Միայնակ եւ անապահով անձանց հուղարկավորության հարցերը կհոգա «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը․ նախագիծ

Երեւանի ավագանին առաջիկա նիստում կքննարկի ու ըստ ամենայնի կընդունի «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն ՀՈԱԿ-ը պետք է կազմակերպի հարազատ չունեցող եւ սոցիալապես անապահով անձանց հուղարկավորությունը։

Սույն որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այն ներկայացնելիս հաշվի է առնվել Երեւանում հուղարկավորություններ իրականացնող անձանց պահանջմունքը, առկա խնդիրներն ու ընթացքում առաջացող խոչընդոտները։ Առաջարկվող փոփոխությունների համար հիմք է ընդունվել «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքը։

Ըստ այդ օրենքի՝ մահացածի հարազատ են համարվում ՝ զավակները, ծնողները, պապը, տատը, ամուսինը, քույրը, եղբայրը եւ թոռները։ Այսինքն՝ եթե քաղաքացին չունի այսպիսի հարազատ, նրան հուղարկավորել պարտավոր կլինի վերը նշված ՀՈԱԿ-ը։

Ըստ ներկայիս կարգավորումների՝ մահացածի հարազատների, ազգականների եւ այլ անձանց կողմից հուղարկավորության կազմակերպումից հրաժարվելու կամ այդ անձանց բացակայության դեպքում հուղարկավորությունը ստանձնում է քաղաքացու վերջին մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարը։ Այս ամենը կարգավորվում է «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 2-րդ կետի համաձայն։

Համայնքի կողմից հուղարկավորության կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Եթե մահացած քաղաքացու գույքը ժառանգման իրավունքով անցել է համայնքին, ապա հուղարկավորության կազմակերպման համար համայնքի ղեկավարի մատուցած պարտադիր ծառայությունների ծախսերը կարող են փոխհատուցվել նաեւ այդ գույքի իրացումից ստացված գումարի հաշվին`համապատասխան գումարը վերադարձնելով պետական բյուջե:

Նոր կարգավորումների համաձայն՝ հուղարկավորությունը ՀՈԱԿ-ի կազմակերպելու դեպքում եւս նույն կարգով է արվելու։ Վարչական շրջաններից տեղեկատվությունը փոխանցելու են ՀՈԱԿ-ին, որն էլ իրականացնելու է վերոնշյալ գործառույթները։

Հարկ է նաեւ ընգծել, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում կլուծվի նաեւ ազատազրկման վայրերում, բուժհաստատություններում, ծերանոցներում եւ մանկատներում մահացած անձանց հուղարկավորության հետ կապված խնդիրները։ Դրանք եւս կստանձնի ՀՈԱԿ-ը։

Իսկ ներկայիս գործող կանոնադրության համաձայն՝ ազատազրկման վայրերում, բուժհաստատություններում, ծերանոցներում եւ մանկատներում մահացած անձանց հուղարկավորությունը կազմակերպում են հուղարկավորության կազմակերպումն ստանձնած անձինք: Իսկ պարտավորություն ստանձնողներ չլինելու դեպքում դա արվում է տվյալ համայնքի ղեկավարի կողմից։

Համայնքի ղեկավարը՝ լինի միայնակ անձ, անապահով, թե վերոնշյալ հաստատություններից մեկի շահառու՝ հուղարկավորության կազմակերպման դեպքում ապահովում է հետեւյալ ծառայությունները.

ա) անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպում
բ) դագաղի հատկացում
գ) մահացածի մարմնի (աճյունի) տեղափոխում գերեզմանատուն
դ) հուղարկավորում
ե) մետաղե ցուցատախտակի տեղադրում:

Նոր կարգավորումներից հետո, այս նույն պարտավորությունները կստնձնի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը։

Ինչ վերաբերում է սոցիալապես անապահով անձանց, ապա գործող օրենիք համաձայն՝ հուղարկավորության միանվագ օգնությունը նշանակվում է ընտանիքի մահացած յուրաքանչյուր անդամի համար: Ծառայությունը մատուցվում է՝ անապահովության գնահատման համակարգում հաշվառված յուրաքանչյուր անձի։ Մինչեւ այս ծառայությունից օգտվել են նաեւ համատիրության կողմից տրված տեղեկանքի հիման վրա։ Դիմել են համատիրություն, վերջինս էլ համագործակցելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ, կատարել է ուսումնասիրություն, ըստ այդմ կայացրել որոշում։

Երեւանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ առաջարկվող նախագծով անապահովների վերաբերյալ կետը դեռ քննարկման փուլում է․ պարզ չէ, թե ինչ շեմ կարող է սահմանվել ու որ խմբերը հետագայում կօգտվեն այդ ծառայությունից։ Գուցե լինեն փոփոխություններ։

Հավելենք՝ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կանոնադրության փոփոխման առաջարկում նաեւ նշված է, որ վերոնշյալ ծառայությունների մատուցմամբ կավելանան ՀՈԱԿ-ի եկամուտները, վերջինս էլ կպարտավորվի արագացված ընթացակարգով լուծել հարազատ չունեցող եւ սոցիալապես անապահով անձանց հուղարկավորության բոլոր հարցերը։ 

«Հայկական ժամանակը» «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ծառայությունների իրականացման համար համայնքային բյուջեից ինչքան գումար է հատկացվելու յուրաքանչյուր հուղարկավորության համար։ Խաչատրյանը պատասխանեց, որ խոսքը մոտ 100 հազար դրամի մասին է։ 

Հ․Գ․ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը դեռեւս թափուր է։ Քաղաքապետ Հայկ Մարությանը Վահե Խաչատրյանին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել 2020 թվականի սեպտեմբերի 11-ին։ Նախկինում նա զբաղեցնում էր Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը։ Երեւանի քաղաքապետարանից մեզ չպատասխանեցին, թե երբ է անցկացվելու «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը։

Տպել
2669 դիտում

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին