Երևան
18 °C
Արցախի ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի պետի տեղակալը Ջաբրայիլից ապօրինի զենք-զինամթերք է տեղափոխել Հայաստան․ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ․
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի կերպով հրազեն, փամփուշտներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված արդյունավետ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում բացահայտվել է զենք-զինամթերքը մարտի դաշտից ապօրինի ձեռք բերած և Հայաստանի Հանրապետություն ապօրինի տեղափոխած ևս մեկ անձի ինքնությունը:
Մասնավորապես՝
Քրեական գործի նախաքննությամբ կատարված հետագա քննչական և դատավարական ապացույցների բավարար համակցություն է ձեռք բերվել առ այն, որ Արցախի Հանրապետության ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի պետի՝ ծառայության գծով տեղակալ Ա. Բ.-ն, որպես ոստիկանության ծառայող մասնակցելով Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողություններին, մարտական տարբեր խնդիրներ լուծելու համար բազմիցս մեկնելով Ջրականի (Ջաբրայիլի) տարածք, դեռևս չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող փամփշտատուփ՝ թվով 8 հատ 9մմ տրամաչափի փամփուշտներով, թվով 32 հատ փոքր տրամաչափի փամփուշտներ, զենք մաքրելու համար նախատեսված պարագաներ, օպտիկական սարքավորումներ, որսորդական հրացաններ, 227 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, 1033 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ, 1 հատ նռնակ, հրազեն հանդիսացող ընդհանուր թվով 45 հատ «ԱԿ» տեսակի տարբեր մոդելների ինքնաձիգներ:
Նշված ռազմամթերքը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նույն թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, մաս-մաս, ապօրինի փոխադրել և պահել է իր ծանոթ Ս. Գ.-ի՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղում գտնվող բնակարանի օժանդակ կառույցներում՝ դրանց մի մասը հետագայում իրացնելու նպատակով: Իսկ շրջանառությունն արգելված իրերի մյուս մասը, ոստիկանության տվյալ ստորաբաժանման ցուցանիշները բարելավելու և ղեկավարության կողմից խրախուսանքների ու պարգևատրումների արժանանալու խմբային շահերից ելնելով, ցանկացել է պատերազմի ավարտից հետո փոխանցել իր համար վստահելի քաղաքացիների, նրանց համոզել կամ այլ եղանակով դրդել, որպեսզի վերջիններս դրանք ինքնակամ ներկայացնեն ոստիկանության տվյալ բաժին՝ այն ձևակերպելով որպես բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ հանձնված զենք-զինամթերք, ըստ այդմ՝ նպատակ ունենալով արհեստական ուռճացնել ոստիկանության տվյալ ստորաբաժանման ցուցանիշները և հասարակության ու ղեկավարության մոտ ստեղծել ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու պատրանք՝ անտեսելով նույն ժամանակահատվածում ընթացող թեժ մարտական գործողությունների մասնակիցների՝ զենք-զինամթերքով ապահովված լինելու օրհասական անհրաժեշտությունը:
Այսինքն՝ ոստիկանության ծառայող Ա. Բ.-ն, ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար միջոցներ ձեռք բերելով, ինչպես նաև դիտավորությամբ այլ պայմաններ ստեղծելով նախապատրաստվել է անցնել իր պաշտոնեական լիազորությունները՝ դիտավորությամբ կատարել այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս էին գալու նրա լիազորությունների շրջանակից՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին, սակայն այդ գործողություններն ավարտին չի կարողացել հասցնել իր կամքից անկախ հանգամանքներով՝ ապօրինի ձեռք բերած և պահած մեծածավալ զենքերը հայտնաբերվել և վերցվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Ընդ որում, նախաքննությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ապացույցների բավարար համակցություն է ձեռք բերվել առ այն, որ Ա. Բ.-ն իր կողմից ապօրինի ձեռք բերած «ԱԿ» տեսակի ինքնաձիգներից երկուսը որոշակի գումարի դիմաց ապօրինի իրացրել է իր ծանոթ Ս. Բ.-ին, ով իր հերթին հրազեն հանդիսացող նշված ինքնաձիգները փոխադրել և պահել է իր փաստացի բնակության վայր հանդիսացող բնակարանում, որից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 3-ին, յուրաքանչյուր ինքնաձիգը 500-600 ԱՄՆ դոլար գումարով իրացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել այլ անձի հետ:
Վերոգրյալ հանցավոր արարքները կատարելու համար Ա. Բ.-ն հանցանքի կատարման մեջ ծագած անմիջական կասկածանքի հիման վրա ձերբակալվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Քրեական գործով շարունակում են ձեռնարկվել քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական ակտիվ միջոցառումներ մարտի դաշտից ապօրինի կերպով Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխած հնարավոր այլ զենքերն ու զինամթերքները հայտնաբերելու և դրանում ներգրավված բոլոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու համար:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է մարտերին մասնակցած և ռազմական գործողությունների ժամանակահատվածում կամ հրադադարի հաստատումից հետո իրենց հետ Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի փոխադրած և պահած զենք-զինամթերքը, պայթուցիկ նյութերը կամ սարքերը ինքնակամ հանձնել իրավապահ մարմիններին, որպիսի գործողություններն օրենքով սահմանված կարգով հիմք կհանդիսանան անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար:
Միաժամանակ, պետական ծառայություն իրականացնող անձանց կոչ է արվում գործել օրինականության սկզբունքի անշեղ պահպանմամբ և զգուշացնում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից գործուն միջոցներ են ձեռնարկվելու յուրաքանչյուր նման դեպք հայտնաբերելու և մեղավոր անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ նախաձեռնելու ուղղությամբ»:
Ֆրանսիայի հայամետ դիրքորոշման պատճառը կաշառակեր ֆրանսիացի պատգամավորներն են. Ալիև
Այսուհետ մենք հավերժ ապրելու ենք այս հողում. Ալիևը՝ օկուպացված Բերձորի մասին
«Տունը իմն է, պետությանը չեմ տալու, ես շատ օրինավոր եմ». Վլադիմիր Գասպարյան
Հայաստանը ողջունում է տարածաշրջանի խաղաղությանն ուղղված Գերմանիայի ջանքերը. Սիմոնյանը՝ Բեռլինում
Ալիևը կեղծ ցույցերի և Արցախի բանակցությունների մասնակցին Լաչինում իր ներկայացուցիչ է նշանակել
Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
Ապօրինի թմրաշրջանառության կասկածանքով ձերբակալվել են 18 և 28 տարեկան երիտասարդներ
Էրիկ Իսրայելյանի դժգոհություններն ադեկվատ չեն. Բռնցքամարտի ֆեդերացիայի արձագանքը
Տիգրան Ավինյանի նախկին օգնականը նշանակվել է Մհեր Գրիգորյանի խորհրդական
Արմինկայի նոր ֆոտոշարքը
Ինչու է ընդդիմությունը ՄԻՊ պաշտոնում առաջադրել Էդգար Ղազարյանի թեկնածությունը
ՆԳՆ-ն նոր սարքեր է ձեռք բերել. կարևոր լուր՝ ճանապարհային անվտանգության ապահովման առումով
Օդի ջերմաստիճանը կնվազի՝ հասնելով -17 աստիճանի․ սպասվում է թաց ձյուն, քամու ուժգնացում
Երևանը 21-րդ տեղում է աշխարհի անվտանգ քաղաքների վարկանիշում
Այսօր ՔՊ վարչության նիստ նախատեսված չէ
Եթե մրցենք Թուրքիային աջակցելու հարցում, ես ջախջախիչ պարտություն կկրեմ. Քալանթարյանը՝ ՀՖՖ նախագահին
Ես նրան վռնդել եմ արվամոլության համար. Գասպարյանը դատարանում խոսել է «Դոգի» մասին
Արցախի ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի՝ ԱՀ ներկայացուցիչների հետ Բաքվում հանդիպելու առաջարկին
Մեքքա տանող ճանապարհին ուխտավորների ավտոբուսը հրդեհվել է. կան տասնյակ զոհեր, տուժածներ (տեսանյութ)
Օրերս ձեռքը կոտրած և վիրահատած Ալեն Սիմոնյանը գործուղվել է Գերմանիա
Կանադայի ԱԳ նախարարը կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը
Արտերկրում ապրող հայ պատանիները երազում են զարգացնել հայկական ֆուտբոլը․ Արշակյանը ԱՄՆ-ում է
ՌԴ ՊՆ հատուկջոկատայիններն ընդհանուր վարժանքներ են անցկացրել Հայաստանի լեռնային շրջաններում
Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից նոր բուժառուներ են տեղափոխվել Հայաստանի ԲԿ-ներ
«Ես երբեք չեմ մոռանա». Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել հայաստանյան ճամփորդությունից
Քննարկվել են Քաջարանի՝ մոտ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման և Հյուսիս-հարավ միջանցքի աշխատանքները
Չկա ավելի հաճելի երևույթ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Հաստատվել է ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
Ու դեռ մտածում եք, թե մեր պետականությունը զոհելու ենք ձեր միլիարդները պահելու համար. Սաֆարյանը՝ Կարապետյանին
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ն ընդունում է ՀԷԿ-ի տրանսֆորմատորների ռելսուղու վերանորոգման մրցույթի հայտեր
Էդուարդ Սպերցյանը՝ Իտալիայի «Միլանի» և Ֆրանսիայի «Մարսելի Օլիմպիկի» ուշադրության ներքո
Երևանի բոլոր պոլիկլինիկներն ու Շտապ օգնությունը ապահովվել են ժամանակակից թվային ռենտգեն սարքերով
«Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը հափշտակել է գույքը, դաստիարակչուհու հետ միասին կաշառքներ ստացել
Պապիկյանը կարևորել է զորքերի մարտունակության բարձրացումը, առաջնագծի կահավորումը. հանդիպում ԶՈՒ-ում
«Նոր Զովք»-ի գործով մեղադրյալի կալանքը կմնա անփոփոխ
Աճել է արդյունաբերության և առևտրի ծավալը. հրապարակվել են փետրվարի մակրոտնտեսական ցուցանիշները
Կարևոր. ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
«Դադարեցրե՛ք շրջափակումը». հաջակցություն Արցախի՝ Շվեդիա-Ադրբեջան ֆուտբոլային հանդիպման ժամանակ պաստառ է պարզվել
Դոնֆրիդը Բայրամովին մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ռազմական շարժերի կապակցությամբ
ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին ուղիղ երկխոսության կոչ է արել
© 2023 Հայկական ժամանակ