Պոլիտեխնիկական համալսարանում ռեկտոր կընտրեն. թեկնածուներից մեկը խնդիր է տեսնում, խորհրդի քարտուղարը՝ պարզաբանում

26/02/2021 schedule00:30

Մարտի 1-ին տեղի կունենա Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի բաց մրցույթը, որին մասնակցելու համար դիմել է վեց թեկնածու` վեցն էլ նույն համալսարանից՝ տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Ամալյա Մխիթարյանը, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ ավտոմատացում ամբիոնի դոցենտ Դավիթ Ղազարյանը, գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում եւ որակի վերահսկում գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Արամ Միքայելյանը, ջերմաէներգետիկայի եւ շրջակա միջավայրի պաշտպանություն ամբիոնի դոցենտ Նորայր Հարությունյանը, հիդրոտեխնիկա բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Պարգև Բալջյանը, պրոռեկտոր Գոռ Վարդանյանը:

Նրանցից Դավիթ Ղազարյանը, սակայն, հայտարարում է, որ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի անցկացման կարգը չի պահպանվում: «Փորձ է արվել թեկնածուների համար ստեղծել ոչ հավասար պայմաններ եւ հնարավորություն չտալ հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին ծանոթանալ բոլոր թեկնածուների ներկայացրած՝ համալսարանի զարգացման հայեցակարգերին»,- պնդում է Դավիթ Ղազարյանը:

Քվեարկությունը կայանալու է 2021 թվականի մարտի 1-ին։ Իսկ ըստ կանոնակարգի՝ խորհրդի քարտուղարը ընտրության օրվանից առնվազն 7 աշխատանքային օր առաջ հավակնորդների ցուցակը պետք է ներկայացներ հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ փաստաթղթերին ծանոթանալու համար, սակայն այն տրամադրվել է ընդամենը 3 աշխատանքային օր առաջ:

«Ես երկու օր առաջ խոսել էի հոգաբարձուների խորհրդի մի շարք անդամների հետ, որոնք տեղեկացրեցին, որ դեռ չէին ստացել փաստաթղթերի ամբողջական փաթեթը։ Իմ ֆեյսբուքյան էջում բարձրաձայնեցի խնդիը, որից հետո նամակ ստացանք՝ «Հիշեցման կարգով» վերնագրով, որ մենք պետք է նախաձեռնողականություն ցուցաբերեինք ու հիմա պետք է մեր  համաձայնությունը տանք, որ փաթեթները հոգաբարձուների անդամներին փոխանցվեն: Ի՞նչ իմաստ ունի նման վերնագրով հաղորդագրություն ուղարկելը, եթե մեզ չէր էլ զգուշացվել դրա մասին: Հաղորդագրությունը ստանալուց հետո որոշ թեկնածուներ նույնիսկ անիմաստ համարեցին ընտրությունից երկու-երեք օր առաջ փաստաթղթերը հանձնել հոգաբարձուների անդամներին»,- նշեց Դավիթ Ղազարյանը:

Թեկնածուի խոսքով՝ փաթեթում, բացի կենսագրական տվյալներից ու անձնական այլ փաստաթղթերից, առկա է նաեւ տվյալ թեկնածուի՝ բուհի զարգացման հայեցակարգը, որի հիման վրա պետք է կատարվի ընտրությունը:

«Ես՝ որպես թեկնածու, դեռ տեղեկացված չեմ, թե ինչպես է անցկացվելու մրցույթը, քանի րոպե է հատկացվելու պրեզենտացիային, ինչպես է տեղի ունենալու. անորոշություններ կան, ոնց որ արհեստականորեն այնպես անեն, որ անհավասար պայմաններ ստեղծվեն»,- ասաց նա: Հարցին՝ անհավասար պայմաններ ասելով նկատի ունի, որ սա առավելապես ոչ թե անփության հետեւանք է, այլ դիտավորությա՞ն, թեկնածուն պատասխանեց.

«Կարող եմ մտածել, որ դիտավորություն է: Ես կարծում եմ՝ թեկնածուներից մեկի օգտին հնարավոր առավելություն ստանալու համար է արվել. չեմ կարող ավելի մանրամասն ասել, թե ում, քանի որ փաստեր չունեմ. կասեմ միայն, որ ղեկավար կազմի կողմից կա նախընտրած թեկնածու, ուստի եւ այս ամենը կարող եմ դիտարկել որպես լրացուցիչ առավելություն տալու հնարավորություն հենց այդ թեկնածուին»:  

Խոսելով բուհի զարգացման իր հայեցակարգի մասին՝ թեկնածուն նշեց, որ այն բազմաթիվ լուրջ փոփոխություններ է ենթադրում բուհում, որովհետեւ ներկայիս մեթոդներով առաջնորդվելով՝ շարունակել հնարավոր չէ:

«Զարգացման իմ հայեցակարգում նշել եմ, որ շատ լուրջ ուշադրություն պետք է դարձնել գիտությանն ու գիտական արդյունքների առեւտրայնացմանը, ուշադրություն պետք է դարձնել նաեւ ուսանողների համար ստարտափ էկոհամակարգը ստեղծելու եւ զարգացնելու ծրագրին, պետք է համալսարանի համար ապահովել այլընտրանքային լրացուցիչ ֆինանսական հոսքեր, առցանց կրթական ու քննական համակարգը եւս համալսարանին հարիր պետք է գործի»,- մանրամասնեց թեկնածուն:

Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Աիդա Կիրակոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ վեց թեկնածուներից երկուսը չեն ցանկացել հասանելի դարձնել եւ հոգաբարձուների խորհրդի անդամներին փոխանցել իրենց կողմից ներկայացված զարգացման հայեցակարգերը, սակայն դա չի նշանակում, որ նրանք թեկնածությունից հրաժարվել են. զարգացման հայեցակարգերը կներկայացնեն տեղում, մրցույթի ժամանակ:

Հարցին՝ հոգաբարձուների խորհրդի անդամներին փաթեթները ժամանակին չտրամադրելը անփության կամ դիտավորության հետեւանք չէ՞, Աիդա Կիրակոսյանը պատասխանեց.

«ՀԱՊՀ ռեկտորի ընտրության կարգի 16-րդ կետի երկրորդ մասի համաձայն՝ հավակնորդների ներկայացրած զարգացման հայեցակարգերը կարող են լինել հասանելի բացառապես հավակնորդների ցանկության դեպքում։ Բոլոր վեց հավակնորդները մրցույթին մասնակցելու դիմումները ներկայացնելու ժամանակ նման ցանկություն չեն հայտնել։ Նշեմ նաեւ, որ մրցույթի մասնակիցը իր զարգացման հայեցակարգը ներկայացնում է փակ ծրարով՝ մրցույթի մասնակցության համար ներկայացվող փաստաթղթերի ցանկի համաձայն։ Այդ իսկ պատճառով փակ ծրարներով ներկայացված զարգացման հայեցակարգերը որեւիցե անձ բացելու եւ դրանք հասանելի դարձնելու իրավասություն չուներ։ Հոգաբարձուների Խորհրդի որոշ անդամներ ցանկություն են հայտնել մինչեւ մրցույթի անցկացման օրը նախապես ծանոթանալու հավակնորդների զարգացման հայեցակարգերին։ Այդ իսկ պատճառով, ես՝ որպես խորհրդի քարտուղար, գրավոր դիմել եմ բոլոր վեց հավակնորդներին՝ իրենց կողմից ներկայացված զարգացման հայեցակարգերը հասանելի դարձնելու վերաբերյալ իրենց դիրքորոշումն իմանալու նպատակով։ Վեց հավակնորդներից չորսի դրական պատասխանը ստանալուց հետո նրանց կողմից ներկայացված զարգացման հայեցակարգերը դարձվել են հասանելի եւ դրանց լուսապատճենները ուղարկվել են խորհրդի բոլոր անդամներին»:

Հոգաբարձուների խորհրդի քարտուղարը հավելեց նաեւ, որ նախկինում համապատասխան գործընթացների ժամանակ հավակնորդների կողմից ներկայացված զարգացման հայեցակարգերը երբեւիցե հասանելի չեն դարձվել մինչ մրցույթի անցկացման օրը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը պաշտոնից ազատվել էր պաշտոնավարման ժամկետը լրանալու պատճառով: Այժմ ռեկտորի լիազորությունները կատարում է նույն համալսարանի ՀԱՊՀ Միջազգային համագործակցության եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Ազգաշյանը:

Մարիամ Գեւորգյան

Տպել
4915 դիտում

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)