Երևան
12 °C
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին՝ արդյոք պատրաստվում է հրաժարական տալ, նշեց, որ՝ ոչ: Հարցին՝ ինչպես է վերաբերում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների տրամադրվածությանն իր նկատմամբ, Վարդազարյանը նշեց. «Գնահատում եմ առնվազն ագրեսիվ: Բայց պատճառը չգիտեմ»:
Վարդազարյանը լրագրողների հետ զրույցում ևս մեկ անգամ հաստատեց, որ քաղաքական հարցերի չի պատասխանելու և չպատասխանեց ԳՇ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցերին. «Որպես ՀՀ քաղաքացի՝ կարող եմ ասել, որ կլոր սեղանի շուրջ կարելի է լուծել ցանկացած ճգնաժամ»:
Դատական բարեփոխումների մասին խոսելով, և դիտարկմանը, որ վարչապետի կամ ցանկացած քաղաքացու նկատմամբ մահափորձի հայտարարություն անող մարդը չի կալանավորվում, իսկ մյուսն անում է այդ հայտարարությունը և կալանավորվում՝ նշեց, որ դատական համակարգում խոր ճգնաժամ չկա. «Դուք վերաքննիչ դատարանը չեք, որ գնահատական տաք դատավորի կողմից կայացրած որոշմանը: Դրա համար կա վերաքննիչ դատարան, վճռաբեկ դատարան, վերադաս դատարանները կարող են պատասխանել այդ հարցին՝ դատավոր ճիշտ է եղել, թե սխալ: Ո՛չ ես, ո՛չ լրագրողները, ո՛չ ԱԺ պատգամավորները, ո՛չ քաղաքական գործիչները, ո՛չ քաղհասարակությունն իրավասու չեն դատավորի կայացրած որոշմանը տալ գնահատական»:
Լրագրողի այն հարցին՝ ինչու դատական համակարգում կա իրավիճակ, երբ դատավորի ամսական եկամուտը ընդհանուր կարողություններից մեծ է, Վարդազարյանը նշեց, որ այդ հարցը պետք է տալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կամ դատավորներին. «Եթե կոռուպցիոն ռիսկեր տեսնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, վարույթ հարուցի և ներկայացնի ԲԴԽ, ապա ԲԴԽ-ն կպատասխանի այդ հարցին: Ես ինչպես կարող եմ ԱԺ-ի միջանցքում պատասխանել վերացական հարցին»:
Մարտի 1-ի գործով արդեն մոտ երկու տարի է ձգձգվող դատական նիստերի մասին նույնպես Վարդազարյանը կարծիք չհայտնեց՝ պնդելով, որ ինքն իրավասու չէ այդ հարցին պատասխանել. «Ես իրավասու չեմ միջամտել և պատասխանել կապված կոնկրետ քաղաքացիական, քրեական կամ վարչական գործերով»:
Խոսելով Գագիկ Ջhանգիրյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցնելու հարցի մասին՝ Ռուբեն Վարդազարյանը նշեց, որ Ջհանգիրյանը աշխատում է ԲԴԽ-ում. «Այս փուլում նման հարց օրակարգում չկա, կա ընդամենը մեկ հայց, երբ դատավորներից մեկը հայց է ներկայացրել վարչական դատարան իմ դեմ՝ պարտավորեցնելով ինձ դադարեցնել Գագիկ Ջhանգիրյանի լիազորությունները: Սպասում ենք դատարանի ակտին: Ես հայցադիմումն ընթերցել եմ, բայց չեմ ուզում պատասխանել հիմնավոր լինելու մասին հարցերին»: Խոսելով Ջհանգիրյանի հետ աշխատանքի մասին՝ ԲԴԽ նախագահը նշեց, որ ինքը կարծում է՝ կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո ԱԺ-ն իրավասու չէր ընտրել Ջհանգիրյանին՝ որպես ԲԴԽ անդամի. «Բայց ես հայտարարությունն այդ արել եմ, երբ պարոն Ջհանգիրյանի թեկնածության մասին լուրեր էին պտտվում, և նա պաշտոնապես թեկնածու չէր: Երբ նա պաշտոնապես դարձավ ԲԴԽ անդամի թեկնածու, ես որևէ հայտարարություն պարոն Ջհանգիրյանի մասին չեմ արել, դրսևորել եմ զսպվածություն, որը պարտադրված է օրենքով»:
Նկատառմանը՝ Գագիկ Հարությունյանի նշանակումն էլ էր ապօրինի՝ որպես ԲԴԽ նախագահ, Վարդազարյանն ասաց. «Գագիկ Հարությունյանի նշանակման հետ կապված նույնպես կային խնդիրներ, հայց կար ներկայացված դատարան, սակայն նրա հրաժարականից հետո հայցվորը հայցից հրաժարվեց»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT