Վարկավորման ընդհանուր ծավալն այս տարի կարող է ավելի ցածր լինել, քան 2020 թվականին էր. ԿԲ նախագահ

02/02/2021 schedule18:08

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը այսօր որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5.5%: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Նա նշեց, որ 2020 թվականի դեկտեմբերին Հայաստանում արձանագրվել է 3.4 տոկոս գնաճ, որը հիմնականում պայմանավորված է եղել ներմուծված պարենային ապրանքների գների աճով։ Իսկ 2020 թվականի 12-ամսյա գնաճը կազմել է 3.7 տոկոս։

«Միջազգային հումքային ու ապրանքային շուկաներում շարունակվում են դրսեւորվել գնաճային միտումներ, ինչը մեր գործընկեր երկրներում արտահայտվում է սպասվածից բարձր գնաճային միջավայրի ձեւավորմամբ»,- ասաց Գալստյանը` հավելելով, որ արտաքին աշխարհից ՀՀ տնտեսության վրա այսօր էլ պահպանվում է գնաճային ազդեցությունը։  

ԿԲ նախագահի խոսքով՝ նման պայմաններում տեսանելի կանխատեսվող հորիզոնում գնաճը կգտնվի նպատակային 4 տոկոսի սահմաններում:

Գալստյանը հայտնեց, որ 2021 թվականին ֆինանսական շուկայում որոշակի պասիվություն է կանխատեսվում։

Անդրադառնալով վարկավորման գործընթացին՝ ԿԲ նախագահն ասաց, որ ամեն տարի դեկտեմբերը մեծ վարկավորման ամիս էր համարվում, բայց 2020-ի դեկտեմբերը չափավոր է եղել, տարբերվել է այլ տարիների իրավիճակից։

Նա ընդգծեց, որ վարկավորման տեմպերի այս դանդաղումը իրենց մոտ բավական մտահոգություններ է առաջացնում: 

«Բոլորի ակնկալիքը 2021 թվականին՝ 2020-ի ՀՆԱ-ի 7-8 տոկոս անկման շրջանակներում է։ Դա նշանակում է, որ առնվազն մեր հայրենակիցների եկամուտների նվազում ենք ունենալու։ Ու այդ պարագայում ակնկալել, որ հիփոթեքը կամ երկարաժամկետ այլ վարկերը, որոնք կապված են եկամուտների հետ, նույն թափով շարունակելու են աճել կամ լինել, ինձ թվում է` մի փոքր լավատեսական է»,- նշեց ԿԲ նախագահը:

Նա ընդգծեց՝ բանկերից ստացվող ազդակների համաձայն` վարկավորման ընդհանուր ծավալն այս տարի կարող է ավելի ցածր լինել, քան 2020 թվականին էր։

Իսկ ասուլիսին ներկա ԿԲ Մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյանն էլ նշեց, որ 2021 թվականին սպասվող փոխարժեքի հնարավոր տատանումները կարող են ազդել հիփոթեքային շուկայի վրա։

«Բայց կոնկրետ հիփոթեքային շուկայում մենք այս պահին շատ մեծ ռիսկեր չենք տեսնում»,- նշեց նա:

Նշենք նաեւ, որ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է` 7%, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 4%:

Տպել
795 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին