Որոշ մարդկանց «Բենթլիները», դղյակները չհասցրինք 2 տարում սարքել ԱԹՍ-ներ, այո՛ մեղավոր ենք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ընդդիմադիր խմբակցությունների գործընկերներին կոչ արեց ավելի զուսպ լինել:

«Ես ուզում եմ կոչ անել, պարո՛ն Աբովյան, տիկի՛ն Զոհրաբյան, ավելի զուսպ լինել, որովհետև այն երկու-երեք ամիսը, որում դուք այստեղ ձեզ թույլ էիք տալիս թե՛ տեղից բղավել, թե՛ նկատողություններ անել, թե՛, չգիտեմ, ամենակտրուկ ձևով արձագանքել՝ փորձելով ինչ-որ բան ցույց տալ կամ ապացուցել, անցել է, վերջացավ, պրծավ: Եթե տեղյակ չեք, դուրս եկեք փողոց, կտեսնեք:

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթին, որի ընթացքում վերջինս խոսել էր Արցախի մեծ մասի կորստի և 5000 զոհերի մասին՝ Սիմոնյանը նշեց. «Տիկին Զոհրաբյանը այստեղ 5000 թիվ անուն է տալիս: Այդ որտեղի՞ց ձեզ այդ թիվը, տիկի՛ն Զոհրաբյան: Կարո՞ղ է 2 է, կամ 7 է: Էլ ինչ թիրախ կարող եք ցույց տալ մեր թշնամուն: Մի հատ ոչ բարով վարչապետ կար, այստեղ նստած էր ժամանակին, նա էլ էր թիրախներ ցույց տալիս ադրբեջանցիներ, կոչ անում, որ պատերազմ սկսվի»:

Սիմոնյանը նաև նշեց, որ համաձայն է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթի՝ գրեթե բոլոր դրույթներին: «Մի բան կա, որ չնշեցիք, պարո՛ն Բաբաջանյան, որ այստեղ մեզ մեղադրում են ամեն ինչի մեջ 30 տարի իշխանություն եղած մարդիկ այս երկու տարում չարածների մեջ: Այո՛, չարեցինք: Որոշ մարդկանց «Բենթլիները», դղյակները չհասցրինք 2 տարում սարքել ԱԹՍ-ներ: Այո՛, մեղավոր ենք, դա էլ կուղղենք, վստահ եմ»,- ասաց Սիմոնյանը:

Փոխխոսնակը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանին նույնպես կոչ արեց կոռեկտ լինել: «Աճեցիք՝ չաճեցիք, մենք ձեզ, որպես ընդդիմության, ինչքան օգնեցինք, տենց էլ դուք չաճեցիք, բայց մենք դրա մասին հո չենք խոսում: Ուստի կոչ եմ անում բոլորին «Բարգավաճ Հայաստան»-ի գործընկերներին, «Լուսավոր Հայաստան»-ի գործընկերներին, բավական է, եկեք հարգենք իրար, որովհետև եթե խոսք է լինելու, դրան նույն ձևի պատասխան է լինելու»:

Տպել
2234 դիտում

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ