Երևան
12 °C
Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը տեղեկացնում է, որ Հարավային Ավստրալիան Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչած Ադրբեջանին և Թուրքիային բնիկ հայերի հայրենիք ներխուժելու համար դատապարտած երկրորդ ավստրալիական նահանգն է: Ճանաչման բանաձևն ընդունվել է նահանգային խորհրդարանում։
Այս բանաձևը հաջորդում է 2020 թ. հոկտեմբերին Նոր Հարավային Ուելս նահանգի Խորհրդարանի իրավական հանձնաժողովի կողմից ընդունված բանաձևին և Ավստրալիայի ֆեդերալ կառավարությանը նույնպես կոչ է անում որպես հակամարտության մշտական լուծում եւ խուսափում հետագա ռազմական գործողությունների փորձերից ճանաչել Արցախի անկախությունը։ Խորհրդարանական Թոմ Կոստանտոնիսը, առաջ բերելով պատմական բանաձևը, հայտարարել է. «Պանթուրքական ազգայնականության քաղաքականությունը, որը նախկինում հանգեցրել է ցեղասպանության, այժմ հետապնդվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից՝ սպառնալով Արցախի հայ բնակչությանը էթնիկ զտմամբ»։
Խորհրդարանը քննարկել է նաև բանաձևի քվեարկությունը հետաձգելու հարցը, որը ձախողվել է խոսնակի կողմից։ Քննարկումները վերսկսվել են, և բանաձևը միաձայն ընդունվել է։
Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը շնորհակալություն է հայտնել Հարավային Ավստրալիայի հայկական մշակութային միությանը՝ համայնքային մակարդակում հայկական շահերի պաշտպանության համար՝ հավելելով․ «Մենք հպարտ ենք աջակցելու համար Ադելաիդայի նվիրյալ հայ համայնքին՝ տեղում իրենց գործադրած ջանքերի շրջանակում, որոնք ապահովեցին, որպեսզի Հարավային Ավստրալիայի խորհրդարանը միանա ամբողջ աշխարհի այն օրենսդիրներին, ովքեր օժանդակում են Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի օրինական գործընթացին»։
Հարավային Ավստրալիայի հայկական մշակութային միության նախագահ Էմիլ Դավիդյանն իր հերթին նշել է՝ «Այս հաջողությունը Ավստրալիայի ամբողջ հայ համայնքի երախտիքն է։ Հաճելի էր աշխատել այս հիանալի արդյունքի համար՝ հանուն Արցախի հայկական հանրապետության քույրերի ու եղբայրների»։
Նա շնորհակալություն է հայտնել խորհրդարանականներ Թոմ Կոստանտոնիսին և Ջայնե Սթինսոնին՝ բանաձևի առաջմղման համար և բոլոր խորհրդարանականներին՝ հանուն մարդու իրավունքների բանաձևը պաշտպանելու համար։ «Հարավային Ավստրալիայի հայ համայնքը ցանկանում է իր դերակատարությունն ունենալ Արցախի ժողովրդին աջակցելու, տարածաշրջանում առկա կարևոր հումանիտար հարցերի վրա ուշադրություն դարձնելու և հակամարտության կայուն և խաղաղ կարգավորմանը նպաստելու գործում: Համայնքը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են դրան»,- եզրափակել է նա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT