Նախորդ 5 տարիներին անչափահասների ինքնասպանության 35 եւ ինքնասպանության փորձի 89 դեպք է գրանցվել

Ներկայումս համակարգչային խաղերը երեխաների վրա մեծ ազդեցություն ունեն: Դեռահասների մեծ մասը իրենց ազատ ժամանակը անցկացնում է համակարգչի առջև՝ չիմանալով, թե ինչպես են հայտնվում համացանցի թաքնված ծուղակներում: Այդ ծուղակներից են նաև մահաբեր խաղերը, որոնք դեռահասներին հետապնդում են սոցիալական ցանցերի միջոցով: Շատերի կարծիքով այդ խաղերն էլ հաճախ դեռահասների ինքնասպանության պատճառ են դառնում:

Մասնավորապես այս վարկածը առաջ քաշվեց մեկ ամիս առաջ տեղի ունեցած 15-ամյա տղայի ինքնասպանության դեպքից հետո: Տղայի մարմինը ոստիկանությունը գտել էր Երեւանում՝ Հրազդանի կիրճում: Ողբերգական լուրը կայծակնային արագությամբ տարածվեց սոցցանցերում և առաջ քաշեց կատարվածի պատճառների մի քանի վարկած, որոնցից գլխավորը դեռևս շարունակում է մնալ համակարգչային խաղերի ազդեցությունը («Синий кит», «Беги или умри» և այլն): Նման վարկած տղայի ինքնասպանության դեպքը քննելիս առաջադրել է նաև ՀՀ քննչական կոմիտեն: Այս մասին «Հայկական Ժամանակի» հարցմանը պատասխանելով՝ տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային և քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Վիգեն Մեսրոպյանը:

Այդ վտանգավոր խաղերի մասին 2016թ.-ին սկսեց գրել ռուսական մամուլը՝ հայտնելով, որ մահաբեր խաղերի թիրախը երեխաներն ու դեռահասներն են: Ըստ Риа Новости-ի՝ դրանք տարածվում են հատկապես ռուսական «Վկոնտակտե» (Вконтакте) սոցիալական կայքի միջոցով: Խաղն օգտատերը հեշթեգի միջոցով է գտնում, գրելով  բանալի բառերը՝ այնուհետև ստանում է հաղորդագրություն, որ արդեն խաղի մեջ է և խաղից դուրս գալու ելք չկա: Ամեն անգամ ժամը 04:20-ին երեխաներին տարբեր առաջադրանքներ են տալիս, նաեւ՝ ինքնավնասում պահանջող: Չկատարելու դեպքում մասնակիցը սպառնալիքներ է ստանում՝ օրինակ ծնողներին կամ այլ հարազատներին վնասելու մասին: Իսկ խաղը հանգուցալուծվում է ինքնասպանության առաջադրանքով:

Այս խաղերից մեկի հեղինակ 21-ամյա Ֆիլիպ Բուդեյկինը Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալվեց 2016 թվականի նոյեմբերին։ Նա մեղադրվեց 2016 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ВКонтакте-ով անչափահասների շրջանում ինքնասպանություն քարոզող քննարկումներ կազմակերպելու համար։ Խմբի մոտ 10 մասնակիցներ և ադմինիստրատորներ Բուդեյկինի դեմ ցուցմունք էին տվել։ Արդյունքում նա դատապարտվեց 3 տարի 6 ամիս ազատազրկման։

Ռուսաստանում այդ խաղերի պատճառով, ըստ տեղական լրատվամիջոցների, 2015թ.-ի նոյեմբերից 2016թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում 130 անչափահաս է ինքնասպան եղել: 2020 թվականին ինքնասպան է եղել 16 դեռահաս:

Թե Հայաստանում գրանցված ինքնասպանություններից ու ինքնասպանության փորձերից քանիսի՞ հիմքում են եղել նման խաղերը, Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ ինքնասպանության դեպքերի քննությամբ ձեռք չեն բերվել տվյալներ այն մասին, որ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի դրդապատճառ է հանդիսացել համակարգչային խաղը: Անչափահասները հիմնականում ինքնասպան են լինում սոցիալական ծանր պայմանների, ծնողների դիտողության, ծնողի մահվան փաստի հետ չհամակերպվելու պատճառով, ծնողի ուշադրությունը գրավել ցանկանալու համար, ծնողների մշտական վեճերի պատճառով: Որոշ դեպքերում էլ Քննչական կոմիտեին չի հաջողվել պարզել անչափահասների ինքնասպանության դրդապատճառը:

«Հայկական Ժամանակի» հարցմանը ի պատասխան՝ ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնում են՝ Հայաստանում 2015-ին գրանցվել է անչափահասների ինքնասպանության 10 դեպք, 2016-ին՝ 5, 2017-ին՝ 7, 2018-ին՝ 7, 2019-ին՝ 1, 2020-ին՝ 5: Ընդհանուր առմամբ՝ 35 դեպք հինգ տարում: Ինչ վերաբերում է անչափահասների ինքնասպանության փորձերին, 2015-ին գրանցվել է 23 դեպք, 2016-ին՝ 5, 2017-ին՝ 21, 2018-ին՝ 12, 2019-ին՝ 16, 2020-ին՝ 12: Ընդհանուր՝ 89 դեպք:

Քննչական կոմիտեից էլ հավելում են, որ անչափահասի ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի վիճակագրությունը այսպիսին է՝ 2016թ.-ին՝ 6, 2017թ.-ին՝ 6, 2018թ.-ին՝ 3, 2019թ.-ին՝ 5, իսկ 2020թ.-ին՝ 3 քրեական գործ (երեխաների նկատմամբ կատարված հանցագործություններով վիճակագրություն կոմիտեն վարում է 2016-ից):

Վտանգավոր համարվող համակարգչային խաղերի մասին վերջին շրջանում կրկին սկսեցին խոսել հայաստանյան մեդիափորձագետները, հոգեբանները: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի համոզմամբ՝ երեխային ընդամենը պետք է հասկացնել, որ իրականում ռեալ վտանգ այդ խաղերի հետևում չկա, և դա այնքանով կարող է վտանգավոր լինել, որքանով վախենա երեխան: Հոգեբանական գիտությունների թեկնածու Մարիա Թեւոսյանի դիտարկմամբ էլ՝ բոլոր տեսակի խնդիրներից խուսափել հնարավոր է ծնողական վերահսկողության միջոցով։ Մասնագետները ծնողներին խորհուրդ են տալիս ուշադիր լինել երեխայի հաջողություններին, անհաջողություններին, երեխայի հետ այնպիսի հարաբերություններ ստեղծել, որ նա չվախենա իր խնդիրները պատմել ծնողներին։

Հավելենք, որ «Синий кит» («Կապույտ կետը») խաղը, որի հետ կապում են անչափահասի ինքնասպանության վերջին դեպքը, համակարգչային խաղերի ցանկում չկա, միջազգային որևէ ընկերության կողմից «սերտիֆիկատ» չունի, հնարավոր չէ գտնել որոնողական համակարգում, այդուհանդերձ, երեխաներն իմանում են դրանք հայտնաբերելու գաղտնիքները:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3560 դիտում

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կարգավորվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն