակվում են՝ Ռուսաստանում ստեղծված տելեգրամ ալիքներում ակտիվորեն տարածվում է իմ անձնական հեռախոսահամարը: Հեռախոսիս տարբեր հավելվածների վրա շարունակում են ամենատարբեր բնույթի մահվան սպառնալիքներ նկարագրող հաղորդագրություններ գալ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Պատճառը, ինչպես նախօրեին պարզեցի, անցյալ շաբաթ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին իմ այս ելույթն է https://www.facebook.com/babajanyana/videos/437960940824916, որի միտքը հետևյալն էր՝ արցախյան երկրորդ պատերազմում պարտվել է ոչ միայն Հայաստանը, ոչ միայն Արցախը, այլև ռուսական զենքը։

Առհասարակ կարծում եմ՝ պատերազմում աղետալի պարտությունից հետո պետք է առավել հաճախ խոսել Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների մասին։ Մեզ պետք է հիմնավորապես հասկանալ ու գնահատել այդ հարաբերությունների որակը, նշանակությունը, կարևորությունը և հեռանկարայնությունը։

Ակնհայտորեն կա, և ես տեսել եմ Ռուսաստան, որը կարող է Հայաստանի դեմ քայլեր անել, և ես տեսել եմ Ռուսաստան, որի հետ շահերի արդյունավետ համադրմամբ Ռուսաստանին ձեռնտու կլինի գործել որպես իրական ռազմավարական դաշնակից:

Ինչ պետք է անի ստեղծված իրավիճակում Ռուսաստանը, որի համար հավասարապես կարևոր է դաշնակցային հարաբերությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Սովորական տրամաբանությունը ենթադրում է, որ հանուն մի դաշնակցի մյուս դաշնակիցների հետ հարաբերությունները չփչացնելու, բոլորի հետ հարաբերությունները պահպանելու և բոլորի հետ հավասարապես աշխատելու և սեփական դաշնակցային վարկը և հեղինակությունը պահպանելու համար գոյություն ունեցող սպառնալիքին համարժեք ինքնաբավ է դարձնում դաշնակցի պաշտպանունակությունը և ռազմավարական պոտենցիալը։

Ակնհայտ է, որ Ռուսաստանը հանուն Հայաստանի չի թշնամանալու իր մյուս դաշնակից Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և Հայաստանում պետք է այս իրողության հետ հաշվի նստեն։ Բայց սրա հետ մեկտեղ, չնայած 2000-ականներից Հայաստանում իշխանության ղեկին գտնվող Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նման առաջնորդների առկայությանը, Ռուսաստանը պետք է շահագրգռություն հանդես բերեր ոչ թե տարիների ընթացքում Հայաստանի ողջ արդյունաբերական, տրանսպորտային, էներգետիկ և կոմունիկացիոն համակարգերը կլլելու, այլ առավելագույնս օգնելու, աջակցելու և ոտքի վրա պահելու մեր երկրի անվտանգային համակարգը, Հայաստանի պաշտպանունակության մակարդակը։

Իհարկե, 25 տարի շարունակ այդ գիտակցումը Հայաստանում գրեթե բացակայել է, բայց դա որևէ կերպ չի արդարացնում իրերի ներկա դրությունը, որովհետև երբ խոսքը վերաբերում է դաշնակիցներից, իրապես դաշնակցային հարաբերություններին, դա դադարում է միայն մի կողմի պատասխանատվության հարցը լինել, ուստի ստեղծված իրավիճակն այլևս հայկական էլիտայի պատասխանատվության հարցը չէ միայն, բայցև դաշնակցի, որը Հայաստանի հզորացման մեջ տեսել է ոչ թե իր ուժը, իր հզորությունը, այլ տեսել է իր սպառնալիքը, թե այդպիսով կարող է կորցնել Հայաստանը, Հայաստանի նկատմամբ տոտալ վերահսկողությունը։

Ռուսաստանն ինքը պետք է չհանդուրժեր Հայաստանի հետ հարաբերությունների այս որակը։ Դաշնակցային մտածողությունը, պատկերացումները, պատասխանատվությունը հենց դրա մասին են: Հզոր, զարգացած ժողովրդավար Հայաստանն իրականում չէր նշանակելու և հետայսու ևս չի նշանակելու Ռուսաստանի համար Հայաստանի կորուստ։ Հայաստանը ոչ մի տեղ չի փախչելու, ռուսական կողմնորոշումն ու համակրանքը Ռուսաստանի հանդեպ պատմականորեն մեր գեների մեջ են։ Հակառակը, հզոր ու անվտանգային իմաստով ինքնաբավ Հայաստանը թույլ կտար և տալու է Ռուսաստանին ավելի ինքնավստահ խոսել Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

Երկու տարի առաջ Մոսկվայում՝ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղի նիստում կայացած մի շատ հետաքրքիր քննարկման ժամանակ, խոսք վերցրի առ այն, որ Հայաստանի հեղափոխությունից Մոսկվայում ոչ թե պետք է վախենան, ոչ թե պետք է զգուշանալ, այլ հակառակը, Հայաստանի հեղափոխությունը, ժողովրդավարությունը Ռուսաստանը կարող է դարձնել իր կարևոր ձեռքբերումը՝ կոտրելով այն կարծրատիպը, որ Ռուսաստանը աջակցում է բացառապես բռնապետական ռեժիմները։ ԱՄՆ-ում ՌԴ նախկին դեսպան սենատոր Կիսլյակը արագ ընկալեց ասելիքս։

Բայց հասկանալի է, որ այդ դահլիճում չէր մշակվում Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությունը, այն շատ վաղուց մշակվում է թուրք-ադրբեջանական մտքի գերակայությամբ, և մեր անելիքն այս իրավիճակում այդ հարաբերակցությունը փոխելն է, ինչ գնով էլ որ լինի, որովհետև դրա այլընտրանքը՝ ոչինչ չանելը, կործանարար է լինելու Հայաստանի համար, հայ ժողովրդի համար»,- ասված է պատգամավորի ծավալուն գրառման մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2836 դիտում

Կոտայքի մարզում 7 երիտասարդ, որոնցից 3-ը անչափահաս, ծեծի են ենթարկել 19-ամյա տղային

Վարդենյաց լեռնանցքում բուք է. իրավիճակը հանրապետության ճանապարհներին և Լարսում

ՀՀ վարչապետը ցույց է տվել ավտոմեքենաների հոսքը դեպի Երևան՝ ժամը 07։50-ին. տեսանյութ

Բարի լույս, լավ օր եւ սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Հանրապետության հրապարակում արտակարգ դեպքեր և պատահարներ չեն գրանցվել

Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը

Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան

Թրամփը Թաիլանդին և Կամբոջային սպառնացել է նոր մաքսատուրքերով

ԱՄՆ-ի համալսարաններից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 2 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորում ստացել

Սուրբ և անմահ պատարագ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ես չեմ կառչում աթոռից, մենք պատրաստ ենք ընտրություններ անցկացնել, եթե անվտանգային իրավիճակը թույլ տա. Զելենսկի

ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են, Վարդենյաց լեռնանցքում բուք է

Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր. ԲՏԱ նախարարը մանրամասնել է ու նշել՝ ինչպես պաշտպանվել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Ռուսաստան և Բելառուս

Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր հավատքի ընտրության մեջ. վարչապետ

Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ

Ամենամեծ աղանդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա շրջապատն են, որ հազարավոր մարդկանց հեռացրել են հավատքից. Փաշինյան

Թուրքիայի և ՌԴ-ի առաջնորդները հաղորդակցության պակաս չունեն. Պեսկով

Բեյրութից Երևան ուղևորվող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ պետք է լինեն․ Զելենսկի

Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում

Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են թեթև մարադատար մեքենան ու բեռնատարը. կա տուժած

Վթարային ջրանջատում Ագարակ քաղաքում

Սիդնեյի լողափերից մեկում տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել. 10 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորում ստացել

Սուրբ Գևորգում պատարագը մատուցել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը

Նոր մանրամասներ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հրապարակումներին ի պատասխան

Լոռու մարզի 3 գյուղում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Տիգրան Ավինյանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք

Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ 5 մարզում ու Երևանում հոսանքազրկումների մասին

Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան

Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան

ՀՀ վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են պատարագի

Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի

Վարդենյաց լեռնանցքում բուք է, Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ

Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի

Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանում ու մարզերում

Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը, ընկել են փայտյա հենասյուները. լուսանկար

Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է