Երևան
12 °C
Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժը, որը հատկապես ուժեղ էր Երեւանում, հանրության շրջանում անհանգստություններ է առաջացրել։ Որոշ մարդկանց դեպքում տագնապի նշաններ են ի հայտ եկել։ Չնայած բավականին ուժգին ցնցումներին՝ այն լուրջ ավերածություններ չառաջացրեց, ու բարեբախտաբար չունեցանք նաեւ մարդկային կորուստներ։ Բայց մարդկանց մոտ թարմ են օրեր առաջ ապրածն ու զգացածը, որոշներն էլ պարզապես վերապրեցին Սպիտակի ավերիչ երկրաշարժը։
Մասնագետներն ասում են՝ պետք է հաշտ լինել բնության հետ: Շատերի կարծիքով էլ՝ հաշտ լինելու պատրատ են, բայց երկրաշարժի պահին ամեն ինչ մոռանում են ու խուճապի մատնվում:
Հոգեբան-հոգեվերլուծող Արմինե Գմյուր-Կարապետյանի համոզմամբ էլ բնության հետ հաշտ լինել պետք է, բայց միեւնույն ժամանակ դա շատ բարդ է: «Բնության հետ հաշտ լինելու համար պիտի փոքրուց ստանանք հետեւյալ դաստիարակությունը՝ կան երեւույթներ, որոնք մեր հսկողության տակ կարող են չլինել»,- ասաց Արմինե Գմյուր-Կարապետյանը Մեդիա կենտրոնի վեբինարի ընթացքում։
Ըստ մասնագետի՝ պարտադիր չէ բնության օրենքները երեխաներին բացատրել գիտականորեն, այլ պետք է նրանց նախապատրաստել բնության աղետներին, որոնք շատ հաճախ անկանխատեսելի կարող են լինել, ինչպես օրինակ՝ երկրաշարժն է։
«Այս երկրաշարժից հետո ֆեյսբուքում օրեր շարունակ պտտվում էր, թե ինչ անել երկարաշարժի դեպքում, բայց եթե հարցում անենք՝ մարդկանց մեծ մասը այդ գրածները արագ թերթել ու անցել են այլ լուրերի՝ քաղաքականություն, մոդա եւ այլն»,- համոզված է մասնագետը։
Արմինե Գմյուր-Կարապետյանի խոսքով՝ ցավոք սրտի Երեւանի շենքերը վտանգված են, ու քանի որ դրանց մեծ տոկոսը սեյսմակայուն չեն, ուստի չենք կարող ապահով լինել եւ մեր երեխաներին ասել, որ հանգիստ նստեն ու վստահ լինեն որ իրենց գլխին ոչինչ չի ընկնելու. «Եթե հետեւենք այն կանոնին, որ երեխան պետք է ճիշտն իմանա, ուրեմն Երեւանի դեպքում միանշանակ պետք է բացատրենք, թե ինչ է երկարաշարժը ու ինչպես պետք է պաշտպանվել․ Լեգոներով, խաղալիք կուբիկներով կարելի է երեխային բացատրել։ Նա պիտի իմանա, որ ուժեղ երկարաշարժի դեպքում տունը կարող է փլվել, ու պիտի վերջինիս սովորեցնենք, թե ինչպես պետք է պաշտպանվել»։
Հոգեբանի խոսքով՝ կարեւոր կանոններից է նաեւ այն, որ երեխան չտեսնի ծնողի խուճապը, ծնողի վախը երեխայի համար ամենամեծ աղետն է։ «Երեխայի հոգեբանության մեջ նստած է, որ ծնողը միակն է, որը կարող է իրեն պաշտպանել ամենքից ու ամեն ինչից, ուստի, եթե ծնողը գոռում ու ճչում է, դա կարող է շատ ծանր հետեւանքներ ունենալ»,- շեշտում է մասնագետն ու ծնողներին հիշեցնում՝ երկարաշարժի ժամանակ երեխան ամբողջովին իրենց վրա է հենված։
Մասնագետը նաեւ հիշում է, որ Ադրբեջանի դեմ մղած մեր վերջին պատերազմի ժամանակ եւս հորդորում էին տանն ունենալ առաջին անհրաժեշտ իրերով ու փաստաթղթերով պատրաստի պայուսակ, ապա հարցադրում է անում՝ ինչո՞ւ այդքանից հետո շատերս այդ պայուսակները չունենք։
«Պետք չէր այդ մտքից նեղվել, դա ուղղակի գրագիտության ու պատրաստվածության հարց է։ Եթե երեխան տեսնի պատարստված ծնող, բնականաբար նա չի ապրի այն սթրեսը, որն ապրում են խուճապահար ծնողների երեխաները»,- շեշտում է հոգեբանը։
Հիշելով 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժը՝ տիկին Գմյուր-Կարապետյանը նկատում է՝ այն ժամանակ երեխաները գուցե սնված էին, տաք հագնված, բայց հոգեբանորեն նրանց հետ չէին աշխատում, մինչդեռ առաջին հոգեբանական օգնությունը խոսք է ու մարդու կարիքը հարցնելը։
Բանախոսի խոսքով՝ եթե փետրվարի13-ի երկարաշարժից հետո ծնողները նկատել են, որ իրենց երեխայի մոտ վախեր են ի հայտ եկել, օրինակ՝ երեխան պահանջում է սենյակի լույսը վառած թողնել, քնելու ժամանակ իրենց կողքին նստել կամ տեսնում են, որ երեխան չափազանց ակտիվ է, կամ չափազանց պասիվ՝ ոչ իրեն բնորոշ, ապա պետք է դիմել հոգեբանի։ «Իսկ եթե մինչեւ 7 տարեկան երեխան մանկիկի վարք է դրսեւորում՝ սկսում է թլվատ խոսել, կակազել, սկսում է մատը ծծել, անընդհատ ուզում է իրեն գրկեն, պետք է հասկանան, որ դա ժամանակավոր բան է ու չի կարելի դրա համար երեխային նրան նախատել»,-ասում է հոգեբանը։
Ի վերջո, ըստ մասնագետի՝ Երեւանի այս երկարաշարժը պետք է դիտարկել, որպես նախազգուշացում, բնական աղետ, որն անխուսափելի է, ու պետք է պատրաստ լինել․ «Մեկընդմիշտ պիտի հասկանանք, մեր այս չքնաղ երկիրը սեյսմիկ գոտում է, ու աղետները բացառված չեն»։
Դրական պատասխան տալով այն հարցադրմանը, թե արդյո՞ք պատերազմը չի թուլացրել մեր զգոնությունը բնական աղետների հանդեպ՝ մասնագետը հավելելում է՝ շատ-շատ էինք կենտրոնացած պատերազմի ու դրա հետեւանքների վրա, բայց այս երկարաշարժը կարծես մեզ մի փոքր շեղեց ու բերեց դեպի ռեալություն։ «Երկարաշարժը մեզ ասաց՝ կյանքը շարունակվում է, եւ պատերազմը միակ դժբախտությունը չէ, որը կա, շատ ավելի վատը, դժվարը կա։ Այսինքն՝ ինչպես հեքիաթներում է՝ հերոսի համար նախ, դրվեց մի խնդիր, ապա մեկ այլ՝ ավելի բարդը»,- ասում է նա։
Ամփոփելով իր խոսքը Արմինե Գմյուր-Կարապետյանը նկատեց՝ երկրաշարժի վախից առաջացած սթրեսի հետեւանքով մարդիկ որոշ ժամանակ կարող են ունենալ հուզական եւ վարքային խնդիրներ։ Կարող է այն ազդել քնի, ախորժակի ու վարքի վրա, սակայն դա կարելի է արագ հաղթահարել, իսկ տեւական ժամանակ շարունակվելու դեպքում հորդորում է անհապաղ դիմել հոգեբանի։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT