Դրանք ի՞նչ դատախազ

15/01/2011 schedule21:43

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի դատը։ Սկզբում ցուցմունք տվեց Արգավանդի խաչմերուկում Գագիկ եւ Վարդան Ջհանգիրյանների վրա կազմակերպված հարձակման ականատես, տաքսու վարորդ Գրիգոր Զաքարյանը։ Նա պատմեց, թե ինչպես է տեղի ունեցել հարձակումը Ջհանգիրյանների վրա։ Իսկ նրանից հետո ցուցմունք տվեց Գագիկ Ջհանգիրյանի օգնական Կարեն Հովհաննիսյանը, ով եւս հարձակման, այնուհետեւ նաեւ ոստիկանության 6-րդ վարչությունում տեղի ունեցած իրադարձությունների ականատես է եղել։ Փետրվարի 23-ին տեղի ունեցածը պատմելիս, երբ Հովհաննիսյանը հասավ 6-րդ վարչությունում տեղի ունեցածին, նա մի պահ չցանկացավ այնտեղ կատարվածի մասին պատմել. «Չէի ցանկանա պատմել, թե 6-րդ վարչությունում ինչ եղավ, որովհետեւ Ջհանգիրյանը ինձ համար ոչ թե որպես սովորական ղեկավար է եղել, այլ ինչպես հորեղբայր, համ էլ դահլիճում նստած է նաեւ նրա աղջիկը»,- ասաց Հովհաննիսյանը։ Ջհանգիրյանի հորդորից հետո, սակայն, նա շարունակեց պատմել։ 6-րդ վարչությունում կատարվածի մասին նրա պատմածը ներկայացնենք ամբողջությամբ. «Պարոն Ջհանգիրյանին մտցրեցին ներս (6-րդ վարչության նախասրահ,- Վ.Հ.)։ Ես չգիտեմ` խփելով թե «պատկատով» (ոտքերին հարվածելով,- Վ.Հ.), նրան գցեցին գետնին։ Այդ տղաները, ովքեր ինձ էին ուղեկցում, նրանք էլ անակնկալի եկան։ Թեւերս միանգամից ոլորեցին եւ ինձ կռացած մտցրեցին ներս` նախասրահ։ Աջ կողմում գտնվող անցագրային կետի պատուհանիկի մոտ այդպես պահում էին։ Այդ ժամանակ Վարդանին (Ջհանգիրյան,- Վ.Հ.) բերեցին պառկացրին գետնին եւ սկսեցին նրանց երկուսին խփել։ Այդտեղ եղած 6-րդ վարչության աշխատողների մի մասը գոռում էին` արա՛, էս ի՞նչ եք անում, հո չե՞ք գժվե։ Երբ պարոն Ջհանգիրյանին մի պահ բարձրացրին, նա այդ ժամանակ նոր տեսավ, որ եղբայրը իր կողքին է, եւ նրան եւս ծեծում են։ Պարոն Ջհանգիրյանն ասաց` տղաներ, ես ի՞նչ եք անում, ախպորս մի՛ խփեք, նա ողնաշարից հիվանդ է։ Այդ ժամանակ ավելի ուժգին եւ ինտենսիվ սկսեցին Վարդանին ծեծել»,- պատմեց գլխավոր դատախազի նախկին տեղակալի օգնականը։ Նա, դիմելով մեղադրող Կորյուն Փիլոյանին, հատուկ ընդգծեց, որ Գագիկ Ջհանգիրյանին ծեծողները նրան հարվածել են «Քու դատախազ...» արտահայտություններով։ Այսինքն, նրանք խնդիր են ունեցել ոչ թե Ջհանգիրյանի անձի հետ, այլ նրա պաշտոնի։ Երբ Հովհաննիսյանը, շրջվելով Փիլոյանի կողմը, պատմեց այս մասին, այդ ժամանակ Ջհանգիրյանը տեղից արձագանքեց. «Տո դրանց ի՞նչ ես ասում, դրանք ի՞նչ դատախազ»։ Այդ ժամանակ դատավոր Ժորա Վարդանյանը փորձեց միջամտել` պահանջելով լռել նաեւ Ջհանգիրյանից, ու իր բաժինն էլ ստացավ. «Չէ, դուք դատավոր եք, ինքն էլ (Փիլոյանը,- Վ.Հ.) դատախազ է»,- Վարդանյանի երեսին նետեց Ջհանգիրյանը։ Ինչեւէ, Փիլոյանին հիմնականում հետաքրքրում էր, թե ինչո՞ւ Հովհաննիսյանն իր առաջին ցուցմունքում ծեծի մասին չի պատմել։ Ըստ վկայի, ինքը ուղղակի կարծել է, թե տեղի ունեցածը թյուրիմացություն է եւ կհարթվի-կգնա, ու չի ցանկացել, որ տեղի ունեցածը փաստաթղթավորվի։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 18-ին` ժամը 14.00-ին։

Տպել
598 դիտում

Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է․ Պատել

Երևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները. կան բերման ենթարկվածներ

2-6-ժամյա հոսանքազրկումներ՝ Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն. ինչ է նախատեսվում

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

Քաղաքացին մոտ 7 մետրից ընկել է փոսը. նրան դուրս են բերել, հոսպիտալացրել

Ի՞նչն է օրհնում Բագրատ Գալստանյանը և ի՞նչը նզովում. որտե՞ղ է սկսվում և վերջանում նրա համար սիրո և ատելության սահմանը

ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը հնարավոր․ Պատել

Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները

Սևանա լճի մակարդակը բարձրացել է

Առաջնահերթ է հարաբերություններ կառուցել հետխորհրդային տարածքում ձևավորված անկախ պետությունների հետ․ Պուտին

Որքան էլ ոմանց սրտով չլինի, մեր ժողովուրդն արժանի է նորմալ ապրելուն, և ամեն ինչ անելու ենք, որ այդ օրը շուտ գա․ Թունյան

Նոր կառուցվող էլիտար թաղամասի 18 հարկանի շենքի բակում տղամարդու դի է հայտնաբերվել

Վստահ ենք, որ ճիշտ ճանապահին ենք․ Երևանյան լճի հարակից տարածքում շուրջ 130 հասուն ծառ և ավելի քան 2000 թուփ է տնկվել

Այս մարդիկ ներկայացնում են եկեղեցի՞ն, թե՞ փարիսեցիների շարքին են դասվում. ինչ նպատակ է հետապնդում Գալստանյանի շարժումը

Ադրբեջանում հրաբուխ է ժայթքել

Կոտրել են վճարային տերմինալի փականը, գաղտնի հափշտակել մոտ 3 մլն դրամ

Շենքի տանիքի կառուցատարրերն ու մետաղյա թիթեղը թուլացել, կախվել են

ՀԲ ներկայացուցիչները Ավինյանի հետ զրույցում պատրաստակամություն են հայտնել ծրագրերը տեղափոխել գործնական փուլ

2-րդ փուլ անցած 106 հայտից կընտրվի 42 սկսնակ գործարար, թափանցիկությունը և գումարի արդարացի բաշխումը կարևոր է․ Հակոբյան

Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով

Խորհրդարան այցելած Նեպալի պատվիրակությանը ներկայացվել է Ակադեմիական քաղաքի ծրագիրը

ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն

7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից

Վաղը Երևանի ավագանին նիստ կգումարի. օրակարգային է Երվանդ Մանարյանի արձանի տեղադրման հարցը

Հանրային համերաշխության տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի իրավահավասարության երաշխավորումը․ Անահիտ Մանասյան

Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել

Աշխատանքներ կատարելիս տրակտորը կողաշրջվել է. ճանապարհի հենապատը փլուզվել է

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

Արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն»-ը նոր տնօրեն ունի

Մեծ հաշվով ՄԻԵԴ-ի վճիռները նաև ինդիկատոր են, թե բարեփոխումներն ինչպես են ընթանում և կյանքի կոչվում․ վարչապետ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիա

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ալբանիա

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին․ Իեն Բորջը՝ Ալեն Սիմոնյանին

Ավելի վաղ միջադեպ է տեղի ունեցել․ 50-ամյա տղամարդը հայտնել է՝ ինչու է կրակել մեքենաների վրա (տեսանյութ)

Հովտային շրջաններում աշնանացան ցորենը ծաղկել է․ առանձին վայրերում կարկուտը էական վնաս է հասցրել մշակաբույսերին

Հայտնի են 2024 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով ավարտական քննությունների օրերը

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել․ կա տուժած

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը կեղծ սքրինշոթ է տարածել. Հասմիկ Հակոբյանը հերքել է զրպարտությունը (լուսանկար)

Սիսիան Պօղոսեանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից