Երիտասարդները, փորձառուները և Պատրիկեևը․ Կիևում ավարտվեց ըմբշամարտի միջազգային մրցաշարը

01/03/2021 schedule18:05

Փետրվարի 26-28-ը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի ունեցավ ըմբշամարտի ամենամյա միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին նաև հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտերի Հայաստանի հավաքականները՝ 24 մարզիկներով (13 հունահռոմեական, 11՝ ազատոճային)։ Հայ հունահռոմեականները ըմբիշներև Կիևից վերադառնում են 4 մեդալներով․ Մալխաս Ամոյանը դարձավ մրցաշարի հաղթող, Կարապետ Չալյանը զբաղեցրեց երրորդ տեղը, իսկ Գևորգ Ղարիբյանն ու Հրաչյա Պողոսյանը բավարարվեցին երրորդ տեղով։ Ազատոճայիններից մեդալակիր դարձավ միայն Հովհաննես Մխիթարյանը․ նա զբաղեցրեց երրորդ տեղը։

Կիևի մրցաշարը հավաքականի մարզիչների համար հետաքրքիր էր մի քանի տեսանկյունից․ առջևում վարկանիշային մրցաշարերն են, և պետք էր հասկանալ, թե այն քաշային կարգերում, որտեղ հավաքականն ունի 2-3 հավասարազոր թեկնածուներ, ինչ ընտրություն կատարել։ Հունահռոմեականների մարզիչները պետք է նաև գործի մեջ տեսնեին առաջատարներին։ Բացի այդ, երկու հավաքականներն էլ պետք է փորձարկեին հավաքականի մոտակա ռեզերվը, հնարավորություն տային երիտասարդներին, ինչպես նաև որոշակի փորձարկումներ անեին։

Օլիմպիական հեռանկարներ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչները պետք է կողմնորոշվեին թե երկու քաշային կարգերում՝ 60 և 67 կգ, որ մարզիկներին են հնարավորություն տալու մասնակցել առաջին վարկանիշային մրցաշարին։ 60 կգ քաշային կարգում հեռակա պայքար էր Արմեն Մելքիյանի և Գևորգ Ղարիբյանի, 67 կգ քաշային կարգում՝ Սլավիկ Գալստյանի և Կարեն Ասլանյանի։

Մելիքյանը երկու վստահ հաղթանակներ տարավ, այդ թվում՝ վրացի Շավաձեի նկատմամբ, բայց հետո պարտվեց ուկրաինացի Պետրիկին, մեդալ չնվաճեց։ Ղարիբյանը ևս եզրափակիչ չհասավ, նա զիջեց իրանցի Նեջատիին, որը հետագայում դարձավ մրցաշարի հաղթող։ Սակայն հետո Եվրոպայի 2020թ․-ի չեմպիոնը երկու վստահ հաղթանակ տարավ ու բրոնզե մեդալ նվաճեց։ Այստեղ, կարծես, կասկած չկա․ Ղարիբյանն ավելի նպատակահարմար դիրքում է վարկանիշային մրցաշարերից առաջ։

Իսկ ահա Գալստյան- Ասլանյան հեռակա դիմակայությունը միանշանակ պատասխան չտվեց․ եթե հայ ըմբիշները երեքական հաղթանակ տանեին, կիսաեզրափակչում կհանդիպեին իրար, բայց երկուսն էլ կանգնեցին քառորդ եզրափակիչ փուլում։ Սլավիկը զիջեց վրացի Ռամազ Զոիձեին, որը հետո դարձավ մրցաշարի հաղթող։ Կարենը երկու հաղթանակ տարավ, բայց հետո վնասվածք ստացավ ու այլևս գորգ դուրս չեկավ։ Գալստյանը հետագայում պայքարեց բրոնզե մեդալի համար, բայց ղրղզ Իսմայիլովի հետ գրեթե հաղթած գոտեմարտի վերջնամասում գլխով հարվածեց մրցակցին, ինչի համար մրցավարները նկատողություն տվեցին Սլավիկին և հաղթանակը շնորհեցին ղրղզ մարզիկին։ 

Ազատ ոճի ըմբշամարտում մարզիչները 74 կգ քաշային կարգում երեք ըմբիշների փորձարկեցին։ Նրանցից միայն մեկին՝ Արման Անդրեասյանին հաջողվեց երկու գոտեմարտից ավել անցկացնել։ Այս քշաային կարգում մեծ մրցակցություն էր (41 ըմբիշ)։ Վարուժան Կաջոյանը զիջեց հենց մեկնարկում։ Հրայր Ալիխանյանը սկզբում հաղթեց լեհ մրցակցին,բայց 1/16 եզրափակչի համառ պայքարում պարտվեց բուլղարացի Ումարփաշաևին։ Անդրեասյանը ևս պարտվեց իր երկրորդ գոտեմարտում՝ թուրք հանրահայտ ըմբիշ Սոներ Դեմիրթաշին, բայց վատ չգոտեմարտեց. Զիջեց համառ պայքարում՝ 1-3 հաշվով։ Սփոփիչ գոտեմարտերում վստահ հաղթանակներ տարավ ղրղզ և ուզբեկ մրցակիցների նկատմամբ, բայց բրոնզե մեդալի համար գոտեմարտում 0-10 հաշվով պարտվեց վրացի Սուլավային։ Հավանաբար մարզիչները դեռ կմտածեն՝ ում ուղարկեն վարկանիշային մրցաշարերի․ Ալիխանյանն ու Անդրեասյանը այս պահին իրենց ներուժով գրեթե հավասար են։ 

Փորձառուները

Հունահռոմեական ոճի հավաքականի կազմում Կիև էին մեկնել հավաքականի մի շարք առաջին համարներ։ Տհաճ անակնկալ էր Արթուր Ալեքսանյանի ելույթը․ նա կիսաեզրափակչում զիջեց ղրղզ Ջուզուսպբեկովին։ Ընդ որում, հաղթում էր 5-0 հաշվով, բայց հետո երկրորդ մրցափուլում պարտերում գործելիս մրցավարները կանոնների խախտում նկատեցին Ալեքսանյանի գործողություններում, երկու միավոր տվեցին մրցակցին, դրանից հետո էլ Արթուրը կոպիտ սխալ թույլ տվեց, ու մրցակիցը ևս 4 միավոր վաստակեց։ Վերջին շրջանում մրցավարները հաճախ են Ալեքսանյանին տուգանում պարտերում մրցակցին ոտքով խանգարելու համար։ Դա, իհարկե, մտահոգիչ է։ Եթե նույնիսկ մրցավարների գործողություններում միտում կա, միևնույն է, պետք է ուշադիր և զգույշ լինել, որպեսզի նման առիթ անգամ նրանք չունենան։ Ալեքսանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտի դուրս չեկավ։ Մինչև օլիմպիական խաղերը դեռ ժամանակ կա մարզավիճակը բարելավելու և թերությունները շտկելու համար։

Ուրախացրեց Մալխաս Ամոյանը։ Ոչ օլիմպիական՝ 72 կգ քաշային կարգում նա հերթական անգամ ապացուցեց, որ պատրաստ է մեծ նվաճումների։ Տպավորիչ էր հատկապես եզրափակչում օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Շմագի Բոլկբաձեի նկատմամբ տարած հաղթանակը (9-1): Ամոյանը, անկասկած, հաջորդ օլիմպիական մրցափուլում կարող է փորձել հաստատվել օլիմպիական քաշային կարգում (հավանաբար՝ 77 կգ քաշային կարգում)։

Իր հնարավորությունների սահմաններում հանդես եկավ 77 կգ քաշային կարգի առաջատար Կարապետ Չալյանը։ Նա այս անգամ հանդես եկավ իր համար անսովոր՝ 82 կգ քաշային կարգում, հասավ եզրափակիչ, որտեղ պարտվեց վրացի Ռիկաձեին։ 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը մոտ էր բրոնզե մեդալ նվաճելուն, բայց հավասար գոտեմարտում զիջեց իրանցի մրցակցին։ 87 կգ քաշային կարգում հավաքականի առաջատար Արթուր Շահինյանը այս անգամ հանդես եկավ 97 կգ քաշային կարգում․ տարավ մեկ հաղթանակ, կրեց մեկ պարտություն։ 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը նորից հիասթափեցրեց՝ պարտվելով հենց առաջին գոտեմարտում։

Ազատ ոճի հավաքականում Կիև մեկնած մարզիկներից մեդալ նվաճեց միայն Հովհաննես Մխիթարյանը։ Վանաձորցի ըմբիշը սովորաբար հանդես է գալիս 86 կգ քաշային կարգում, սակայն Կիևում մրցեց 92 կգ քաշայինների հետ։ Մրցակցությունը մեծ չէր․ առաջին գոտեմարտում Մխիթարյանը հաղթեց իր թիմակից Մարզպետ Գալստյանին, հետո կիսաեզրափակչում վերջին վայրկյաններին հաղթանակը տվեց ուկրաինացի Պիդլիպինեցին։ Երրորդ տեղի համար գոտեմարտում Մխիթարյանն անհամեմատ ուժեղ էր ղրղզ Ժամգիրբեկովից։ 

79 կգ քաշային Արման Ավագյանը երկու հաղթանակ տարավ, ընդ որում, ազդրբեջանցի Յուսիֆլիին հաղթեց գեղեցիկ գոտեմարտում (10-5), բայց հետո զիջեց ուկրաինացի Միխայլովին։ 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը հենց առաջին գոտեմարտում պարտվեց ուկրաինացի փորձառու ըմբիշ Խոցյանովսկուն, որը հասավ եզրափակիչ։ Սփփոիչ գոտեմարտերում նախ հաղթեց ուզբեկ Վեյսալովին, հետո պարտվեց հունգարացի Դանիել Լիգետիին։ Այս պահին Ավագյանի ու Մաղաքյանի համար սա առավելագույնն էր։

Երիտասարդներ, փորձարկումներ և Պատրիկեև

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականում հանդես եկան երիտասարդ ըմբիշներ Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Վարուժան Գրիգորյանը (77 կգ) և Արտավազդ Վարդանյանը (82 կգ)։ Վերջին երկուսը դուրս մնացին պայքարից հետնց առաջին գոտեմարտից հետո։ Իսկ ահա Պողոսյանը իր հնարավորությունը լավ օգտագործեց։ Նա հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Օզային, հետո զիջեց վրացի Լերի Աբուլաձեին, իսկ բրոնզե մեդալի համար գոտեմարտում հաղթեց ուկրաինացի Գրուշինին։

Ազատոճային երիտասարդ ըմբիշներ Կարեն Զուրաբյանը, Ռազմիկ Պապիկյանն ու Գևորգ Թադևոսյանը չկարողացան դրսևորել իրենց լավագույն որակները։ Միայն Զուրաբյանը կարողացավ մեկ հաղթանակ տանել։

Եվ վերջապես, ազատ ոճի հավաքականի կազմում իր նորամուտը նշեց 41-ամյա Յուրի Պատրիկեևը։ Նրան հայ մարզասերները հիշում են 2000-ականներին հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականում ունեցած փայլուն ելույթներով։ Պատրիկեևը 2008թ․-ի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, 2008 և 2009թթ․-ի Եվրոպայի չեմպիոն։ Յուրան այժմ մարզվում է Հայաստանում, օգնում հունահռոմեական ոճի գերծանր քաշային ըմբիշ Օվասափյանին ու մտածում վերսկսել մարզական կարիերան, բայց՝ ազատ ոճի ըմբշամարտում։ Պատրիկեևը իր նորամուտը նշեց հաղթանակով․ 9-3 հաշվով պարտության մատնեց հերա ըմբիշ Ալտշուլերին, ընդ որում, գոտեմարտեց՝ աջ ձեռքի վիրակապով։ Բայց հաջորդ փուլում Մոլդովան ներկայացնող Ջաբրայիլովի հետ Պատրիկեևը գորգ դուրս չեկավ։ Դժվար է ասել՝ արդյոք վնասվածքը խանգարեց, թե առաջին գոտեմարտը հոգնեցրեց, թե պարզապես վետերան ըմբիշը որոշեց, որ սկզբի համար այդքանն էլ բավական է։

Տպել
942 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը