Երևան
12 °C
Կորոնավիրուսի պատճառով 2020 թ. ամենատուժած ոլորտը՝ զբոսաշրջությունը սկսում է վերականգնվել: Արտագնա տուրիզմի համար որոշ երկրներ տեւական ժամանակ է արդեն բացել են սահմանները ՀՀ քաղաքացիների համար, եւ տուրիստական գործակալություններում իրավիճակը սկսում է կարգավորվել:
«Vardan travel» տուրիստական ընկերության հիմնադիր Վարդան Սարգսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ կան մի շարք երկրներ, որտեղ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն մեկնելու՝ Եգիպտոս, ԱՄԷ, Մալդիվյան կղզիներ, Տանզանիա, Բրազիլիա, շուտով կբացվի նաեւ Շրի Լանկան: Մնացած բոլոր ուղղությունները դեռ փակ են:
«Յուրաքանչյուր երկիր ունի իր կանոնները՝ մեկնելուց առաջ պարտադիր պետք է կորոնավիրուսի թեստ հանձնել եւ բացասական թուղթը ձեռքիդ իրավունք ունես թռիչք կատարել տվյալ երկիր: Իսկ հետադարձին «Զվարթնոց» օդանավակայանում է պարտադիր թեստ հանձնելը»,- ասաց նա: Սարգսյանը հայտնեց, որ իր հիմնադրած տուրիստական գործակալությունում շարժ կա, եւ այս պահին շատերը ապահովության համար ցանկանում են խմբային ճանապարհորդություններով մեկնել. «Առաջիկա ամիսներին օրինակ՝ ինձ հետ շատ խմբեր կան այլ երկրներ մեկնող ու կարելի է ասել, որ բոլոր խմբերով այցելություններն ամբողջովին վաճառված են»:
Հարցին՝ միայն արտագնա՞ տուրիզմով են զբաղվում, նա պատասխանեց. «Մենք ունենք տուրեր նաեւ Հայաստանի մեջ՝ ՀՀ քաղաքացիների համար: Նրանք ամսվա մեջ 1-2 անգամ այցելում են տարբեր վայրեր: Սրա նպատակն է, որ այն մարդիկ, ովքեր դուրս գնալու հնարավորություն չունեն կամ ունեն, բայց Հայաստանն են ուզում բացահայտել՝ այցելեն տարբեր մարզեր, շրջաններ: Օրինակ՝ մարտի 6-ին մենք առաջին ճանապարհորդությունն ունենք դեպի 3 քաղաքներ, որոնցից մեկը Դիլիջանն է, եւ բոլոր տեղերը վաճառված են»:
Ընկերության տնօրենն ընդգծեց՝ մարդիկ ուզում են ճանապարհորդել եւ այդ պատճառով ապրիլից սկսած արդեն ամսվա մեջ կլինեն 4-5 եւ ավելի ուղղություններ. «Ես ինքս էլ մինչեւ ճանապարհորդություններն այդքան չէի բացահայտել մեր հայրենիքը եւ այնքան է ինձ դուր եկել ներգնա տուրերը, որ հաճույքով կազմակերպում եմ դրանք: Ցավոք սրտի շատերը մեր երկրում՝ այդ թվում՝ ես տեղյակ չենք եղել, որ մեր երկրում կան այդքան հետաքրքիր վայրեր»:
Նրա կարծիքով՝ օտարերկրյա զբոսաշրջիկների առումով շարժն այս պահին շատ քիչ է:
Հարցին՝ կարելի՞ է արձանագրել, որ զբոսաշրջության ոլորտը սկսվում է վերականգնվել, Սարգսյանը դրական պատասխան տվեց:
Նրա խոսքով՝ ծովափնյա հանգստի առումով առաջին տեղում շարունակում է մնալ Եգիպտոսը, քանի որ մատչելի է եւ փաթեթների մեջ ամեն ինչ ներառված է. «Ես տեղյակ եմ, որ բավական շատ մարդ է մեկնում հանգստի»:
«One way tour» տուրիստական ընկերության հիմնադիր Մաթեւոս Բարսեղյանը մեր զրույցում նշեց, որ որոշ երկրների հետ սահմանները բացելուց հետո փոքր քանակությամբ օտարերկրյա զբոսաշրջիկներ այցելում են Հայաստան. «Մեծ մասն ավելի շատ գործնական նպատակով են գալիս»:
Բարսեղյանն ասաց, որ մի քանի ամսից կկարողանան համեմատել, թե ընդհանուր առմամբ որքանով է զբոսաշրջությունն ակտիվացել:
Ընկերությունը հիմնականում զբաղվում է ներգնա տուրիզմով: Նա հայտնեց, որ նախորդ տարվա պես վախ չկա հանգստի գնալու համար. «Այս ժամանակահատվածում մարդիկ հիմնականում նախընտրում են կարճ ուղղությունները՝ Ծաղկաձոր, Դիլիջան, Ջերմուկ: Բայց, ցավոք, մեր հարավային հատվածը կարող է պասիվանալ՝ անվտանգության տեսանկյունից»:
Հարցին՝ ի՞նչ է անհրաժեշտ, որ գոնե հասնենք 2019-ի զբոսաշրջության ակտիվության մակարդակին Բարսեղյանը պատասխանեց. «Պետք է քաղաքական իրավիճակն առաջնահերթ կարգավորվի: Այս անկայուն վիճակն ազդում է տուրիզմի վրա, իսկ տուրիզմն այն ոլորտներից է, որ ամենաշուտն է զգում խնդիրները: Կայունանալուց հետո անհրաժեշտ է արտերկրում գովազդներ անել, երկիրը ներկայացնել՝ ինչպես մեր հարեւան Վրաստանն է անում: Պետք է Հայաստանը ներկայացնել որպես ապահով երկիր, նշել, որ բոլոր սանիտարահիգիենիկ միջոցառումները կատարվում են հյուրանոցներում եւ պատրաստ ենք հյուրերին հյուրընկալել»:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ զբոսաշրջության ոլորտում փոքր- ինչ ակտիվություն է նկատվում եւ հույս կա, որ ոլորտը կվերականգնվի: Նա ընդգծեց՝ դեռեւս բոլոր երկրները չէ, որ բացել են սահմանները. «Բացի այդ ոչ բոլոր երկրներում են Հայաստանը դիտում որպես անվտանգ երկիր, ցավոք, դեռեւս խորհուրդ չտրվող երկրների ցանկում ենք, թե՛ կորոնավիրուսի հետ կապված, թե՛ պատերազմի»:
Ապրեսյանն ասաց, որ այստեղ թե՛ առողջապահության նախարարությունը, թե՛ ԱԳՆ-ն, թե՛ զբոսաշրջության կոմիտեն շատ անելիքներ ունեն. «Պետք է աշխարհը տեսնի, որ այստեղ ե՛ւ ցուցանիշներով, ե՛ւ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներով այն մակարդակին ենք հասել, որ մեզ կարելի է հանել այդ խորհուրդ չտրվող երկրների ցանկից: Զուգահեռ ԱԳՆ-ն, զբոսաշրջության կոմիտեն իրենց խողովակներով պետք է ասեն՝ մեզ մոտ արդեն այս վիճակն է, հանեք մեզ այդ երկրների ցանկից: Արագ է պետք գործել, այլապես սեզոն կկորցնենք»:
Ապրեսյանի խոսքով՝ նախորդ տարվա զրոյական վիճակի համեմատ արտագնա տուրիզմի վիճակը լավ է, բայց 2019-ի ցուցանիշի համեմատ պասիվություն կա. «Որտեղ սահմանները բաց է, որոշակի աշխուժություն է նկատվում՝ Եգիպտոս, ԱՄԷ, իսկ մնացած ուղղությունները փակ են»:
Խոսելով ներգնա տուրիզմի մասին ֆեդերացիայի նախագահն ասաց, որ հիմա Հայաստանում ակտիվ են այն վայրերը, որտեղ ձմեռային հանգստի հնարավորություն կա՝ հիմնականում Ծաղկաձոր, Ջերմուկ, որն ավելի շատ առողջարանային է. «Անցած տարի մի փոքր ակտիվություն եղավ, հայերը ներգնա տուրիզմով էին հետաքրքրվում, աշխուժությունը նկատելի էր»:
Նրա կարծիքով՝ ոլորտի վերականգնման համար շատ կարեւոր է բոլոր ուղղություններով չվերթները վերականգնելը. «Պետք է նաեւ վերականգնել վիզային ռեժիմը՝ առնվազն մինչեւ կորոնավիրուսը եղած մակարդակին պետք է բերել, եթե այս պահին անվտանգության հետ կապված հարցեր չի առաջացնի»:
Ապրեսյանն ընդգծեց՝ շատ կարեւոր է, որ համաշխարհային շուկայում ագրեսիվ մարքեթինգ իրականացվի, քանի որ այն երկրներում, որտեղ զբոսաշրջությունը գերակայություն է՝ ձգտում են այս կանգից հետո իրենց դիրքերը շուկայում վերականգնել, նոր շուկաներ ստեղծել, ու Հայաստանն այդ գործընթացից չպետք է հետ մնա:
«Մի կարեւոր բան էլ ասեմ. հանրությունը պետք է պաշտոնապես տեղեկացվի, թե պատերազմից հետո ինչ վիճակում ենք: Օրինակ՝ ներգնա զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները չգիտեն, թե որ ուղղությունն է վտանգավոր, ինչպիսի փաթեթներ ձեւավորել, որ ուղղությունները ներգրավեն: Ասեկոսեների մակարդակով շատերը մտածում են այս կամ այն ուղղությամբ վտանգավոր կարող է լինել ու շատ կարեւոր է, որ պաշտոնապես իրավասու մարմինը հայտարարի, որ սա է իրավիճակը»,- ասաց Ապրեսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT