Հաստատվել է ԱՀ 2021թ. պետական բյուջեն. դեմ են քվեարկել «Արդարություն», «Ժողովրդավարություն» խմբակցություններն ու ՀՅԴ-ն

Փետրվարի 11-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստը: Խորհրդարանը շարունակել է «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Պետնախարար- ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ներկայացնելով  բյուջեի վերաբերյալ պատգամավորների՝ երկրորդ փուլ առաջարկությունները, նշել է, որ պետական բյուջեի քննարկումն ԱԺ լիագումար նիստում ընդմիջելուց հետո պատգամավորների և առանձին խմբակցությունների կողմից կառավարությանն է ներկայացվել 19 առաջարկ: Նշվել է պատգամավորների առաջարկությունների հիման վրա նախագծի ծախսերում կատարված փոփոխությունները:

Ամփոփելով նախագծով առաջարկվող 2021 թվականի պետական բյուջեի վերջնական ցուցանիշները՝ ֆինանսների նախարարը նշել է, որ եկամուտները կկազմեն 84 մլրդ 230,7 մլն դրամ, ծախսերը՝ 132 մլրդ 342,0մլն դրամ, դեֆիցիտը՝ 48 մլրդ 111,3մլն դրամ:

«2021 թվականի բյուջեի նախագիծը որևէ կերպ չի աղերսվում ետպատերազմյան իրողություններին», -այս հիմնավորմամբ «Ժողովրդավարություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը հայտարարել է,որ խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի խոսքով բյուջեի նախագծում արտահայտված չէ երկրի  թիվ մեկ մարտահրավերը՝ անվտանգության երաշխիքները: Այս և այլ հիմնավորումներ բերելով՝ Արթուր Մոսիյանը հայտարարել է, որ Դաշնակցությումը նախագծին դեմ է քվեարկելու:

«Բյուջեն կրկնվող է, չկան նորարարական ու հավակնոտ ծրագրեր»,-Արցախի «Արդարություն» խմբակցության տեսակետը բարձրաձայնելով՝ Մետաքսե Հակոբյանը հայտարարել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու:

«Միասնական հայրենիք» ու «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունները հայտարարել են, որ կողմ են քվեարկելու բյուջեի նախագծին: «Պետք է ռեալ գնահատել հնարավորությունները,ներկայացված ծախսերը այն նվազագույն պայմաններն են,որ այս փուլում կարող են ապահովել երկրի շարունակական զարգացումը», -իր ելույթում նշել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավարը:

Նախագծի քննարկումը եզրափակել է խորհրդարանի ղեկավարը: Արթուր Թովմասյանը պատգամավորների դիտողությունները տեղին է համարել,սակայն հիշեցրել, որ  11 նոր ծրագրիր է նախատեսվում այս բյուջեով, դրանց իրագործմամբ ետպատերազմյան մի շարք խնդիրների լուծում կտրվի:

25 կողմ, 8  դեմ ձայների հարաբերակցությամբ 2021 թվականի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթը ընդունվել է:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1775 դիտում

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե