«Սոս մանկական գյուղեր»-ում Արցախի գիշերօթիկներից տեղափոխված 29 երեխա է խնամվում. ծնողները ՀՀ-ում չեն կամ ազատազրկված են

23/02/2021 schedule20:00

Արցախի երկու գիշերօթիկ հաստատությունների սաներից 29-ը արդեն 5 ամիս է շարունակում են բնակվել  «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղում:

2020 թվականի արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի համար 1 գիշերօթիկի և Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի համար 2 գիշերօթիկի սաները ստիպված եղան հոկտեմբերի 3-ին  տեղափոխվել Հայաստան և հաստատվել «ՍՕՍ մանկական գյուղեր» կազմակերպության Կոտայքի մարզի գյուղ Կոտայքի մասնաճյուղում: Սկզբում տեղափոխված երեխաների թիվը  22-ն էր, հետո ավելացել է: Երեխաների հետ տեղափոխվել են նաև գիշերօթիկի 6 աշխատակիցները:

Կազմակերպության «Կոտայք» մասնաճյուղն ունի 14 առանձին տուն, 71 սան, որից 29-ը արցախցի փոքրիկներն են, յուրաքանչյուր տանը ՍՈՍ մայրիկի և ՍՈՍ մորաքրոջ հետ բնակվում է 5-7 երեխա:

«Արցախի երկու գիշերօթիկների 22 սաները և 6 աշխատակիցները դեռ շարունակում են բնակվել մեզ մոտ: Առաջին օրերից էլ հեշտ են ինտեգրվել մեր ընտանիքում, յուրաքանչյուրը տեղավորվել է առանձին տանը, մենք էլ ամեն ինչ արել ենք, որ երեխան զգա իրեն այնպես, ինչպես իրենց ընտանիքում: Սկզբնական շրջանում 22-ն էին, հետո դարձան 31, բանն այն է, որ ծնողները պատերազմի ժամանակ սաներից մի քանիսին վերցրել էին իրենց մոտ, մի սանի էլ հաջողվեց վերամիավորել ընտանիքի հետ, մյուսը 18 տարեկան էր, պատերազմի ավարտից հետո վերադարձել է Արցախ, քանի որ ուսանող էր: Հիմա մեզ մոտ են Արցախի 29 սաները»,- մեզ հետ զրույցում ասաց Սոս մանկական գյուղեր կազմակերպության տնօրեն Ռուբիկ Փաշինյանը:

Տնօրեն խոսքով՝ երեխաները կազմակերպությունում ինտեգրվել են առանց որևէ խնդրի: Տեղափոխվելուց մեկ շաբաթ հետո էլ, վերականգնվել է նրանց ժպիտը: Դա էլ իրենց կարգախոսի կարևոր մասն է՝ «Սիրող ընտանիք յուրաքանչյուր երեխայի համար»: Սաները ստացել են նաև հոգեբանական աջակցություն, հաճախում են Կոտայք և Նոր գյուղերի դպրոցներ, կազմակերպության 9 խմբակներ, օրինակ նկարչության, երգի, պարի: Նաեւ ավազթերապիայի են մասնակցում: Փաշինյանը նշում է՝ երեխաների միակ խնդիրը կարոտն է:

Երեխաների մի մասի ծնողները Արցախում են, մյուսները երկրում չեն, կան երեխաներ, որոնց ծնողները քրեակատարողական հիմնարկում են. «Ծնողները գալիս- գնում են, ովքեր որ կենսաբանական ծնողի հետ կապ ունեն, պարբերաբար տեսնում են միմյանց: Ունենք նաև երեխա, ում ծնողը Շուշիի քրեակատարողականում էր, հիմա տեղափոխվել է Կոտայքի մարզի քրեակատարողական հիմնարկ»:


Իսկ դեռ որքան ժամանակ սաները կմնան կազմակերպության «Կոտայք» մասնաճյուղում, տնօերնն ասում է, սպասում են Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության որոշմանը. «Քանի որ Բերձորի համար 1 գիշերօթիկի ապրիլի մեկից այլևս լուծարվելու է, երկու գիշերօթիկները վերամիավորվելու են, սպասում ենք Արցախի կառավարության և նախարարության որոշմանը, թե երեխաների հետագա խնամքը, երեխաներին Ստեփանակերտ տեղափոխելը ինչպես պետք է ընթանա, իսկ խնամել նրանց այնքան ենք շարունակելու, մինչև չբավարարվի երեխայի լավագույն շահը»:

Պատերազմի ժամանակ կազմակերպությունը կացարան է տրամադրել նաև Արցախի տարբեր շրջաների բնակիչներին՝ թվով 10 ընտանիք, որոնք արդեն վերադարձել են Արցախ. «Ունենք նաև մոր և մանկական կացարան, որտեղ հիմնականում միայնակ կանանց ենք տեղափոխում, ովքեր չունեն տանիք: Այդ օրերին միանգամից մոր և մանկան կացարան տեղափոխվեցին 10 արցախցի ընտանիքներ, 23 երեխաներով տեղավորվեցին մեզ մոտ, հիմա նրանց հաջողվել է վերադառնալ Արցախ»,- ասաց Փաշինյանը:

Շրջեցինք նաև «ՍՈՍ մանկական գյուղեր» կազմակերպության տներով: Տներից մեկի ՍՈՍ մայրիկը՝ Աննա Հարությունյանը, «ունի» 7 երեխա, որոնցից երկուսը Ստեփանակերտից են, երկու եղբայր՝ Արենը և Սերգեյը: Ասում է՝ Արենը տան Քեյվինն է («Տանը մենակ» ֆիլմի հերոսը), շատ աշխույժ ու ակտիվ է. «Երեխայանական չարաճճիություն ունի, դե նորմալ է, բոլոր երեխաներն էլ ունեն դա: Եղբայրներով շուտ ընդգրկվեցին մեր ընտանիք, ուղղակի կարոտը կա, մայրիկը հեռու է, Ստեփանակերտից մի անգամ է եկել, այն էլ Ամանորին: Ես էլ ժինգյալով հաց եմ գնում իրենց համար, որ Արցախը չմոռանան»:

Փոքրիկ Արենը մեզ հետ զրույցում, սակայն, ասում է՝ Արցախ չի գնալու, էստեղ ընկերներ ունի, չի ուզում լքել իրենց: Ուղեկցում է իր ննջասենյակ, ցուց է տալիս մահճակալն ու եղբոր սիրելի խաղալիքը: Պատմում՝ «Սենյակում միայն դաս եմ անում ու քնում, բայց դաս անել չեմ սիրում, ոչ էլ սիրած առարկա ունեմ: Ընկերներ ունեմ, խաղում եմ իրենց հետ, չեմ ուզում վերադառանամ Արցախ, այստեղ լավ է»:

Մյուս տանը մեզ դիմավորում է ՍՈՍ մայրիկ Էլմիրա Յավրումյանը՝ Բերձորի համար 1 գիշերօթիկի աշխատակիցը: Իր տանն ապրում է 6 երեխայի հետ, երկուսը Արցախից: Մեզ հետ զրույցում նշում է, օգտվել է Արցախցիներին տրամադրվող օգնություններից: Բերձոր վերադառնալ ուզում է, սակայն, ասում է, վտանգավոր է. «Բերձորում անորոշություն է, չգիտենք՝ ինչ է սպասվում մեզ: Բնակեցում կա քիչ քանակով, բայց ասում են միայն տղամարդիկ են: Ես էստեղ օգտվել եմ աջակցության ծրագրերից, ստացել եմ աջակցություն 250 հազար դրամ, որը տրամադրվում էր բերձորցիներին, 68 հազար միանվագ աջակցության ծրագրից նույնպես օգտվել եմ»:

Հիմա տիկին Էլմիրան փորձում է Արցախի կարոտն առնել իր սաների միջոցով: Հույս ունի անպայման կվերադառնան Արցախ, իրենց Արցախը սպասում է, պետք է շենացնեն:

Գրքի օրը, որը փետրվարի 18-ին նշվեց, ՍՕՍ մանկական գյուղեր «Կոտայք» մասնաճյուղի արցախցի փոքրիկ բնակիչների համար կրկնակի ուրախություն էր: Իրենց հետ հանդիպելու էին եկել Քաշաթաղի շրջանի Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը, դպրոցի փոխտնօրեն տիկին Վարդուհին և դպրոցի նախկին սաներից մեկը:
Հայաստանում բնակություն հաստատաշ երեխաների մի մասը Արցախում հենց այս դպրոցն էին հաճախում: 

«Որոշեցինք այդ նշանակալից օրվա առթիվ այցելել մեր սաներին: Մեզ աջակցել են Թեքեյան մշակութային միությունը, երիտասարդ պատմագետների ասոցիացիան, անհատներ, ինչպես նաև «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կամակերպության նախաձեռնությունը, որի անդամ եմ նաև ես: Երեխաները մեզ կարոտած դիմավորեցին, շատ ցավալի հարց էին տալիս՝ երբ ենք հետ գնալու մեր դպրոց, ցավոք պատասխան չունենք»,- մեզ հետ զրույցում պատմեց տիկին Քոսակյանը:


Դպրոցի փոխտնօրենը տիկին Վարդուհին էլ վստահ է՝ «Իմ երեխաները հուսալի ձեռքերում են. Մի քիչ մտավաղություն ունեի, թե որտեղ են, եկա, տեսա ու հիմա ավելի հանգիտ սրտով գնում եմ Արցախ»: Հանդիպման վերջում լուսանկարվում են սաների հետ: 




Հանդիպման վերջում լուսանկարվում են սաների հետ: Հրաժեշտ են տալիս մի խոստումով՝ հաջորդ հանդիպումը լինելու է Արցախում:

 
Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2722 դիտում

Ինչու է Զատկի ձուն ներկվում. կորուստ ունեցած ընտանիքները պետք է ներկեն այն, թե ոչ. երբ գնալ գերեզման

Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագ՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում․ մասնակցում է նաև վարչապետը․ տեսանյութ

Երերացել ենք հարվածներից, բայց չենք փախչել, չենք լքել մեր բաժին առաջնագիծը․ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը

2024-ին ես Հռոմի Պապին ասացի՝ մեր առաքելությունը այլևս նահատակ ժողովուրդ չլինելը, պատմական ճակատագիրը փոխելն է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա․ տեղումները չեն դադարի

Հայաստանի Հանրապետության բանակը ՀՀ սահմաններից դուրս անելիք չունի, այն մեր անվտանգության երաշխավորներից մեկն է

«Տե՛ր կանգնիր խաղաղությանը»․ «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններին կմասնակցի այս կարգախոսով

Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ նախարարությունների միջև

Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովը

Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը․ մի նույնացրեք անձերին կառույցների հետ

Իրանը և Իսրայելը փոխադարձ հարվածներ են հասցրել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Համաժողովին հնարավոր կլինի հետևել ուղիղ եթերում․ ովքեր ելույթ կունենան

Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան ձորն է ընկել

Շնորհակալություն ԱԳ նախարարին և Կառավարությանը՝ Իրանից ՀՀ-ով Հնդկաստան տարհանմանը նպաստելու համար․ Ջայշանկար

Ինչ հարցեր են դրվելու բաց քվեարկության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ Համաժողովի նիստում

Քաղաքացին ընկել է ջրամբարը, ընկերը նետվել է օգնելու․ դիերը հայտնաբերվել են

Երևանի վարչական շրջաններից մեկում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երկրաշարժ Վանում․ ցնցումները զգացվել են Հայաստանի մի քանի մարզում

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Երևանի Իսակովի պողոտայում մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է

Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել

Կենտրոն․ պատրաստվում եմ ՔՊ 8-րդ արտահերթ Համաժողովին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ

Ով է Կարապետյանների «սիմվոլներից» մեկը՝ Կանդազը. նրա վերաբերյալ ուշագրավ հրապարակումներ են արվել

Վարչապետը հրապարակել է ԱԺ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի նախագիծը

Ուրախ եմ տեղեկացնել․ վարչապետը ներկայացրել է «Վարչաբենդի» համերգի երաժիշտներին․ տեսանյութ

22-ամյա երիտասարդը փախցրել է ոչխարներ բարձած «Ֆորդ»-ը, վաճառել կենդանիներին, մեքենան թողել ուրիշ գյուղում

Հաշվառման-քննական, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունները մայիսի 4-ի փոխարեն կաշխատեն ապրիլի 18-ին

Պատմական լուսանկար տիեզերքից․ «Արտեմիս II»-ը լքել է Երկրի ուղեծիրը, շարժվել Լուսին

Խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է․ ՔՊԿ նախընտրական ծրագրի հենքը Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է

ՀՀ սիրելի՛ Քաղաքացի, «Քաղաքացիական պայմանագիր»-ը կատարել է ստանձնած մեծագույն առաքելությունը․ Ձեր՝ Նիկոլ

Վարչապետը հրապարակել է ԱԺ 2026-ի ընտրություններում ՔՊԿ նախընտրական ծրագրի նախագիծը

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է անցումային անհատական լիցենզիա ստանալու փուլերը հաղթահարած 24 օրդինատորների հետ

Քոչարյանը մինչև քոքը մաշվել է. ՌԴ-ում հասկացել են՝ ջինը թռել է շշից, այլևս լծակներ չունեն ՀՀ-ում. տեսանյութ

Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցություններ են կայացել

10 հազար դրամը տալով՝ մարդու երեսին են թքում. կաշառքով պետություն կառուցելու վերջը պատերազմն է. տեսանյութ

Ինչու է աշխատանքից ազատվել վարչապետին հարվածելու փորձ արած երիտասարդի գործը քննած քննիչը․ մանրամասներ

5 համայնքի 9 բնակավայր․ վարչապետի այցը՝ ուղիղ եթերի ռեժիմով․ և ընդդիմությունը թող չզարմանա, որ էլի պարտվելու է

Պուտին-Էրդողան հեռախոսազրույց է տեղի ունեցել