Երևան
12 °C
Հայաստանի հավաքականը ընդամենը մեկ ամիս անց սկսելու է պայքարը 2022թ․-ի աշխարհի առաջնության որակավորման փուլում։ Հավաքականի լեգիոներներից ոմանք նոր են մտնում մրցաշարային ռիթմի մեջ, ոմանք դեռ չեն հասցրել: Վերսկսվել է Հայաստանի առաջնությունը, որտեղ հայ ֆուտբոլիստները փորձում են իրենց դրսևորել լավագույն կողմերով՝ Խոակին Կապառոսի ուշադրությանն արժանանալու համար։ Իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան զբաղված է արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստների՝ հավաքականում ներգրավելու գործով: Եվ 2021թ․-ի հավաքականի առաջին նորեկը դարձավ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Հայկական ժամանակը անդրադառնում է Սպերցյանի հեռնակարներին Հայաստանի հավաքականում և դիտարկում, թե ինչ նոր ֆուտբոլիստներ կարելի է սպասել Հայաստանի հավաքականում։
Սպերցյանը հարձակողական ոճի ֆուտբոլիստ է, արդյունավետ, լավ է իրացնում ստանդարտները։ Էդուարդն ընդամենը 20 տարեկան է, սակայն արդեն հասցրել է նորամուտը նշել Չեմպիոնների լիգայում։ Սակայն հավաքականում նրա դիրքում շատ մեծ մրցակցություն է․ Հենրիխ Մխիթարյան, Արշակ Կորյան, Վահան Բիչախչյան․․․ Եվ դժվար է պատկերացնել, որ սկզբնական փուլում Սպերցյանը կկարողանա հաղթել այդ մրցակցությունում։ Սպերցյանի հրավերը ավելի շատ ապագայի համար է։ Ինչպես նաև կազմի խորությունն ավելացնելու։ Դա չի նշանակում, որ Էդուարդը շանս չունի հիմնական կազմում խաղալու։ Եթե նա ապացուցի Կապառոսին, որ արժանի է խաղալ, իսպանացին հաստատ նրան խաղաժամանակ կտրամադրի։
Ինչ վերաբերում է Սպերցյանի ապագային, ապա նա իր կարիերայի կառուցման շատ կարևոր փուլում է։ «Կրասնոդարում» շատ լավ են աշխատում երիտասարդների հետ, եթե նա շարունակի առաջընթացը, ավելի շատ խաղաժամանակ կստանա հիմնական թիմում։ Առայժմ Սպերցյանը Առաջին դիվիզիոնում հանդես եկող «Կրասնոդար-2»-ի առաջատարն է։ Այս տարիքում շատ կարևոր է ճիշտ որոշում կայացնելը։ Նրա առջև մի քանի ընտրություն կարող է լինել ամռանը․ մնալ «Կրասնոդարում», պայքարել հիմնական կազմում իր տեղն ունենալու համար, կամ գնալ վարձավճարով Պրեմիեր լիգայի կամ Առաջին դիվիզիոնի այլ ակումբ ու փորձել այնտեղ զարգացնել իր հմտությունները։ Այս տարիքում սխալվելու իրավունք չկա․ Սպերցյանի առաջընթացը շատ կարևոր է նաև Հայաստանի հավաքականի համար, որը ապագայում կարող է լուրջ ազդեցություն ունենալ թիմի խաղի վրա։
Ինչ վերաբերում է այլ թեկնածուների, ապա պետք է դիտարկել հիմնական երեք ուղղություններ՝ Ռուսաստան, Եվրոպա և Ամերիկա։ Ռուսաստանում մեծ թվով հայ ֆուտբոլիստներ են խաղում, որոնք ՀՖՖ ուշադրության կենտրոնում են։ Առաջին հերթին խոսքը, իհարկե,Մոսկվայի ԲԿՄԱ-ի սաներ Նաիր Տիկնիզյանի և Տիգրան Ավանեսյանի, ինչպես նաև Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Արսեն Զախարյանի մասին է։ Գաղտնիք չէ, որ ՀՖՖ-ն կապի մեջ է այդ ֆուտբոլիստների հետ (Տիկնիզյանն ինքն է հաստատել այդ լուրերը), սակայն երեքն էլ այս պահին Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականների ֆուտբոլիստներ են, և դժվար է ակնկալել, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում նրանցից որևէ մեկին կտեսնենք հավաքականում։ Նախ, այդ ֆուտբոլիստներից միայն Տիկնիզյանն է, որը այս պահին կարող է միանգամից հավաքականի հիմնական կազմում ընդգրկվել, բայց նա ցանկանում է Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։ Ավանեսյանի դիրքի խաղացողը (կենտրոնական կիսապաշտպան) շատ անհրաժեշտ է հավաքականին, բայց Տիգրանը դեռ 18 տարեկան է, և իր կարիերայի կարևոր որոշումները այս պահին չի կայացնի։ Զախարյանն ընդհանրապես, 17 տարեկան է, և կարիերայի այս հատվածում ՌՈւսաստանի պատանեկան հավաքականը չի փոխի Հայաստանի պատանեկան հավաքականների հետ։ Այս ֆուտբոլիստներից հստակ պատասխան կարելի է ակնկալել 22-25 տարեկան հասակում, երբ արդեն իրենք էլ իրենց ակումբային կարիերայում կայունություն ունենան։ Այնպես որ շտապել պետք չէ, փոխարենը պետք է համբերատարություն դրսևորել։ Իհարկե, Ռուսաստանում խաղացող հայ ֆուտբոլիստների թիվը շատ է, կան հեռանակարային խաղացողներ նաև Առաջին և Երրորդ դիվիզիոններում, սակայն նրանց թեկնածությանն անդրադառնալը ճիշտ կլինի այն դեպքում, երբ նրանք որոշ հաջողությունների հասնեն թեկուզ Առաջին դիվիզիոնի մակարդակով:
Եվրոպայում խաղացող հայ ֆուտբոլիստներից այս պահին դժվար թե ինչ-որ մեկին տեսնենք հավաքականում։ Իսպանիայում հանդեսա եկող Էդուարդ Սևիկյանը Ռուսստանից է, և այդ երկրի երիտասարդական հավաքականի թեկնածու․ փաստացի նույն իրավիճակն է, ինչ Տիկնիզյանի մոտ։ Ֆրանսիայում խաղացող Մատյո Եզիկյանը այս մրցաշրջանում անկայուն ելույթներ է ունենում Լիգա 3-ում և համապատասխան մակարդակի խաղ չի ցուցադրում։ Ցավալի է, քանի որ դեռ մեկ տարի առաջ լուրջ խոսակցություններ կային Լիգա 2-ի թիմերի հետաքրքրությունների մասին։ Իսկ Եզիկյանն արդեն երիտասարդ չէ, և այս տեմպերով նրան դժվար տեսնենք հավաքականում, եթե իհարկե, լուրջ բեկում չլինի նրա կարիերայում։ Գերմանիայում են խաղում երիտասարդ Երջանիկ Ղուբասարյանն ու Գերման Կուրբաշյանը։ Երկուսն էլ 20 տարեկան են, և այս մրցաշրջանում սկսել են առաջին քայլերը կատարել մեծահասակների ֆուտբոլում՝ տեղափոխվելով 4-րդ դիվիզիոնի ակումբներ։ Եթե նրանց հաջողվի անցնել Սարգիս Ադամյանի անցած ճանապարհի գոնե կեսը՝ հասնել երկրորդ Բունդեսլիգա, ապա կարելի է սպասել նրանց նաև ազգային հավաքականում։ Մնում է հետևել նրանց կարիերային։ Երկուսն էլ հանդես են եկել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում, և կասկած չկա, որ անհրաժեշտ պահի մեծ ցանկությամբ կմիանան հավաքականին։
Ամերիկայում ևս հայ ֆուտբոլիստները քիչ չեն, ընդ որում թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Հարավային Ամերիկայում: Սակայն Ամերիկայից ժամանող ֆուտբոլիստները հավաքականում բախվում են այնպիսի երևույթի, ինչպիսին երկար թռիչքից հետո ուժերը վերականգնելն է: Պատահական չէ, որ հավաքականում այդպես էլ լուրջ հաջողությունների չհասավ Մաուրո Գևգեոզյանը, իսկ ներկայումս խնդիրներ ունի Արգենտինայում հանդես եկող ամենատաղանդավոր հայ ֆուտբոլիստը՝ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որը հավաքականում դեռ չի կարողանում խաղալ իր ներուժի թեկուզ 50 տոկոսով: Բայց նրա պես ֆուտբոլիստը, անկասկած, շատ է պետք հավաքականին: Դիեգո Ռոսսի Մարաշլյանն արդեն ընտրել է Ուրոգվայի հավաքականը, նրա կրտսեր եղբայրը կարծես թե Հայաստանի պատանեկան հավաքականի թեկնածու է, բայց թե ինչ մակարդակի ֆուտբոլիստ կարող է լինել՝ դեռ հարցական է: Ինչ վերաբերում է MLS-ի լավագույն խաղացողներից մեկին՝ Լուկաս Ձելարայանին, ապա ՀՖՖ-ն նրա հետ բանակցությունների մեջ է, սակայն այդ խաղացողը երբեք հրապարակավ չի հայտարարել իր հայ լինելու մասին: Ձելարայանը դժվար թե երբևիցե հանդես գա Արգենտինայի հավաքականում, իսկ ահա Հայաստանի հավաքականի կազմում կարող է շանս ունենալ իրեն ցույց տալու եվրոպական թիմերի սկաուտներին, սակայն 28-ամյա ֆուտբոլիստը, որը հանես է գալիս հավաքականում գերհագեցած՝ հարձակողական ոճի կիսապաշտպանի դիրքում, առայժմ չի շտապում որոշում կայացնել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT