Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտեց աշխատանքները. Մայր Աթոռ

27/02/2021 schedule18:28

Փետրվարի 23-ից 26-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով: Ժողովի նիստերն ատենապետել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։

Քառօրյա ժողովի ընթացքում քննարկվել են պատերազմի հետևանքով արձանագրված կորուստների, ներքաղաքական իրավիճակի, հետպատերազմյան վտանգների, զոհվածների ընտանիքների, գերության մեջ հայտնվածների, անհայտ կորածների, պատերազմից տուժած մյուս անձանց, ինչպես նաև Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հետ առնչված խնդիրներ և անդրադարձ կատարվել հիշյալ հարցերի ուղղությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ձեռնարկվող քայլերին։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

«ԳՀԽ անդամները կարևորել են Եկեղեցու հետևողական ջանքերը՝ ի նպաստ հանրային կյանքում առկա զանազան մարտահրավերների հաղթահարման։ Կենսական նկատվեց անհրաժեշտ հոգևոր խնամքի հետ մեկտեղ շարունակելու դեռևս պատերազմի օրերին Եկեղեցու նախաձեռնած հումանիտար աջակցության ծրագրերը՝ թեթևացնելու պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրները, նպաստելու Հայաստանում ապաստան գտած արցախցի ընտանիքներին հնարավորության դեպքում վերադառնալ իրենց բնակության վայրերը։

Գերագույն հոգևոր խորհուրդն ի մասնավորի թելադրեց շարունակել գերության մեջ հայտնվածների վերադարձի և անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Մասնավոր մտահոգություն արտահայտվեց ՀՀ Զինված ուժերի հրամանատարության փետրվարի 25-ի հայտարարության և վարչապետի արձագանքին հետևած նոր լարվածության կապակցությամբ, որի առնչությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ առանձին հայտարարությամբ։

ԳՀԽ անդամներին ներկայացվեց նաև Մայր Աթոռի Կրթական հարցերով ենթախմբի զեկույցը ԿԳՄՍ նախարարության կողմից նախաձեռնված կրթական բարեփոխումների և ի մասնավորի՝ հանրակրթական դպրոցում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հետագա դասավանդման շուրջ նախարարության ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումների արդյունքների վերաբերյալ։ Տեղեկացվեց, որ ենթախումբը կրթական բարեփոխումների կարևորությունը դիտարկում է ապագա սերնդի բացառաբար հոգևոր-ազգային կրթության և դաստիարակության համատեքստում և այս ուղղությամբ պնդում է Հայոց Եկեղեցու պատմության ամբողջական ծավալով, իբրև առանձին առարկա ուսուցման անհրաժեշտությունը։ Միաժամանակ մտահոգություն արտահայտվեց պետական լիազոր համապատասխան մարմնի կողմից առարկայի առչությամբ որդեգրված ոչ ընդունելի մոտեցումների կապակցությամբ։

Գերագույն հոգևոր խորհուրդը, ընդգծելով «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման կարևորությունը, թելադրեց ենթախմբին մեկ անգամ ևս գրությամբ ԿԳՄՍ նախարարության ուշադրությանը հանձնել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման հետ կապված Եկեղեցու դիրքորոշումները։

Քննության առնվեցին նաև բարեգործական որակվող ծրագրերի շրջանակներում Մայր Աթոռի կողմից իրականացվող մի շարք ծառայությունների և աշխատանքների հետ կապված հարցեր։ Ընդգծվեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարոգործական մի շարք ծրագրեր պետական համապատասխան լիազոր կառույցի կողմից որակվել են որպես այդպիսին և աշխատանքներն այդ ուղղությամբ ընթանում են։ Միաժամանակ մտահոգությամբ արձանագրվեց, որ որոշ խնդիրներ են առաջացել Մայր Աթոռի կողմից ներկրվող ապրանքների, մասնավորապես՝ մոմի հումքի մաքսազերծման հարցում։ Առաջացած հիշյալ խնդիրների պատճառով էապես նվազել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոմերի պաշարները, ինչն առաջիկայում դժվարացնելու է եկեղեցիներում մոմավառության պատշաճ կազմակերպման գործընթացը։

Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն իրենց տարակուսանքն արտահայտեցին դրսևորված նման մոտեցումների առիթով՝ նկատի ունենալով, որ Եկեղեցին երբևէ, անգամ խորհրդային շրջանում, նման դժվարությունների առջև չի գտնվել։ Գերագույն հոգևոր խորհուրդը թելադրեց Մայր Աթոռի համապատասխան կառույցներին պետական պատկան մարմինների հետ քննարկել հիշյալ խնդիրները և հետամուտ լինել դրանց կարգավորմանը։

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում լսվեցին զեկույցներ և քննարկումներ ծավալվեցին Ազգային-Եկեղեցական ժողովի գումարման կազմակերպչական աշխատանքների, Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքի մասին։

Ներկայացվեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2020 թվականի գործունեության տեղեկագիրը։ Ժողովը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի գնահատանքի խոսքով և աղոթքով»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1247 դիտում

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին

Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին

Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները

Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը

Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության

ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան

Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած

Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը

Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում

«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է

Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն

Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին

Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը

Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան

Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը

ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն

ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն

ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր

Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում

ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն

Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին

Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան