Երևան
12 °C
Այսօր՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, լրագրողների հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը նշեց, որ մեր պարտությունները սկսվել են հոկտեմբերի 27-ից:
Խոսելով Վազգեն Սարգսյանի մասին՝ Արամ Սարգսյանը նշեց, որ եղբայրն ամաչում էր, երբ իր մասին լավ բաներ էին խոսում. «Ասում էր՝ դե վերջացրու, կարմրում էր: Նա ամեն զոհվողի հետ զոհվում էր: Առերևույթ էր, որ նա ուժեղ, կամային, վերջնական որոշումներ կայացնող մարդ էր, իր բնավորության այդ գծով էր, որ նա կարողացավ հաղթանակ բերել»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ հայտարարություններ են անում, թե 30 տարի բանակ չենք ունեցել՝ Սարգսյանը պատասխանեց. «Եթե բանակ չունեինք, այդ դեպքում 94 թվականին ինչպե՞ս եղավ, որ Ադրբեջանը պարտադրված եղավ հաշտության փաստաթուղթ ստորագրել Լեռնային Ղարաբաղի իշխանության հետ: Հայաստանը այս 30 տարիների ընթացքում նաև ձեռքբերումներ է ունեցել»:
Հարցին, թե ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը բանակի մասին տեղյակ չէ՞, քանի որ նա նույնպես հայտարարությունն է արել բանակի մասով՝ նախորդող 30 տարիների վերաբերյալ, Արամ Սարգսյանն արձագանքեց. «Ո՞վ է ասում՝ տեղյակ չէ, կամ այդ ինչ խնդիր է, որ տեղյակ չէ: Սասուն Միքայելյանը 94 թվականին հաշտության համաձայնագիրը կնքելու և հաղթանակը բերելու գործում իր անձնական լուրջ ներդրումն ունի: Ես չեմ հասկանում ձեր հարցը կամ բզբզելն ու հրահրելն ինչ ենթատեքստ ունեն»:
Անդրադառնալով ԳՇ հայտարարությանը՝ Արամ Սարգսյանը նշեց, որ բանակը քաղաքական գործընթացներին չպետք է խառնվի, և այս առումով ողջունելի չէ բանակի միջամտությունը.
«Ես երբեք էլ չեմ ողջունել քաղաքականության մեջ բանակի միջամտությունը։ Նույն մարտի 1-ին, երբ բանակը միջամտեց, բանակին հրաման տվողը հայտարարեց, որ ինքը տեղյակ չէ, որ ինքը 2 օր հետո է իմացել, որ Միքայել Հարությունյանը ինքն է ինքնագլուխ արել այդ ամենը։ Այն դեպքում, երբ Միքայել Հարությունյանը այդ ժամանակ Թիֆլիսում էր, ու նրան ինչում ասես կարելի է մեղադրել, բացի քաղաքական լինելուց: Տեսնում եմ քաղաքական բզբզողների, ովքեր չեն թաքցնում հեղաշրջումների հանդեպ իրենց հակվածությունը: Գտնում եմ, որ դա ոչ մի լավ բանի չի բերի: Գտնում եմ, որ նույն կերպ Օնիկ Գասպարյանը կհայտնվի այն կարգավիճակում, որում հայտնվեց Միքայել Հարությունյանը։ Ընդհանրապես, այս կյանքն ինձ սովորեցրել է՝ ինչ ցանես, այն էլ հնձելու ես։ Եթե հեղաշրջում, չարություն, վրեժխնդրություն ես ցանում, դա էլ հնձում ես։ Բարություն ուղարկիր, մարդկանց գնահատիր, ու քեզ էլ կգնահատեն»:
Արամ Սարգսյանը նշեց՝ Վազգեն Սարգսյանի պարագայում երկրի ղեկավարությունը չէր կարող լարվածություն ունենալ ԳՇ-ի հետ:
Հարցին՝ եղե՞լ է ռազմական հեղաշրջման փորձ, Սարգսյանը նշեց. «Հայտարարությունը քաղաքական գործընթացներին միջամտել է, ինչը օրենքով արգելված է։ Ի՞նչ է նշանակում՝ դա փորձ է, թե փորձ չէ։ Եթե փորձը անում են ու հաջողվում է, դա արդեն ռազմական հեղաշրջում է։ Հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է։ Բարեբախտաբար, այդ փորձը չի վերածվել տանկեր քաղաք իջնելու։ Եթե իջեցվեր, դա կլիներ արդեն ռազմական հեղաշրջման իրացում»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT