Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերը գեոպարկ կունենան․ Այն ընդգրկում է 102 համայնքային տարածքներ

17/02/2021 schedule18:01

Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերը գեոպարկ կունենան։ Այս մասին տեղեկացնում է ՇՄ նախարարությունը։

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Լիլիթ Սահակյանին և Գեոդինամիկայի և երկրաբանական վտանգների լաբորատորիայի վարիչ Արա Ավագյանին։

Քննարկվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կողմից նախաձեռնած «Գեոպարկը որպես տնտեսության կայուն զարգացման և բնապահպանության խթան Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում» ծրագիրը։

Գեոպարկը հատուկ պահպանվող կարգավիճակ ունեցող տարածաշրջան է, որի տարածքում հստակ բացահայտված է Երկիր մոլորակի երկրաբանական պատմությունը, տեղական լանդշաֆտի ձևավորումը, օգտակար հանածոների հանքավայրերի և ապարների ձևավորումը, նախապատմական կենդանիների բրածո մնացորդների մասսայաբար պահպանումը:

Հայաստանի Հանրապետությունում գեոպարկի տարածքի ընտրությունը հիմնված է եղել երկրաբանության ոլորտում կուտակված գիտելիքների, ինչպես նաև ծրագրի մասնակիցների երկարամյա փորձի վրա։ Հաշվի է առնվել նաև մարզերի զարգացվածության մակարդակը և տնտեսական լրացուցիչ խթանման անհրաժեշտությունը։

ՀՀ առաջին գեոպարկը ընդգրկելու է մոտ 4400 կմ2 տարածք, որը համապատասխանում է ՀՀ տարածքի 14,7%-ին։ Այն ընդգրկում է 102 համայնքային տարածքներ։ Ռելիեֆը լեռնային է և ներառում է 1019-3595 մ միջակայքի բացարձակ բարձրությունները։ Առկա են կլիմայական 6 ենթագոտիներ՝ սկսած չոր ցամաքայինից (տաք ամառ և ցուրտ ձմեռ) մինչև լեռնային տունդրա։

Գեոպարկերի հիմնումը կնպաստի Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ճանաչելիության բարձրացմանը, կխթանի մարզերում էկոկրթության ու էկոլոգիական մշակույթի ձևավորումը ու արմատավորումը, շրջակա միջավայրի պահպանության, բնօգտագործման և էկոլոգիական անվտանգության բնագավառում անձի ճիշտ և խելամիտ կողմնորոշմանը և վարքագծի ձևավորման համար:

Նախարարը գործընկերներին հավաստիացրել է, որ կարվի հնարավորը՝ Շրջակա միջավայրի նախարարության և Գիտությունների ազգային ակադեմիայի մասնագետների ներուժը և մասնագիտական փորձը համատեղելու և փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։

Լուսանկարում հայկական առաջին գեոպարկի տարածքն է՝ ՀՀ մարզերի և համայնքների ընդգրկվածությամբ․

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4489 դիտում

ԱՄՆ-ն հարվածել է Իրանին. ի պատասխան՝ Թեհրանը հրթիռներ և ԱԹՍ-ներ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի օբյեկտների վրա

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը

Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծաններն առաջին անգամ մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքով

6-8 ամսում ՀԷՑ-ի՝ մոտ 400 մլն դոլար ֆինանսական պարտավորություններից վաղաժամկետ մարվել է 50 մլն-ը. Պետրոսյան

Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ժամը 15:15-ին աշխարհի բնակչության մոտ 99%-ը ականատես կլինի եզակի աստղագիտական երևույթի

Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածքը. Կոտայքի մարզի դատախազության հայցը բավարարվել է

Հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի. տեղումները կդադարեն, կտաքանա 6-8 աստիճանով. Սուրենյան

Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն

Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանց

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդերլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով՝ ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է